Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 03/05/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 14 15 »


Երկրպագուները հանուն իրենց կուռքերի շատ բանի են պատրաստ։ Նրան ամեն ինչ անում են իրենց պաշտելի աստղի կողքին լինելու համար, իսկ եթե դա անհնար է, փորձում են նրանից գոնե ինչ-որ մասնիկ ունենալ, և դրա համար փող չեն խնայում։

Հոլիվուդյան հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոյի կյանքի ամենանշանակալի օրերից մեկը 1962թ. մայիսի 19-ն էր, երբ նա կատարեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը։ Այն նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին։ Այդ օրը նրա կրած զգեստը աճուրդում վաճառվել է 1,27 մլն դոլարով։ 

Սակայն Մոնրոյի միայն հագուստը չէ, որ նման պահանջարկ ունի։ Նրա կրծքավանդակի ռենտգենի երեք նկարները վերջերս վաճառվել են 45 հազար դոլարով։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1280 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/08/2010

Կանադայում կանանց 40%-ը հանուն ինտերնետի պատրաստ է հրաժարվել սեքսով զբաղվելուց։ Երկրում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանադուհիները սեքսից բացի կարող են հրաժարվել նաև շոկոլադից. հարցված կանանց 66 %-ը համացանցը գերադասում է քաղցրավենիքից ու սուրճից։ Սոցիոլոգիական հարցման այս տվյալները ներկայացնում է QMI Agency-ն։

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ տղամարդիկ նույնպես ինտերնետի մեծ սիրահար են։ Այսպես, կանադացի տղամարդկանց կեսը պատրաստակամություն է հայտնել չդիտել հեռուստացույց, եթե դրա փոխարենը իրենց ինտերնետ տրամադրեն։ Ավելին, նրանք պատրաստ են անգամ ամբողջ տարի ոգելից խմիչք չօգտագործել և փոխարենը ունենալ ինտերնետից օգտվելու հնարավորություն։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1214 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/08/2010

Օգոստոսյան ավանդական աստղաթափին ուղեկցող բարենպաստ հանգամանքների շնորհիվ Երկրագնդի բնակիչները ուրբաթ գիշեր կարող են դիտել մինչև 100 թափվող աստղեր մեկ ժամում։

Շնորհիվ տաք և անամպ եղանակի և նորալուսնի, որն իր լուսարձակմամբ չի խանգարում դիտումներին, ինչպես նաև ասուպային հոսքի բարձր ակտիվության՝ երկրաբնակները կարող են լիովին վայելել աստղաթափի գեղեցկությունը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը։
Ասուպներն ավելի լավ տեսանելի կլինեն քաղաքից դուրս, որտեղ արհեստական լուսավորությունը չի խանգարում թափվող աստղերը դիտելուն։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1309 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 12/08/2010

Հունգարիայի 17-ամյա բնակչուհին (անունը չի նշվում) աճուրդի է հանել իր կուսությունը։  Ինչպես հայտնում է lenta.ru–ն, աղջիկն այդպիսի որոշում է ընդունել, քանի որ նրա ծնողներն ի վիճակի չեն մարել տան պարտքը։

Սկզբում նա աճուրդ էր կազմակերպել eBay-ում, սակայն շուտով դադարեցրել էր աճուրդը, թեև նրան արդեն 120 հազար երվրո էին առաջարկում։ Աղջկան բարկացրել էր փաստը, որ անգլիացի մի գործարար իրեն ամուսնության առաջարկ էր արել, ինչից, սակայն, աղջիկը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ իրեն ամուսին պետք չէ։

Նշենք, որ մի քանի օրից նախատեսվում է աճուրդի վերաբացում հունգարական հեռուստաալիքներից մեկում։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1316 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/08/2010


Հոնկոնգի կինոարտադրողները սկսել են աշխարհում առաջին եռաչափ պոռնոֆիլմի նկարահանումը։ Ֆիլմը կկոչվի "3D սեքս և ձայն. առավելագույն էքստազ" և վարձույթում կհայտնվի 2011թ. մայիսին։ Այս մասին հայտնում են միջազգային գործակալությունները։
Արտադրողները հայտարարել են, որ չեն ցանկանում սահմանափակվել "Չինաստանի հատուկ շրջանի" սահմաններում, խոսում են ֆիլմի նկատմամբ ասիական շուկայի հետաքրքրության մասին, որտեղ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների վարձույթով զբաղվողների հետ, ինչպես նաև հենց Հոնկոնգի կաբելային հեռուստատեսության ցանցերի հետ։ Չի բացառվում, որ ֆիլմը հայտնվի Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ֆիլմի բյուջեն 20 մլն հոնկոնգյան դոլար է (մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար)։Ֆիլմի հիմքում չինական դասական ստեղծագործություն է՝ Լի Յույի «Գորգ՝ մարմնական աղոթքի համար» վեպը։ 17-ր ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1559 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/08/2010

Հայտնի բրիտանացի ֆիզիկոս, գիտությունը ժողովրդականացնող Սթիվեն Հոկինգը պատմել է մարդկության ապագայի մասին իր տեսլականի մասին։ Big Think թերթին տված հարցազրույցում Հոկինգն ասել է, որ մարդիկ պետք է շտապեն գաղութացնել մյուս մոլորակները, քանի որ տեսանելի ապագայում Երկրի վրա ուղղակի անհնար կլինի ապրել։

Ըստ գիտնականի, առաջիկա 100 տարվա ընթացքում մարդկությունը, ամենայն հավանականությամբ, մի շարք դժվարությունների կհանդիպի, այդ թվում՝ կսպառվեն բնական ռեսուրսները։ Ու թեև, ըստ Հոկինգի, ներկայում տեխնոլոգիական զարգացումն այն մակարդակի է հասել, որ դրանց օգնությամբ մարդիկ լիովին կարող են փոխել երկրագնդի էկոլոգիան, սակայն ոչնչացնելու բնազդը, որը գոյություն ունի Homo sapiens-ի գեներում, մարդկությանը կարող է կանգնեցնել ճգնաժամի առջև։

Նշենք, որ Հոկինգը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով։ Վերջերս, նա մարդկանց նախազգուշացրել էր, որ հարկավոր է զերծ մնալ Երկրից դուրս գտնվող քաղաքակր ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 3007 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/08/2010


Մինեսոտայի համալսարանին կից Ամուսնությունների ուսումնասիրության ինստիտուտից դոկտոր Դևիս Լոգսդոնը հրապարակել է սկանդալային հետազոտության արդյունքները, ըստ որոնց, ամուսնացած տղամարդկանց 70%-ը "գեյ" է։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։

Ըստ Լոգսդոնի՝ ամուսնությունից 10 տարի հետո տղամարդկանց մեծ մասը դադարում է սեքսով զբաղվել կանանց հետ։
"Այն տղամարդկանց համար, ովքեր չեն վազում կանանց հետևից ու նրանց հետ սեքսով չեն զբաղվում՝ փոխարենը մտածելով կահույք գնելու մասին, միայն մեկ բնորոշում գոյություն ունի. գիտականորեն արտահայտվելով՝ այդպիսի տղամարդը գեյ է",- ասել է Լոգսդոնը։


... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 1457 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/08/2010

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Սեւանում է: Նախկին նախագահը «Կապուտակ Սեւան» առողջարանում վայելում է ամառային հանգիստը՝ ամենայն շքեղությամբ: Ականատեսների վկայությամբ՝ նա բավական առողջ տեսք ունի, նույնիսկ մի քիչ գիրացել է եւ էլեգանտ արեւայրուք ստացել:
Նախկին նախագահը, ինչպես հայտնի է, ջրային մարզաձեւերի՝ վինդսերֆինգի, ջրամոտորասպորտի սիրահար է եւ ամառային հանգստի զգալի մասը հատկացնում է այդ մարզաձեւերով զբաղվելուն:
Ափսոս, Սեւանում սաֆարի չկա, այլապես նախկին նախագահը ջրային հանգիստը կհամատեղեր նաեւ առյուծներ, բիզոններ եւ այլ էկզոտիկ կենդանիներ որսալու հետ: Քոչարյանի հոբբիների շարքում, ինչպես հայտնի է, պատվավոր հորիզոնական է զբաղեցնում նաեւ որսորդությունը՝ բասկետբոլից հետո:
 
By ArmenRock
 
Ես ընդհանուր առմամբ շատ դրական եմ գնահատում ու գնահատել Ռոբերտ Քոչարյանի մարզական մարդ լինելը:Դա նպաստում ա երկրում սպորտի զարգացմանը, թե ուղղակի և թե անուղղակին ազդեցությամբ:Հատկանշական ա նաև, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ նախընտրում ա Սևանը,արտասահմանյան այլ երկրներից:
Ասյտեղ մենք հասկանում ենք, որ  Ռոբերտ Քոչարյանը բավականին հարուստ մարդ է, որովհետև իրեն թույլ է տալիս Սևանում համգստանալ:
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1693 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/08/2010

Ֆինլանդիայում տեղի ունեցած շոգեբաղնիքի աշխարհի առաջնության ժամանակ մահացել է ռուսաստանցի մարզիկ Վլադիմիր Լադիժենսկին:
BBC-ի փոխանցմամբ` եզրափակիչ դուրս եկած Լադիժենսկու և նրա մրցակից ֆինն Տիմո Կաուկոնենի ինքնազգացողությունը շոգեբաղնիքում կտրուկ վատացել է: Երկու մասնակիցներն շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանցի մասնակցի կյանքը:
Ներկա պահին Տիմո Կաուկոնենը, որը 2009թ. առաջնության հաղթողն է, գտնվում է հիվանդանոցում: Դեպքի վայր են ժամանել նաև իրավապահները:
Առաջնության կազմակերպիչները վստահեցնում են, որ մրցույթի բոլոր կանոնները պահպանվել են:
Շոգեբաղնիքի աշխարհի առաջնությունն անցկացվում է 1999թ. ի վեր: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ավելի երկար կդիմանա շոգեբաղնիքում մինչ 110 աստիճան տաքության պայմաններում:
Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1190 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 08/08/2010

ևSalma hayek & Penelope cruzՕգոստոսի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջուլիետա Հ.-ի բնակարան են մուտք գործել երկու աղջիկ, կապել տանտիրուհուն եւ տնից գողություն կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, երկու անհայտ կանայք ներկայանալով "Փարոս"-ի աշխատակիցներ` խաբեությամբ մուտք են գործել 1937 թ. ծնված Ջուլիետա Հ.-ի բնակարան, կպչուն ժապավենով եւ զուգագուլպաներով կապել նրան, ծեծի ենթարկել, պահանջել գումար, որից հետո հափշտակելով 200 հազար դրամ, 350 ԱՄՆ դոլար եւ ոսկյա մատանի` դիմել են փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1475 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010