Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 24/04/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 14 15 »


Պիտսբուրգի բժշկական հետազոտությունների հայտնի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցելյուլիտը, որից կանանց մեծամասնությունը փորձում է ազատվել, ոչ թե թերություն է, այլ առավելություն։ 

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ճարպային կուտակումները, որոնք ավելի հաճախ հայտնվում են ազդրերին և հետույքին, գեղեցիկ սեռի բարձր սեքսուալության և ինտելեկտի վկայություն են։

Ամերիկացի հետազոտողների խոսքերով՝ կնոջ օրգանիզմն այնպես է ստեղծված, որ ճարպաբջիջները ապահովում են ճարպաթթվի բավարար պահուստ, իսկ ճարպաթթուն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1255 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/09/2010



Մի քանի երկրներում անցկացվում են ձմերուկի նետման մրցումներ, սակայն այդ մարզաձեւը նաեւ ակնհայտորեն անվտանգ չէ: Երբեմն այն կարող է վտանգել նույնիսկ մարդու կյանքը:

Էս տեսանյութը իմ վրա մի քանի ազդեցություն ա ունենում,,,սկզբից խղճում եմ,,,հետո զարմանում եմ,,հետո բացում ա,,,
հա բայց ինչ տալ ա տալիս,,,,
Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1182 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 11/09/2010

Սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելը, Քլաուդիա Շիֆերը և Եվա Հերցիգովան մասնակցել են Dolce & Gabbana ապրանքանիշի օծանելիքները գովազդող բաց ֆոտոսեսիային:

Նույն ֆոտոսեսիային մասնակցել են նաև մոդելներ Թոնի Ուորդը, Թայսոն Բալլոուն, Նոա Միլլսը:

Dolce & Gabbana նոր գովազդային արշավը նվիրված է օծանելիքների նոր հոտերի շարքին: Օծանելիքները համարակալված են՝ 3, 10, 18 -ը կանանց համար նախատեսված օծանելիքներ են, իսկ 1, 6, 11-ը`տղամարդկանց:

Մերկ մոդելներին լուսանկարել է հայտի լուսանկարիչ Մարիո Թեսթինոն, որը, ի դեպ, Դիանա թագուհու սիրելի լուսանկարիչն էր: ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1723 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/09/2010



Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում հաղթական գոլի հեղինակ է դարձել "Կուբանի" դարպասապահ Ալեքսանդր Բուդակովը: Մաքսիմ Ժավներչիկի հետ փոխանցումից հետո սեփական տուգանայինից գրավել է "ԿԱՄԱԶ"-ի դարպասը: Գոլային փոխանցման հեղինակը հետագայում խաղալիք "ԿԱՄԱԶ" է նվիրել Բուդակովին:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1185 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/09/2010

ARMEN.DO.AMJalopnik ինտերնետ պարբերականը հրապարակել է Shelby Supercars (SSC) ընկերության արտադրած նոր հիպերմեքենայի լուսանկարները, որը գալիս է փոխարինելու Ultimate Aero մոդելին:

Նոր "անիվների վրա ինքնաթիռի" մասին մանրամասները դեռ գաղտնի են պահում, սակայն, նրա առաջին աշխատանքային նմուշները կպատրաստվեն հաջորդ տարվա կեսերին:

Չհաստատված տեղեկություններով, SSC-ի  նոր մեքենան կունենա շուրջ 1300-1400 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչ, որը թույլ կտա նրան արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել սերիական մեքենաների շարքում, գերազանցելով Bugatti Veyron Super Sport-ին, որը կարողանում է մինչեւ 431 կմ/ժամ արագություն զարգացնել:

Նշենք, որ ներկա Ultimate Aero-ն հագեցած է 6,2 լիտրանոց 8 մխոցանի եւ 2 տուրբին ունեցող շարժիչով, որը զարգացնում է 1183 ձիաուժ: Այդ մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագություն է բացում 2,8 վայրկյանում:

Սպասվում է, որ նոր մեքենայի գինը շուրջ 2 անգամ կգերազանցի ներկա Ultimate Aero-ին եւ կկազմի 800-900 հազար դոլար:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1501 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/09/2010


Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով  ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտներ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1427 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/09/2010

Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ: Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրների, Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից: Նշենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության, համալսարանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել:

Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1458 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 27/08/2010

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի "Շախտյոր"։ Մինչ այս նույն քաղաքի մեկ այլ ակումբում՝ "Մետալուրգում" ելույթ ունեցող խաղացողը պաշտոնապես "հանքափորների" կազմում կհայտնվի օգոստոսի 30-ին։ Մխիթարյանի համար նրա նոր ակումբը 15 մլն դոլար է վճարել։

Դոնեցկի "Շախտյորը" պաշտոնապես չի հաստատել լուրը, սակայն ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ գործարքն արդեն կայացած է։

Մխիթարյանի "Շախտյոր" տեղափոխվելու մասին լուրերը սկսեցին շրջանառվել կիրակի օրվանից, երբ շաբաթ օրը Հենրիխը հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց ու գոլի հեղինակ դարձավ "Վորսկլայի" հետ մրցավեճում։

Ի դեպ, այսօր առավոտյան, "Շախտյորի" պաշտոնական կայքի «Տրանսֆերներ» բաժնում նշված է եղել, որ օգոստոսի 30-ին  թիմ է տեղափոխվել Հենրիխ Մխի ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1321 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/08/2010


Երևանի "Հատիսի" նախկին բասկետբոլիստուհի Միլիցա Դաբովիչը ձմռանը Երևանում մասնակցել էր տպավորիչ ֆոտոսեսիայի, որն իրականացրել էր Վիգեն Մնոյանը։ Դեռևս հունվարին Միլիցան հայտարարել էր, որ Հայաստանում բավական հաջող ֆոտոսեսիա է ունեցել, ինչին հայ մարզասերների կծանոթանան ավելի ուշ։

Դաբովիչն աստիճանաբար հրապարակում է լուսանկարները սոցիալական կայքերում, որտեղ սերբ մարզուհին մեծ հեղինակություն է վայելում։

Հիշեցնենք, որ Դաբովիչը "Հատիս" տեղափոխվեց 2009 թ. նոյեմբերին և հաջողությամբ ելույթ ունեցավ Եվրագավաթի խաղարկությունում։


Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1910 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/08/2010

Բրիտանիայում կան շատ սնահավատություններ, բայց դրանցից ամենատարածվածը դա 
այն է, որ բացում են անձրևանոց տանը…Դա կբերի անհաջողություն մարդուն,օվ բացել է անձրևանոցը,,կամ էլ ամբողջ ընտանիքին…Լավ եղանակին անձրևանոց բացած մարդուց աշխատում են հեռու մնալ…խուսափել նրանից…օրինակ Հայաստանում տարածված մի երևույթ է երբ արևից պաշտպանվելու համար ևս անձրևանոց են բացում,…այնտեղ դա ընդունված չէ…ավելի ճիշտ վտանագավոր է….Ինչպես նաև,,,անհաջող քայլ է համարվում այն ,եթե մարդն անցնում է աստիճանի տակով …..եթե այդպիսի դեպք պատահի…ապա Դուք կարող եք փախչել անհաջողությունից խաչելով մատները և պահելով դրանք այդպես մինչև չհանդիպեք շան….
Այս ամենն ինձ հիշեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների <<Փառավոր>> օրենսդրությունը….կարծում եմ նման են անհեթեթությամբ….օրինակի համար ասեմ մի քանի այդպիսի ծիծաղելի օրենք…… 
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1450 | Ավելացրել է: SoFFaMiredo | Ամսաթիվ: 24/08/2010