Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 27/04/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 6 ... 14 15 »

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1367 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 08/03/2011

NO COMMENTS
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1510 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 17/01/2011


Առանց մեկնաբանությունների - No Comment


Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 8048 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/11/2010


Հայկական առաջին ֆան–շարժման՝ ՖԱՖ-ի անդամները պատրաստել են հերթական տեսահոլովակը։ Այս տարի իր 3–րդ ամյակը նշող ֆան-շարժման այս տեսահոլովակում նկարագրված է, թե որքան մեծ էր հայ ֆուտբոլասերների ուրախությունը Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան հաղթանակներից հետո։


Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1569 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 03/11/2010


Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ Շաքիլ ՕՆիլը յուրօրինակ ձևով է նշել Հելոուինը:

Եթե նրա խաղընկերները վհուկների եւ վամպիրների հագուստով էին, ապա Շաքիլը որոշել է Բեյոնսին նմանակել: Twitter-ում բասկետբոլիստի էջում նշվում է, որ նույնիսկ բարեկամներն ու մտերիմները չեն ճանաչել ՕՆիլին:


Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1295 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 02/11/2010


Անդրանիկ Սողոյանը, որին Չեխիայի տեղական մամուլը եւ քննիչներն անվանում են «օրենքով գող», մեղադրվել է սպանություն պատվիրելու մեջ, սակայն կարողացել է «պլստալ»: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Չեխիայի ոստիկանները, քննիչներն ու դատախազը ասում են, որ «շոկի մեջ են»:

Իսկ պատմությունը հետեւյալն է. Ըստ մեղադրող կողմի, 2007 թվականին Անդրանիկ Սողոյանը ծրագրել է հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը, իբրեւ թե այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իր եկամտից գումար փոխանցել քրեականներին։ Այդ նպատակով Սողոյանը դիմել է մի խումբ հանցակիցների` չեչեններ Գիլանի Ալիեւին, Մագոմեդ Ալիեւին եւ հայեր Արսեն Կակոսյանին, Արսեն Առաքելյանին եւ Ռոման Մելքոնյանին։

Ալիեւները վարձել են ուկրաինացի քիլլեր Տիմուր Տրետյակովին, ով 2007 թվականի նոյեմբերի 13-ին քաղաքի կենտրոնում` Վացլավի հրապարակում դանակահարել է մի հայի, համոզված լինելով, որ նա է կամակոր գործարարը։ Հային չեխ բժիշկները հիվանդանոցում վիրահատել եւ փրկել են։

Մեղադրող կողմը պնդում է, որ այդ ձախողումից երկու շաբաթ հետո Տրետյակովը Առաքելյանից եւ Կակոսյանից տեղեկություն է ստացել, որ հայ գործարարը ապրում է Պրահայի Վինոհրադի թաղամասում եւ ունի «Բենթլի» մակնիշի շ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1638 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 19/10/2010

    Ամերիկյան իշխանությունները բացահայտել են հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել տարեցներին բժշկական օգնություն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների, որոնց մեղադրում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Հանցավոր խմբավորման առաջնորդին՝ Արմեն Ղազարյանին ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 73 անդամներ: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր "Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն" գաղտնանվան տակ: Խոսքը հանցավոր խմբավորման անդամներ 34-ամյա Դավիթ Միրզոյանի ու 35-ամյա Ռոբերտ Թերջանյանի մասին է:

Խմբավորումը գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 3416 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 14/10/2010

Ամերիկյան հայազգի հեռուստահաղորդավարուհի եւ աստղ Քիմ Քարդաշյանը մերկացել է W Magazine ամսագրի համար:

2007-ին Քարդաշյանն արդեն մերկացել էր Playboy-ի համար, ապա հայտարարել, թե շատ է ափսոսում դրա համար:

Սակայն, երեւում է, որ մտքափոխ է եղել: Գեղեցկուհին առանց հագուստի հայտնվել է W Magazine ամսագրի նոյեմբերյան համարի էջերում: Նա այստեղ ամբողջությամբ մերկ է, իսկ մարմինը պատված է արծաթագույն ներկի բարակ շերտով:

Քարդաշյանը հարցազրույցում հայտարարել է, թե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 7061 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/10/2010


Հոկտեմբերի 9-ին Անթալիայի "Ոսկե նարինջ" միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաք էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մինչև իր ժամանումը և դրանից հետո ռեժիսորի հասցեին Թուրքիայում քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից:

Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարություններին և Թուրքիայում իր դեմ սկսված արշավը որակելով որպես «բարբարոսություն»` աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարել է. 
"Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Այս փառատոնի ժամանակ բախվեցի մի բանի, որն ինձ հետ երբեք չէր պատահել։ Այս կապակցությամբ ինձ պաշտպանել անգամ չեմ ցանկանում, սա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1507 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 11/10/2010


Comedy Club Production (CCP)-ն ընդլայնել է իր մասնաբաժինը 7 Art ընկերությունում, որը զբաղվում է հայտնի և սիրված հեռուստասերիալների արտադրությամբ, ինչպիսին է օրինակ "Ունիվեր"-ը ("Универ"): Այսօր արդեն Comedy Club Production-ը տնօրինում է 7 Art ընկերության բաժնետոմսերի 74%-ը, ընդ որում ընկերության չորս հիմնական բաժնետերերից երկուսի` Սեմյոն Սլեպակովի և Վյաչիսլավ Դուսմուխամետի մասնաբաժինները կրճատվել են` 24,5%-ից հասնելով 13%-ի, մինչդեռ Գարիկ Մարտիրոսյանին և Արթուր Ջանիբեկյանին են անցել բաժնետոմսերի շուրջ 23%-ը` գումարվելով մինչ այս տնօրինվող 51%-ին: Նշենք, որ գործարքը կնքվել է Comedy Club Production-ի գլխամասային գրասենյակի միջոցով, որը գրանցված է Սինգապուրում:

Արթուր Ջանիբեկյանի ոչ պաշտոնական հայտարության համաձայն` 7 Art ընկերության ընդհանուր արժեքը ներկայումս գնահատվում է 58,1 մլն դոլար: Միևնույն ժամանակ, գործարքի հստակ արժեքը պահվում է գաղտնի:

Այսպիսով, կարելի է ասել, որ այս նոր կնքված գործարքի արդյունքում CCP ամրապնդել է իր դիրքերը Ռուսաստանում հումորի «արտադրության» ոլորտում: 

... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1626 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 11/10/2010