Գերմանական Բունդեսլիգայի "Հերտա Բեռլին" - "Ալմանիա Աախեն" հանդիպման ժամանակ տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ: Ֆուտբոլիստը խաղի ժամանակ շոյել է կին մրցավարի կուրծքը։ Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ` "Հերտա Բեռլինի" խաղացող Պետեր Միեմեյերը խաղի 55-րդ րոպեին ձեռքով պատահաբար դիպչել է մրցավար Բիբիանա Շտեյնհաուսի կրծքին: Մրցավարը նախ զարմացել է, հետո հասկանալով՝ որ ֆուտբոլիստը դա գիտակցաբար չի արել, սկսել է ծիծաղել: -Չէի ցանկանում դիպչել նրա կրծքին։ Պատահաբար է ստաց ... Կարդալ շարունակությունը |
Գիտնականները համոզված են, որ մոլորակի վրա կա ջուր, իսկ ձգողական ուժը վկայում է այնտեղ մթնոլորտի առկայության մասին։ |
Մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել լորձաբորբոսը, որն օգտագործել են ճապոնացի գիտնականները տրանսպորտային հաղորդակցության լավագույն տարբերակը նախագծելու համար։ Նրանք ուտելիքի փոքրիկ կտորներն այնպես են դասավորել, որ դրանք համապատասխանեն Տոկիոյի երկաթուղային հանգույցների դիրքին, իսկ մեջտեղում տեղադրել են սունկ։ 26 ժամ անց «քարտեզի վրայի կետերը» միավորվել են։ Հականոբելյան մրցանակ են ստացել, օրինակ, այն գիտնականները, ովքեր ապացուցել են, որ հայհոյանքը մեղմում է ցավը։ |
1.Տորոնտոյի հիվանդանոցներից մեկի անեսթեզիոլոգը մեղադրվում է իր 29 կին հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար։ Տորոնտոյի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 61-ամյա Ջորջ Դուդնոթը կանանց բռնաբարել է այն ժամանակ, երբ նրանց անզգայացրել է վիրահատության համար։ Այդ դեպքերից մեծ մասը տեղի է ունեցել Տորոնտոյի North York գլխավոր հիվանդանոցում։ Նշենք, որ բժշկի նկատմամբ առաջին մեղադրանքն առաջադրվել է 2010թ մարտին ՝ 3 հնարավոր բռնաբարություների համար։ Ոստիկանության կոչերին ընդառաջ են գնացել մյուս զոհերը և տեղեկացրել իրենց դեմ կատարված բռնության մասին։ Հինգշաբթի նրա նկատմամբ 26 նոր մեղադրանք է առաջադրվել։ |
Սկանդալային օրինագծի մասին, որն Օբամայի վարչակազմը ծրագրում է օրենսդիրների դատին հանձնել հաջորդ տարի։ Ըստ էության՝ պաշտոնյաները ցանկանում են, որ Կոնգրեսը կապ ապահովող բոլոր ծառայություններից, ներառյալ՝ BlackBerry-ն՝ իր ծածկագրված էլեկտրոնային փոստով, և սոցիալական ցանցերից, ինչպիսին է Facebook-ը, ինչպես նաև անմիջական շփման ծրագրային ապահովման մատակարարներից, ինչպիսին է Skype-ը, պահանջի ձեռք բերել տեխնիկական հնարավորություններ՝ խոսակցությունները լսելու հրամաններ կատարելու համար»,- նշում է պարբերականը։ ... Կարդալ շարունակությունը |
Նիգերացի կանայք աշխատանք գտնելու ակնկալիքով մեկնում են Եվրոպա, սակայն հայտնվում են "ստրուկների ճամբարում", որտեղ ստիպված են լինում զբաղվել մարմնավաճառությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նիգերիայի Թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով ... Կարդալ շարունակությունը |
Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ` դանակը 29-ամյա Նասիմենտոյի գլխում հայտնվել էր վիճաբանության հետևանքով 2007թ.: «2007թ. մի բարում վիճաբանություն տեղի ունեցավ: Տուն վերադառնալիս հարձակվեցին ինձ վրա և դանակ ... Կարդալ շարունակությունը |
Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասանի" վրա հարձակումը է տեղի ունեցել հինգշաբթի երեկոյան։ Անհայտ անձը կրակել էր նրա եւ նրա թիկնապահի վրա։ Դրանից հետո, քրեական հեղինակությունը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել։ Ռուսական մաֆիայի "կնքահայր" "Դեդ Հասան" մականունով Ասլան Ուսոյանի վիճակը մինև հիմա շարունակում է ծանր մնալ։ Ինքը Ասլան Ուսոյանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր հարձակվել իր վրա։ Իրավապահների մյուս հարցերին վիրահատված քրեական հեղինակությունը հրաժարվել է պատասխանել։ Այն բանից հետո, երբ 2009 թվականին Մոսկվայում կրակել էին "գողական աշխարհի լեգենդ" Յապոնչիկի վրա, Ուսոյանը Մոսկվայի հաճախակի հյուրը չէր։ Նա նույնիսկ Իվանկովի (Յապոնչիկի) թաղմանը չէր ներկայացել։ "Օրենքով գողը" ժամանակի մեծ մասն անցկացնում է Սոչիում, Ղազախստանում եւ Աբխազիայում, ուր նա անշարժ գույք եւ առեւտրային շահեր ունի։ Վերջին երկրում էլ նա եղել է սեպտեմբերի սկզբին, իսկ օրերս վերադարձել էր Մոսկվա, ուր սովորաբար կանգ է առնում 48-ամյա որդու՝ Եվրոպայում բնակվող Նոդարի Ուսոյանի տանը։ Իրավապահները կարծում են, որ Ասլան Ուսոյանի վրա հարձակվել են նրա քրեական գործունեության հետեւանքով։ "Օրենքով գող" ... Կարդալ շարունակությունը |
Այժմ նրան կարելի է նրան իրականին հնարավորին մոտ տեսնել. ամսագրին կցվելու է 3D տեսասկավառակ, որտեղ Աննան գրեթե մերկ է ներկայանում՝ ցուցադրելով իր բարեմասնությունները հասարակ, բայց սպիտակ սեքսուալ բիկինիով։ |
Իտալիայի պետական վիճակագրական վարչությունը կանանց նկատմամբ սեռական բռնությունների կամ ոտնձգությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Այդ զեկույցի համաձայն, 14-65 ավելի քան 10 մլն իտալուհի, որը, ի դեպ, Իտալիայի կին բնակչության կեսից ավելին է, գոնե մեկ անգամ ենթարկվել է սեռական բռնության, ոտնձգության կամ սեռական սպառնալիքի։ Իսկ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 4 մլն կին սեռական ոտնձգությունների զոհ է դարձել, նրանցից 1 մլն 200 000-ը՝ աշխատավայրում։ Ըստ զեկույցի, ավելի հաճախ նման վտանգի ենթարկվում են Իտալիայի հյուսիսի խոշոր քաղաքներում ապրող կանայք։ |