Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երկուշաբթի, 19/04/2021
Գլխավոր » Իրադարձություններ
1 2 »


    Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի եւ նրա 14 հանցակիցների դեմ Օրենբուրգում ընթերցվել է մեղադրական դատավճիռը:

   Օրենբուրգի 44-ամյա բնակիչ Ռաշիդ Խաչատրյանի (Ռյուկզակ) եւ նրա հանցակիցների դեմ քրեական գործի քննությունն ավարտվել էր 2008թ. օգոստոսին: Նրանք մեղադրվում էին յուրացումների, դրամաշորթության, քաղաքացիների ունեցվածքի զավթման, քրեակատարողական հիմնարկների գործունեության ապակազմակերպման եւ սպանությունների մեջ: Գործով անցել են մոտ հարյուր վկաներ, ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ: Քրեական գործը կազմել է 147 հատոր: Մեղադրական կողմը կարողացել է ապացուցել հանցավոր խմբի կազմակերպիչների եւ մասնակիցների մեղքը:

   Ռաշիդ Խաչատրյանը ծնվել է 1966-ին Մարտակերտում: 1997-ին Օրենբուրգի գաղութից դուրս գալուց հետո նա մտել է օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի` Իկոնայի հանցավոր խումբ եւ Մոսկվայում թագադրվել է որպես օրենքով գող: 1998-ին Իկոնան մահանում է, ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2246 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/07/2011


System of a Down ռոք խումբը համերգաշրջան է սկսում Հյուսիսային Ամերիկայով և Եվրոպայով:

Համերգաշրջանը կմեկնարկի մաիսի 10-ից կանադական Էդմոնտոն քաղաքից: Սա լինելու է առաջին համերգը 2006թ-ին խմբի կազմալուծվելուց հետո: Խումբը համերգներով հանդես կգա Վանքուվերում` մայիսի 12-ին, Սիեթլում` մայիսի 13-ին, Մաունթին Վյուում` մայիսի 15-ին, Դենվերում` մայիսի  18-ին եւ Լաս Վեգասում` մայիսի 22-ին, մայիսի 24-ին Լոս Անջելեսում:

Այնուհետև կմեկնի Եվրոպա, համերգներ կլինեն` հունիսի 2-ին Միլանում, հունիսի 4-ին Նյունբերգում, հունիսի 6-ին և 8-ին Փարիզում, այնուհետև Շվեցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա,Գերմանիա, Շվեդիա, Ֆինլանդիա և վերջում Մոսկվա` հունիսի 21-ին "Օլիմպիսկի" համերգասրահ:

Դուք կարող տոմս գնել հունիսի 21-ին, Մոսկվայում կայանալիք համերգի համար սեղմելով այստեղ:

Այս ամենից հետո մնում է սպասել,թե երբ կլինի "System of a Down"-ի Երևանյան համերգը:


... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1448 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/05/2011


Անդրանիկ Սողոյանը, որին Չեխիայի տեղական մամուլը եւ քննիչներն անվանում են «օրենքով գող», մեղադրվել է սպանություն պատվիրելու մեջ, սակայն կարողացել է «պլստալ»: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Չեխիայի ոստիկանները, քննիչներն ու դատախազը ասում են, որ «շոկի մեջ են»:

Իսկ պատմությունը հետեւյալն է. Ըստ մեղադրող կողմի, 2007 թվականին Անդրանիկ Սողոյանը ծրագրել է հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը, իբրեւ թե այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իր եկամտից գումար փոխանցել քրեականներին։ Այդ նպատակով Սողոյանը դիմել է մի խումբ հանցակիցների` չեչեններ Գիլանի Ալիեւին, Մագոմեդ Ալիեւին եւ հայեր Արսեն Կակոսյանին, Արսեն Առաքելյանին եւ Ռոման Մելքոնյանին։

Ալիեւները վարձել են ուկրաինացի քիլլեր Տիմուր Տրետյակովին, ով 2007 թվականի նոյեմբերի 13-ին քաղաքի կենտրոնում` Վացլավի հրապարակում դանակահարել է մի հայի, համոզված լինելով, որ նա է կամակոր գործարարը։ Հային չեխ բժիշկները հիվանդանոցում վիրահատել եւ փրկել են։

Մեղադրող կողմը պնդում է, որ այդ ձախողումից երկու շաբաթ հետո Տրետյակովը Առաքելյանից եւ Կակոսյանից տեղեկություն է ստացել, որ հայ գործարարը ապրում է Պրահայի Վինոհրադի թաղամասում եւ ունի «Բենթլի» մակնիշի շ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1424 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 19/10/2010

    Ամերիկյան իշխանությունները բացահայտել են հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել տարեցներին բժշկական օգնություն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների, որոնց մեղադրում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Հանցավոր խմբավորման առաջնորդին՝ Արմեն Ղազարյանին ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 73 անդամներ: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր "Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն" գաղտնանվան տակ: Խոսքը հանցավոր խմբավորման անդամներ 34-ամյա Դավիթ Միրզոյանի ու 35-ամյա Ռոբերտ Թերջանյանի մասին է:

Խմբավորումը գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 3195 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 14/10/2010


1.Տորոնտոյի հիվանդանոցներից մեկի անեսթեզիոլոգը մեղադրվում է իր 29 կին հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար։

Տորոնտոյի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 61-ամյա Ջորջ Դուդնոթը կանանց բռնաբարել է այն ժամանակ, երբ նրանց անզգայացրել է վիրահատության համար։ Այդ դեպքերից մեծ մասը տեղի է ունեցել Տորոնտոյի North York գլխավոր հիվանդանոցում։

Նշենք, որ բժշկի նկատմամբ առաջին մեղադրանքն առաջադրվել է 2010թ մարտին ՝ 3 հնարավոր բռնաբարություների համար։ Ոստիկանության կոչերին ընդառաջ են գնացել մյուս զոհերը և տեղեկացրել իրենց դեմ կատարված բռնության մասին։ Հինգշաբթի նրա նկատմամբ 26 նոր մեղադրանք է առաջադրվել։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1939 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 01/10/2010


Բրազիլիայի բնակիչ Էդիելսոն Նասիմենտոն երեք տարի շարունակ ապրել է 10 սմ դանակը գլխում: Եվ միայն օրեր առաջ բրազիլացի բժիշկներին հաջողվել է երեք ժամ տևած վիրահատությունից հետո հանել երիտասարդի գլխում գտնվող երկաթի կտորը:

Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ` դանակը 29-ամյա Նասիմենտոյի գլխում հայտնվել էր վիճաբանության հետևանքով 2007թ.:

«2007թ. մի բարում վիճաբանություն տեղի ունեցավ: Տուն վերադառնալիս հարձակվեցին ինձ վրա և դանակ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1090 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 30/09/2010

Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասանի" վրա հարձակումը է տեղի  ունեցել հինգշաբթի երեկոյան։ Անհայտ անձը կրակել էր նրա եւ նրա թիկնապահի վրա։

Դրանից հետո, քրեական հեղինակությունը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել։ Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասան" մականունով Ասլան Ուսոյանի վիճակը մինև հիմա շարունակում է ծանր մնալ։ Ինքը Ասլան Ուսոյանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր հարձակվել իր վրա։ Իրավապահների մյուս հարցերին վիրահատված քրեական հեղինակությունը հրաժարվել է պատասխանել։

Այն բանից հետո, երբ 2009 թվականին Մոսկվայում կրակել էին "գողական աշխարհի լեգենդ" Յապոնչիկի վրա, Ուսոյանը Մոսկվայի հաճախակի հյուրը չէր։ Նա նույնիսկ Իվանկովի (Յապոնչիկի) թաղմանը չէր ներկայացել։ "Օրենքով գողը" ժամանակի մեծ մասն անցկացնում է Սոչիում, Ղազախստանում եւ Աբխազիայում, ուր նա անշարժ գույք եւ առեւտրային շահեր ունի։ Վերջին երկրում էլ նա եղել է սեպտեմբերի սկզբին, իսկ օրերս վերադարձել էր Մոսկվա, ուր սովորաբար կանգ է առնում 48-ամյա որդու՝ Եվրոպայում բնակվող Նոդարի Ուսոյանի տանը։

Իրավապահները կարծում են, որ Ասլան Ուսոյանի վրա հարձակվել են նրա քրեական գործունեության հետեւանքով։ "Օրենքով գող" ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2581 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 18/09/2010



Մի քանի երկրներում անցկացվում են ձմերուկի նետման մրցումներ, սակայն այդ մարզաձեւը նաեւ ակնհայտորեն անվտանգ չէ: Երբեմն այն կարող է վտանգել նույնիսկ մարդու կյանքը:

Էս տեսանյութը իմ վրա մի քանի ազդեցություն ա ունենում,,,սկզբից խղճում եմ,,,հետո զարմանում եմ,,հետո բացում ա,,,
հա բայց ինչ տալ ա տալիս,,,,
Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1010 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 11/09/2010

Ստամբուլում տեղի է ունեցել զարհուրելի և միևնույն ժամանակ տարօրինակ ոճրագործություն:

CNNTurk-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Ումրանիյեի շրջանում: 47-ամյա Սեբահաթթին Ալքանը, երազում տեսնելով, թե ինչպես են մերկանում կինն ու դուստրը, արթնացել ու խեղդամահ է արել նրանց:

Որոշ ժամանակ անց Ալքանը ոճրագործության մասին հայտնել է նույն տանն ապրող ավագ եղբորը, դուրս է եկել տնից և կատարվածի մասին պատմել փողոցում հերթապահություն անող ոստիկաններին, որոնք էլ ձերբակալել են մարդասպանին:

Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ` Ալքանը նախկինում ունեցել է հոգեկան խանգարումներ, ինչի պատճառով նրանից հեռացել էր 48-ամյա կինը:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 964 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 01/08/2010

Կեսգիշերից առաջ հրդեհ էր բռնկվել «Արքայաձոր» ռեստորանային համալիրի տարածքում: Ըստ ասեկոսեների, հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։ Կրակը և ծուխը տարածվել է դեպի կենդանաբանական այգի, այդ իսկ պատճառով հրդեհի դեմ պայքարող հրշեջ հաշվարկներից մի քանիսը նաև ուղղվել են դեպի կենդանաբանական այգի՝ կանխելու հրդեհի տարածումը։

Ականատեսների խոսքերով «Արքայաձորում» մի կողմից հրդեհն էին մարում, մյուս կողմից քեֆ անում «Պատրոնդաշս կապել եմ…» երգի տակ։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1272 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 30/07/2010

Իտալիայում նորապսակները հարսանեկան արարողության ժամանակ հրազենով լուսանկարվելիս պատահաբար կրակել են լուսանկարչի վրա։Լուսանկարիչ 45-ամյա Կալոգերո Ցիմեկը տեղում մահացել է գլխի հրազենային վնասվածքից։

Թե ի՞նչն է նորապսակներին ստիպել ձեռքը զենք վերցնել, արդյո՞ք դա սիցիլիական ավանդույթ է, թե պարզապես ցանկություն, հայտնի չէ։ 
22-ամյա Վալենտինա Անիտրան և 25-ամյա Իգնասիո Լիկոդիան ցանկացել են լուսանկարվել ամուսնության կապակցությամբ փեսայի ծնողների նվիրած ատրճանակով:

Հենց լուսանկարիչը պատրաստվել է լուսանկարել, կրակոցի ձայն է հնչել. պարզվել է, որ ատրճանակը լիցքավորված է եղել։
Ոստիկանությունն այժմ որոշում է՝ առաջադրե՞լ մեղադրանք փեսայի ծնողներին, որոնց տանը տեղի է ունեցել միջադեպը։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 979 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 29/07/2010

Դիպուկահար աղավնին ձախողել է ամերիկյան հանրաճանաչ ռոք խմբի, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Kings of Leon-ի համերգը:

New York Post պարբերականի փոխանցմամբ` ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ աղավնի ծրտել է է Kings of Leon-ի բաս կիթառահար Ջարեդ Ֆոլոուիլի բերանի մեջ, ինչի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ վաճառված տոմսերի գումարը վերադարձվել է հանդիսատեսին:

Kings of Leon-ի հարվածային երաժիշտ Նաթհան Ֆոլոուիլը համերգից հետո Twitter սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով երկրպագուներից:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1930 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Վրաստանի հարավային շրջաններից մեկում կատուն շան ձագ է լույս աշխարհ բերել։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ բնակիչների վարկածով տեղի ունեցածը ճառագայթման հետևանք է։

Սակայն անասնաբույժները կարծում են, որ այդ դեպքում ձագը անոմալիայով կծնվեր։ Ինչ վերաբերում է տարբեր տեսակի կենդանիների խաչասերման վարկածին, ապա նման դեպքերում, սովորաբար, բեղմնավորում տեղի չի ունենում։

Նման դեպքերն աշխարհում հազվադեպ չեն, սակայն գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել դրանք։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 978 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Գաղտնի հանդիպող սիրահար զույգը ընկել է վարձակալած բնակարանի պատուհանից սեքսով զբաղվելու ժամանակ։ Ինչպես գրում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել գերմանական Լյուբեկ քաղաքում։

Ըստ ոստիկանության՝ զույգը առաջին հարկի բնակարանում պատուհանագոգի վրա սեքսով է զբաղվել (նրանք պարբերաբար այդ բնակարանում հանդիպել են իրենց օրինական ամուսիններից գաղտնի)։ Ընթացքում պատուհանին մեջքով նստած կինը շատ է հետ թեքվել և ընկել է լուսամուտից՝ իր հետ տանելով նաև սիրեկանին։

Ներքև ընկնելով՝ մերկ գերմանացիները ձևացրել են, թե սեքսով չէին զբաղվում. «Չէր կարող ոչ մի սեքս լինել։ Մենք պարզապես զվարճանում էինք։ Ես ընդհանրապես չեմ հիշում, թե ինչպես ենք ընկել»,- ականատեսներին ասել է կինը։

Ընկնելու հետևանքով անհավատարիմ գերմանացիները վն ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1180 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 22/07/2010

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը կոչով դիմեց ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձանց՝ հորդորելով նրանց ինքնակամ ներկայանալ զինվորական կոմիսարիատներ՝ միաժամանակ խոստանալով, որ այդ դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Այս կոչը, հավանաբար, վստահություն չի ներշնչել հատկապես հայկական շոու բիզնեսի արական սեռի ներկայացուցիչներին։

Նրանցից ռեպ երգիչ Հայկոյի մասով Կենտրոնի զինկոմիսարիատում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք, որտեղից էլ համապատասխան նյութերը կուղարկվեն ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգիչը խուսափել է զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով։ Ի դեպ, Կենտրոնի քննչական բաժնում օրերս մենք հանդիպեցինք երգչին, որը քննիչի մոտ քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տալիս։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1125 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/07/2010
1-15 16-19