Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 05/08/2021
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 ... 12 13 14 15 »

Մոսկվայում հուլիսի 14-ին ձերբակալվել է «օրենքով գող» Կամո Եղիազարյանը, որը հայտնի է Կամո «Մոսկովսկի» մականունով։ Ինչպես հայտնում է Прайм-Крайм-ը, քրեական հեղինակության մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 8,35գ հերոին։
Ծնունդով Թբիլիսիից նախկինում դատված Կամո Եղիազարյանը 1975-ից բնակվում է Մոսկվայում և Ռուսաստանի մայրաքաղաքում ազգությամբ հայ ամենահայտնի օրենքով գողերից է։ Նա համարվում է «գողական» հին ավանդույթների կողմնակից և նախընտրում է չմիջամտել այնպիսի գործերի, որոնցում «մեծ փողեր» են պտտվում։ Եղիազարյանի գլխավորած հանցավոր խումբը զբաղվում է տարբեր տեսակի մեքենայություններով և տարբեր մակարդակի գործարարների միջև վիճելի հարցեր լուծելով։

Վերջին անգամ Կամոն քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004թ. դեկտեմբերին Մոսկվայի հայ ձեռնարկատերերից մեկից «Աուդի Ա8» ավտոմեքենան բացահայտ գողանալու համար։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1649 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Հուլիսի 15-ին՝ ժամը 12։30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հավաքարար, 1965 թ. ծնված Մարինե Բ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի 2-ին՝ ժամը 13։00-ին, հյուրանոցի սենյակներից մեկից գաղտնի հափշտակել է Իտալիայի քաղաքացուհի, 1963 թ. ծնված Անտոնետա Ջ.-ի ոսկյա մատանին:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1019 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010


31-ամյա առողջ կնոջ սիրտը կանգնել է սեքս-խաղալիքի օգտագործման պահին: Մահացած Նիկոլ Պագինտոնի դիակը հայտնաբերվել է ընկերների կողմից՝ անգլիական Սիրենչեսթեր քաղաքի իր բնակարանում:

Ոստիկանության քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ վիբրատորն ու համակարգիչը, որի վրա պոռնոգրաֆիկ հոլովակ էր միացված:

Պաթոլոգաանատոմ Ռիչարդ Ջոնսը սպանվածի դիահերձման ժամանակ որեւէ պաթոլոգիա չի հայտնաբերել:

Բժիշկների եւ քննիչների վարկածով՝ մահվան է հանգեցրել կնոջ էմոցիոնալ հոգեվիճակը:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1482 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Femen կանանց շարժման երկու ակտիվիստներ կիսամերկ վիճակում Կիևի հրապարակներից մեկի շատրվանների տակ լոգանք ընդունելու համար դատապարտվել են տուգանքի։

Ֆեմինիստուհիները դիմել են այդ քայլին՝ ի նշան Կիևում տաք ջրամատակարարման դադարեցման և կոմունալ ծառայությունների վարձավճարների բարձրացման դեմ բողոքի։

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, կիսամերկ աղջիկները լողանալիս պարզել են «Ջուր չկա ծորակում՝ լվացվում եմ Մայդանում» գրությամբ պաստառներ։

Ոստիկանները ձերբակալել են ակտիվիստներից երեքին։ Նրանցից մեկը միայն նախազգուշացում է ստացել ակցիայի անցկացման կանոնները խախտելու համար, իսկ մյուս երկուսը ստիպված կլինեն տուգանք վճարել։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1014 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ բնակվում են Սկանդինավյան երկրներում։ Gallup–ի իրականացրած համաշխարհային հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, ցանկը գլխավորում է Դանիան։

Հայաստանը 110–րդ հորիզոնականը կիսում է աֆրիկյան Նամիբիայի և Անգոլայի հետ, Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղըզստանը կիսում են 103–րդ տեղը, Վրաստանը՝ 115–րդ տեղում է։

Ինչպես գրում է Forbes–ը, բոլոր այս երկրներն ունեն բարեկեցության բարձր մակարդակ։ Աֆրիկայում ամենաերջանիկը մալավացիներն են։ ԱՄՆ–ը Ավստրիայի հետ կիսում է 14–րդ և 15–րդ տեղերը, Ճապոնիան 81–րդն է, Գերմանիան՝ 33–րդը, Ֆրանսիան՝ 44–րդը։ Հետաքրքիր է, որ Թուրքմենստանը զբաղեցրել է 18–րդ հորիզոնականը։ Ամենադժբախտ մարդիկ ապրում են Տոգոյում։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1064 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Բաց գույնի մազերով կանայք, պարզվում է, ավելի հաջողակ են, քան թխահերներն ու կարմրահերները։ Այս մասին են վկայոմ բրիտանական The Motley Fool կայքի անցկացրած հետազոտության արդյունքները։

Բաց գույնի մազերով կանանց ամենամսյա միջին եկամուտը կազմում է մոտ 1200 եվրո՝ բոլոր հարկերը հանած, այն դեպքում, երբ թխահեր կանայք վաստակում են մոտ 1120 եվրո, իսկ կարմրահերները՝ 1070 եվրոյից պակաս։ Ընդ որում՝ շիկահերներն ավելի շատ են հակված թեթևամիտ ծախսեր անելուն. նրանք ամեն ամիս ծախսում են մոտ 334 եվրո տարբեր մանրուքներ՝ շոկոլադե կոնֆետներ, պայուսակներ և կոշիկներ, գնելու համար։

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ շիկահերների մեծամասնությունը կարողանում է կառավարել սեփական ֆինանսները։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1496 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010


Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուզն ամուսնացել է իր գործընկեր Խավիեր Բարդեմի հետ։

Հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, Բահամյան կղզիներում։ 36-ամյա Կրուզի եւ 41-ամյա Բարդեմի հարսանիքին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները եւ ամենամոտ հարազատները։

Երկու տարի առաջ դերասանները նկարահանվել էին Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում։ Այդ ֆիլմում խաղացած դերի համար Կրուզը Օսկարի էր արժանացել։

Պենելոպա Կրուզը կինոյում նկարահանվել սկսել է 1993 թվականից («Հունական լաբիրինթոս»), սակայն նրան իրապես հայտնի դարձրեց իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի հետ համագործակցությունը։ Նրա առաջին հիթը եղել է Կաննի փառատոնին հայտնված «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը։

Դերասանուհու անձնական կյանքի ամենաղմկոտ պատմությունը եղել է Թոմ Կրուզի հետ երեք տարվա սիրո պատմությունը։ Պենելոպայի համար Կրուզը թողեց իր կնոջը՝ Նիկոլ Քիդմանին եւ երկու որդեգիր երեխաներին, նրա համար Կրուզը ժամանակավորապես հրաժարվեց նկարահանումներից։ Բաժանումից հետո նրանք լավ ընկերներ մնացին։ Պենելոպան առաջիններից էր, ով հնարավորություն ունեցավ տեսնելու Կրուզի նորածին աղջկան՝ Սուրիին։

Պենելոպա Կրուզը բուդդիզմ է դավանում, խոսում է չորս լեզուներով՝ իսպաներեն, իտալերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1067 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

         Հոլիվուդյան դերասան եւ մարզիկ Ժան Կլոդ Վանդամը ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Սակայն իր համար անսպասելիորեն հայտնվել է հայկական տոնախմբության կենտրոնում:

Հայ տաքսիստը, որ պետք է աստղին օդանավակայանից տեղափոխեր հյուրանոց, ճանաչելով դերասանին, անմիջապես նրան հրավիրել է իր մոր տարեդարձին: Վանդամը լավ քեֆ է արել, ապա գնացել Սոչիի գիշերային ակումբներից մեկը, եւ հյուրանոց է ժամանել միայն առավոտյան 5-ին:

Կազմակերպիչների համար Վանդամի հայտնվելը լավ սրտահովանք է եղել: Նրանք ուղղակի տառապում էին աստղի կորստից, եւ նրան դիմավորել են մեծ ուրախությամբ:

Ուշագրավ է, որ հաջորդ իսկ օրը, երբ տաքսի էին ուղարկում օդանավակայան՝ դիմավորելու Ֆյոդոր Եմելյանենկոյին, կազմակերպիչներն, իմանալով, որ նույն հայի տաքսին է, ետ են կանչել նրան եւ ուղարկել ուրիշ մեքենա:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1287 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Քսանչորսամյա  Վահան Խալաֆյանը սպանվել է, քանի որ հրաժարվել է խոստովանական ցուցմունք տալ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն իր հուլիսի 16-ի համարում՝ վկայակոչելով երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Խալաֆյանի գործով տեղի ունեցած դատական նիստը: Դատական նիստի ժամանակ Խալաֆյանի եղբայրը բացահայտել է տեղի ունեցածի պատճառը: Վահան Խալաֆյանի երկվորյակ եղբարը դատարանում ցուցմունք տալիս հայտարարել է, որ իր եղբորը ոստիկանություն տանելու եւ խոշտանգելով խոստովանական ցուցմունք կորզել փորձելու նպատակը եղել է այն, որ հետագայում ոստիկաններն իրենց ընտանիքից փող շորթեն, քանի որ Չարենցավանի ոստիկանությունում շատ լավ իմացել են իրենց ընտանիքի ֆինանսապես ապահովված լինելու մասին: Սակայն Վահան Խալաֆյանը չի կոտրվել, ինչի համար էլ նրան սպանել են:

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Նույն օրը Խալաֆյանը հենց ոստիկանությունում մահացել էր։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման է ենթարկվել, ինչի  պատճառով դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Մինչդեռ  մահացածի հարազատները պնդում են, որ երիտասարդը սպանվել է ոստիկանների ձեռքով:

Նշենք ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1012 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010


«Առհասարակ, երբ դու ինքդ ազնիվ չես քո ժողովրդի նկատմամբ, ինչպե՞ս կարող ես ազնվություն պահանջել քո հարեւանից»,- երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերն ուղղված են Սերժ Սարգսյանին:

Երգահանը կիսում է Ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականները, սակայն. «Շատ կցանկանայի, որ մեր նախագահը նախ եւ առաջ իր տունը մաքրեր ու նոր միայն դրանից հետո իրավունք ունենար թուրքերի մասին խոսել»:

Ապա պարզաբանեց. «Ես նկատի ունեմ` մարտի 1-ը, մեր քաղբանտարկյալները, որոնք այսօր բանտում են»:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը, ըստ նրա, մեր լրատվամիջոցներով այնքան էլ թափանցիկ չի ներկայացվում. «Մեր լրատվամիջոցները հիմնականում խոսում են հետեւանքների, այլ ոչ թե պատճառների մասին, արմատից չեն վերցնում հարցը: Օրինակ` երբ Սերժ Սարգսյանն ասում է` մենք պետք է սպիտակ թղթից սկսենք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա ինքն իրենից պետք է սկսի»:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը վստահեցրեց, որ ինքը քաղաքական որեւէ շրջանակի քծնելու կամ դուր գալու խնդիր չունի, քան ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1065 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010