Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » Հայաստան

 

Էս ամենը կարդալով, լսելով ու տեսնելով մի բան ա մտքիս գալիս...

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուս ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 9634 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 08/07/2011


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել "Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին": Համաձայն այդ հրամանի՝ հաստատվել է "Հայ ուսուցչի երդումը" և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:

Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը, որը տարածել է "Հայ ուսուցչի երդման" տեքստը. 
"Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1526 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 18/08/2010

ևSalma hayek & Penelope cruzՕգոստոսի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջուլիետա Հ.-ի բնակարան են մուտք գործել երկու աղջիկ, կապել տանտիրուհուն եւ տնից գողություն կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, երկու անհայտ կանայք ներկայանալով "Փարոս"-ի աշխատակիցներ` խաբեությամբ մուտք են գործել 1937 թ. ծնված Ջուլիետա Հ.-ի բնակարան, կպչուն ժապավենով եւ զուգագուլպաներով կապել նրան, ծեծի ենթարկել, պահանջել գումար, որից հետո հափշտակելով 200 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլար եւ ոսկյա մատանի` դիմել են փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1471 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010

Տեսանյութ "Զոհվածների հարազատները պատասխան են ուզում"
Չեք կարողանում դիտել տեսանյութը,կարող եք այն տեսնել Այստեղ
Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1225 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 02/08/2010

«TV5» հեռուստաընկերության ղեկավարությունը հրահանգել է իր աշխատակիցներին սեպտեմբերի 1-ից աշխատանքի չգալ եւ այլ աշխատանք գտնել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը: Որպես աշխատանքի չգալու պատճառ նշվել է այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում չի հաղթելու եւ զրկվելու է հեռարձակման իրավունքից: Ըստ լուրերի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մինչեւ իսկ հայտնել է հեռուստաընկերության ղեկավարությանը՝ զուր ժամանակ ու ջանքեր չվատնել մրցույթին պատրաստվելու համար, քանի որ  «TV5»-ը փակելու որոշումն արդեն իսկ կայացված է:

Հեռուստաընկերության ղեկավարությունը փորձել է համաձայնության գալ ՀՌԱՀ-ի հետ՝ եթերից չզրկվելու համար, սակայն ապարդյուն: Հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց թիվն անցնում է շուրջ 5 տասնյակը, դժկամորեն են ընդունել նորությունն ու այժմ այլ աշխատանք են փնտրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարվել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթ:

Ըստ «Հեռուստ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 2098 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

         Վերջին շրջանում տարբեր լուրեր են շրջում «Արմենիա TV» հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդում առկա տարաձայնությունների վերաբերյալ: Շրջող լուրերի հավաստիությունը դեռեւս ապահովված չնկատելովՙ տեղեկացնում ենք առայժմ միակ հավաստին. փոփոխություն է կատարվել հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդումՙ մեծահարուստ հայտնի բարերար Ժերալդ Գաֆեսճյանը դուրս է եկել խորհրդի կազմից, իսկ նրա բաժնեմասը օտարվել է «Քոմեդի Քլաբ»-ի տեր Արթուր Ջանիբեկյանին, որին պատկանում է նաեւ ATV հեռուստաընկերությունը: Բնականաբար, իր բաժնեմասը պահպանել է Բագրատ Սարգսյանը, որն այս մասին արդեն հայտարարել էր վերջերս նույն հեռուստատեսությամբ ունեցած ելույթում:

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1892 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 20/07/2010

Հուլիսի 16-ին, ժամը 23.35-ին, ՀՀ ԱԻՆ Սպիտակի հրշեջ մասից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակամուտ գյուղում այրվում է 1930 թ. ծնված Էվելինա Մ.-ին պատկանող խոտի դեզը:

Հրդեհը մարվել է գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետևանքով այրվել է Էվելինա Մ.-ին պատկանող 400 հակ խոտը` 270.000 դրամ ընդհանուր արժողությամբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրեժխնդրության շարժառիթով խոտի դեզը հրկիզել է Էվելինա Մ.-ի դստեր նախկին ամուսինը` 1954 թ. ծնված Գրիշա Ն.-ն:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1204 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/07/2010

ՀՀ Հանրային Խորհրդի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի ենթահանձնաժողովը հուլիսի 15 ի նիստում քննարկելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ կրթության հիմնախնդիրներին առնչվող բաց նամակում ամփոփված առաջարկությունները, հավանություն է տվել 18 տարին լրացած և զինծառայության ենթակա բոլոր երիտասարդների՝ բանակում ծառայելու, իսկ պարտադիր զինծառայությունը 1 և կես տարի դարձնելու առաջարկությանը:

Ենթահանձնաժողովն իր հերթին առաջարկել է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հայոց պատմության և մաթեմատիկայի պարտադիր ուսուցումը բանակում: 
Քննարկվել են նաև ավագ դպրոցին առնչվող առաջարկությունները:

Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդից ստացված հաղորդագրությունը։

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1188 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Հուլիսի 15-ին՝ ժամը 12։30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հավաքարար, 1965 թ. ծնված Մարինե Բ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի 2-ին՝ ժամը 13։00-ին, հյուրանոցի սենյակներից մեկից գաղտնի հափշտակել է Իտալիայի քաղաքացուհի, 1963 թ. ծնված Անտոնետա Ջ.-ի ոսկյա մատանին:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1197 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010