Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 02/11/2024
Գլխավոր » Քաղաքականություն


Ըստ «Ժողովրդավարության ինդեքս»-ի՝ Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 114-րդ տեղը: Զեկույցում առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան: Նորվեգիային հաջորդում են Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան:
Ըստ իշխանության ռեժիմի երկրները բաժանված են 4 խմբերի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ բավարար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 2368 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/03/2013

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսօր Instagram-ի իր էջում հայտարարել է իր բաժանորդ Արբի Թամաևի՝ կառավարության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարար նշանակելու վերաբերյալ: Չեչնիայի ղեկավարի ադմինիստրացիայում նշել են, որ այդ պաշտոնը նախարարների խորհրդում նոր կառույց է և կառավարության կազմի մեջ է մտցվել միայն այս շաբաթ:Նա պարզաբանել է, որ նորաստեղծ գերատեսչությունը պետք է խնդիրներ բացահայտի և դրանց մասին պատկան կառույցներին տեղեկացնի: 


« ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 2901 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/03/2013


Վերջին շրջանում զգալիորեն աճում են կաթնամթերքի գները, մինչդեռ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը իրականում կախված է ներքին անարատ կաթնարտադրության ինքնարժեքից, ներմուծվող կաթի փոշու գնից: Կաթնամթերքի ինքնարժեքը չի բարձրացել, ներմուծվող փոշու գինը չի աճել, յուղայնությունը հիմնականում նույնն է մնացել, սակայն գները կարծես թե օրեցօր են բարձրանում: Օրինակ` թթվասերի գինը` մի քանի ամիս առաջ 450 գրամ տարրայով թթվասերը արժեր 350 դրամ, այսօր այն արժի արդեն 450 և ավելի դրամ:
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1869 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 12/03/2013

   Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետգաղութային, ինչպես նաև հետխորհրդային երկրներից որոշները այսօր գտնվում են սոցիալ-տնտեսական, պետաիրավական միևնույն հարթության վրա: Չնայած որոշ երկրներ երկրորդ համաշխարհայինից հետո զգալի առաջընթաց ունեցան և կարողացան տնտեսական, իրավական և հասարակական զարգացում ունենալ, մինչդեռ Հայաստանը մնացել է նեոգաղութատիրական երկրների «զարգացման» տրամաբանության մեջ: Իհարկե, զարգացումը հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ, այսօր Հայաստանը ընդգրկելով զարգացող երկրների շրջանում և զարգացման համար նախադրյալներ չստեղծելով ինքնակործանման է գնում: Ունենալով ինտելեկտուալ էական ներուժ, մենք չենք կարողանում մեր տնտեսությունը դնել ռելսերի վրա և ապահովել տնտեսական զարգացում: Համեմատելով այլ զարգացող երկների հետ, պարզ է դառնում, որ մեզ մոտ լիարժեք համապատասխանություն է հետգաղո
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1819 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/03/2013

Ի՞նչ թողեց ԲՀԿ-ն քաղաքական դաշտում:

1. ԲՀԿ-ի ընտրազանգվածի հիմնական մասը ըստ էության ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1905 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/12/2012

Հրաչյա Ռոստոմյան

Նորանշանակ նախարար, ով պետք է զբաղվի սպորտի և նաև մեր` երիտասարդներիս խնդիրներով:

Հրաչյա Ռոստոմյանը

Ծնվել է 1981թ.մարտի 3-ին: Ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակագ դպրոցը: 1998 -2003թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում,

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 11167 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 17/06/2012


     Առաջինը` Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն է, որը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը պատմում է մարտի 1-ի նախորդող, իսկ երկրորդ մասը` բուն մարտի 1-ի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին: 
    Երկրորդը 1996թ.-ի նախագահական ընտրությունների ու հաջորդող դեպքերի մասին Է:


... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1420 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/05/2011

Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ: Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրների, Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից: Նշենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության, համալսարանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել:

Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1506 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 27/08/2010

Ազգային ժողովում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ. բանը հասել է բռունցքներին:Ինչպես հայտնում է թերթը, օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի օգնականը ԱԺ արարողակարգի վարչություն  է բերել Հայրապետյանի դիվանագիտական անձնագիրը՝ ժամկետը երկարացնելու համար: Գեղամ Ղարիբջանյանը, սակայն, արարողակարգի  աշխատակցին ասել է, թե անձնագիրը չպետք է երկարացվի, քանի որ ինքը տեղյակ չէ, իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Ու անգամ այն բանից հետո, երբ արարողակարգի վարչության աշխատակիցը պնդել է, որ դա օրենքով է եւ իրենք չեն կարող չերկարացնել անձանգրի ժամկետը, Ղարիբջանյանը մնացել է անդրդվելի: Արարողակարգի աշխատակիցը ստիպված է եղել Հայրապետյանի օգնականին վերադարձնել անձագիրը: ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ դա խիստ զայրացրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ նա գնացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի մոտ՝ բողոքի:

Վերջինս էլ զանգահարել է Ղարիբջանյանին ու սկսել հայհոյել նրան: Ղարիբջանյանը շտապել է Աբրահամյանի աշխատասենյակ՝ չիմանալով, որ այնտեղ է նաեւ Հայրապետյանը: Եւ ահա այստեղ էլ, ըստ ԱԺ մեր աղբյուրնե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1288 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/08/2010