Բելառուսի Վիտեբսկ քաղաքում երեկ ավարտվել է էստրադային երգի միջազգային մրցույթը։ Մրցույթի 19–ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Խորվաթիան, որը ներկայացնում էր 23–ամյա Դամիր Կեջոն։ Նա արժանացել է Գրան պրի մրցանակին և ստացել 10 հազար դոլար։ Славянский базар–ի երկրորդ մրցանակին են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Շահբազյանը և Ուկրաինան ներկայացնող Իննա Վորոնովան։ Նրանք կիսել են երկրորդ տեղի համար սահմանված մրցանակային ֆոնդը. Յուրաքանչյուրին բաժին է հասել 2 հազարական դոլար։ Անահիտը նաև ստացել է անհատական ձայնասկավառակ թողարկելու հնարավորություն։ |
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը համաձայն չէ այն մտքին, որ իր ֆիլմերի շնորհիվ հասել է հաջողության։ «Հաջողությունն ուրիշ բան է։ Ես հասել եմ մի շատ կարևոր բանի՝ անկախության», – այս լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը։ Միաժամանակ, նա հավելեց, որ իր ֆիլմերն իր սերնդակիցների մասին են, իսկ հերոսները՝ կոնկրետ ժամանակի հավաքական կերպարնե ... Կարդալ շարունակությունը |
Հեռուստաեթերում և ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներն արգելելը խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսի որոշում է կայացրել Մանհեթենի վերաքննիչ դատարանը, ըստ որի, Կապի դաշնային հանձնաժողովի՝ եթերում անպարկեշտ արտահայտություններն արգելելու որոշումը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է АФ-ը: Նշենք, որ այսպիսի արգելք կիրառելու անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ եթերում հաճախ հայհոյանքներ են հնչեցնում շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց անպատժելի են համարում։ Ի դեպ. եթերում անպարկեշտ խոսքեր ասելու մեծ հակում ունի մեր հայրենակից՝ երգչուհի Շերը։ |
Արգենտինան դարձավ լատինաամերիկյան առաջին երկիրը, որտեղ կօրինականացվեն միասեռ ամուսնությունները։ Այսօր Սենատը Պատգամավորների պալատի օրինակով «կողմ» է քվեարկել համապատասխան օրենքին։ Միասեռ ամուսնությունները թույլատրող և նման ընտանիքներին որդեգրման իրավունքով օժտող օրենքը թեժ քննարկումների առիթ է դարձել արգենտինյան հասարակությունում։ 14-ժամյա բանավեճից հետո Սենատի 33 անդամ «կողմ» է քվեարկել բանաձևի ընդունմանը, 27-ը՝ «դեմ», 3-ը՝ «ձեռնպահ»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ավելի վաղ օրինագծի ընդունմանը կողմ էր արտահայտվել Արգենտինայի նախագահ Կրիստիանա Կիրշները և խորհրդարանի ստորին պալատի անդամները։ Ուղղումներին կտրականապես դեմ է հանդես եկել կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները։ |
Պոռնոգրաֆիայի հետ կապված ինտերնետային հարցումների ցուցանիշով Պակիստանը համաշխարհային առաջատար է։ Համաձայն FoxNews.com-ի տեղեկատվության՝ Պակիստանը աշխարհում առաջին տեղում է սեքսուալ թեմաներով հարցումների քանակով։ Երկրում պոռնո-հարցումներից ամենատարածվածներից են, օրինակ, «սեքս երեխաների հետ», «բռնաբարության ֆոտո» և այլն։ Նշենք, որ Պակիստանը, լինելով մուսուլմանական երկիր, բավականին կոշտ է վերաբերվում նման բովանդակությանը, այդ թվում՝ համացանցու ... Կարդալ շարունակությունը |
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մտադիր է վերանայել իր երկրի հարաբերությունները Վատիկանի հետ՝ կապված կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, իր կարծիքով, անընդունելի քաղաքական դիրքորոշման հետ։ Այս մասին գրում է MIGnews -ը։ Հոգևորականների հետ նախագահի հարաբերությունների լարումը կապված է կրոնավորների այն հայտարարության հետ, թե Չավեսը փորձում է երկիրը վերածել կոմունիստական պետության և բռնապետական ռեժիմ հաստատել։ Չավեսն իր հերթին Վատիկանի ներկայացուցիչներին մեղադրում է ընտրությունների նախաշեմին ընդդիմությանն աջակցելու մեջ։ Վենեսուելայի առաջնորդը հեռուստաեթերով հաղորդել է, որ արդեն ԱԳՆ-ին հանձնարարել է «վերանայել» կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները։ Նա նաև զգուշացրել է, որ «հնարավոր է՝ ստիպված լինի վերանայել այն համաձայնությունը, որով Վատիկանի ներկայացուցիչներն իր երկրում ունեն ավելի շատ իրավունքներ, քան այլ կրոնների ներկայացուցիչները»։ |
|