15:04 "Մայրիկ" ֆիլմը (դիտեք online) | |
''Մայրիկ'' և "Փողոց Պարադի, տուն 588". Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.-ին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով Անրի Վերնոն նկարահանում է «Մայրիկ" և (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում): Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով: Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988թ-ին ԱՄՆ-ում: Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար: "Մայրիկ” ֆիլմն արժանացել է Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի մրցանակին (1991): "Մայրիկ 2" կամ "Փողոց Պարադի, տուն 588" աղբյուրը` Արտավազդ Եղոյանի վիդեոարխիվից | |
|