Օգոստոսի 23-ին Լաս Վեգասում կայացած "Միսս տիեզերք" գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Մեքսիկան ներկայացնող 22-ամյա Խիմենա Նավարետեն։ Երկրորդ մրցանակը ժյուրին շնորհել է Ճամայկայի ներկայացուցիչ Իենդի Ֆիլիպսին։ Երրորդ մրցանակը ստացել է ավստրալուհի Ջեսինտա Քեմփբելը, չորրորդը՝ ուկրաինուհի Աննա Պոսլավսկայան։ "Միսս ֆոտոգենիկություն" տիտղոսը շնորհվել է Թաիլանդի ներկայացուցիչ Ֆոնտիպ Վաչարատրակուլին, բացի դրանից ժյուրին դուր է եկել նրա կերպարը ազգային հագուստով։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է գեղեցիկ սեռի 80 ներկայա ... Կարդալ շարունակությունը |
Փոլ Մակ–Քարտնին շնորհավորել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծնունդը՝ հեռախոսով նրա համար երգելով "The Beatles"-ի երգերից մեկը։ Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mirror-ը, մի անգամ Քլինթոնը, որը "The Beatles"-ի մեծ երկրպագու է, կատակով ասել էր իր անձնական օգնականներին, որ իր ծննդյան օրվա լավագույն նվերը կլիներ Մակ-Քարտնիից զանգ ստանալը։ Նախկին նախագահի շրջապատը չէր մոռացել նրա ցանկությունը։ Նրանք պայմանավորվել են Մակ-Քարթնիի հետ, և վերջինը օգոստոսի 19-ին զանգահարել է Քլինթոնին՝ շնորհավորելու նրա 64-ամյակը։ Այս առիթով Մաքարտնին ԱՄՆ 42-րդ նախագահի համար երգել է When I'm Sixty-Four ("Երբ ես դառնամ 64 տարեկան") երգը, որը "The Beatles"ի՝ 1967թ. լեգ ... Կարդալ շարունակությունը |
Նորբերտ Ռեյզոֆերի կողմից ներկայացվող տարեկան ֆինանսական զեկույցում, խոսք է գնում BMW մոդելի նոր մեքենայի մշակման մասին: Գերարագ, տնտեսող եւ անվտանգ BMW Vision Efficient Dynamics-ը 100 կմ-ի համար կծախսի ընդամենը 3,76 լիտր բենզին: Ընդ որում, քաղաքային մեքենայի համար ունենալով անհավատալի կոմպակտ չափսեր, այս մոդելի հզորությունը կազմում է 356 ձիաուժ: Այս մեքենան հագեցած է լինելու ադապտացված, հիբրիդային ուժեղ սարքավորումներով: Մեքենայի թափքն արտադրվելու է Լայպցիգ քաղաքի էլեկտրամոբիլային կենտրոնում: BMW-ի Բավարիայում գտնվող երկու մասնաճյուղերը նույնպես կմիանան այս նախագծին: Wackersdorf ընկերությունը` SGL խմբի ձեռնարկությունների հետ համատեղ կարտադրի թափքի ջրածնա-մանրաթելային հատվածները: Առաջատար տեխնոլոգիաների օգնությամբ թափքի եւ ուժային սարքերի արտադրումը թույլ կտա հասնել բենզինի տնտեսման, ինչն անհասանելի է այսօրվա մեքենաների համար: Թեթեւ քաշը, հզորագույն հիբրիդային շարժիչը եւ կախոցի ինտելեկտուալ ռեժիմները կստեղծեն «արագության նոր շերտ»` ավտոմայրուղիներում: |
Հունաստանի եւ Սերբիայի բասկետբոլային հավաքականների՝ Աթենքում Ակրոպոլիսի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել խաղացողների միջեւ: Ծեծկռտուքն սկսվել է, երբ Հունաստանը հաղթում էր 74:73 հաշվով, խաղավարտից 2 րոպե եւ 40 վայրկյան առաջ: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Բասկետբոլիստների հակամարտությունն սկսվել է, երբ Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Իվկովիչը հեռացվել է դաշտից մրցավարի հետ վիճելու համար: Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Թեոդոսիչը կոպտորեն խախտել է կանոնները, որից հետո նրան է մոտեցել հույների հարձակվող Անտոնիս Ֆոցիսը եւ վեճ սկսել, սերբն էլ իր հերթին հարվածել է հույն բասկետբոլիստի ծնոտին: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են երկու թիմերի խաղացողները: Դրվագներից մեկում Սերբիայի հավաքականի խաղացող Նենադ Կրստիչը աթոռ է նետել Սոֆոկլիս Սխորցանիտիսի վրա, բայց այն դիպել է Յաննիս Բուրուսիսին եւ բացել գլուխը: Առայժմ չի հաղորդվում, թե որ արդյունքն է վերջնական համարվելու եւ ով է դա ... Կարդալ շարունակությունը |
"Մթնշաղ"(New Moon) վամպիրական ավանդավեպի աստղ Ռոբերտ Փեթինսոնը գլխավորել է 50 ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը։ Glamour ամսագրի կազմած վարկանշային աղյուսակում առաջին հնգյակի 4 հորիզոնականները զբաղեցնում են "Մթնշաղի" դերասանները՝ Թեյլոր Լոտները, որը ֆիլմում Էդվարդին մարմնավորող Փեթինսոնի հակառակորդն էր, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը կիսել են "վամպիրներ" Կսավյեր Սեմյուելը և Կելան Լատսը։ 3-րդ տեղը զբաղեցրել է Իեն Սոմերհոլդերը, որը մարմնավորել է Դեյմոն Սալվատորեին՝ "Վամպիրի օրագրերը" հեռուստասերիալում։ |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծելով սպանելու համար Վալերի Աբրահամյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Երիտասարդին ծեծողները 4 հոգի են եղել: Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքը, ըստ որի, նրանք առանձնակի դաժանությամբ Տ. Թադեւոսյանի առողջությանը ծանր վնաս են պատճառելը, որը հանգեցրել է մահվան: Դեպքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ, երբ 4 երիտասարդներ՝ Վալերի Աբրահամյանը, Սամվել Սարգսյանը, Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը դաժան ծեծի են ենթարկել Թադեւոսյանին, քանի որ վերջինս ինտերնետային "ՕդնոկլասնիկÇ" սոցիալական ցանցում վատ հաղորդագրություն է գրել Լիդա Էդիգարյանին: Մինչ այդ 4 երիտասարդներից եւս մեկը` Սամվել Սարգսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Մյուս երկու երիտասարդները՝ Սերգեյ Մխիթարյանն ու Էդգար Նազարյանը հետախուզման մեջ են։ |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել "Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին": Համաձայն այդ հրամանի՝ հաստատվել է "Հայ ուսուցչի երդումը" և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը, որը տարածել է "Հայ ուսուցչի երդման" տեքստը. |
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Բաղազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, "Հանրապետության Ռամադանները" հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. "Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը բացելու ժամանակ եւ առանց որեւէ տեխնիկական միջոցի, կապ է հաստատվում Աստծո հետ։ Դուք կարող եք խոսել ցանկացած լեզվով, միեւնույն է Աստված ձեզ լսելու է։ Մյուս կրոններում սա չկա։ Իսլամը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել Աստծո հետ: Այսօրվա բառապաշարով եթե ասենք, դա Աստծուն էլ-փոստ ուղարկելու հնարավորություն է տալիս։ Եւ բոլոր էլ-փոստերը, ինչ լեզվով էլ լինեն, Աստված կարդում է։Ձեր բոլոր էլ-փոստերը Ալլահը կարդում է:Իմ կարծիքով, սա իսլամում մարդկանց ուրախացնող մի յուրահատկություն է": |
Ամերիկահայ մոդել Կիմ Քարդաշյանը հերքել է այն տեղեկությունը, թե ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հետ բաժանվելուց հետո ինքը սիրային արկած է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Հայտնի մոդելը, ով ներկայում հանդիպում է "Դալաս Քոուբոյզի: ֆուտբոլիստ Մայլզ Օստինի հետ, Ռոնալդուի հետ կապված հարցին պատասխանել է. <<Ես ընդհանրապես չգիտեմ, թե ով է նա>>: Աստղը նաև նշել է, որ վերջերս անձնական կյանքն իր համար այնքան էլ կարևոր չէ: |
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ է անում իրենց հանգիստն անցկացնել նավթի արտահոսքից տուժած Ֆլորիդայի տարածքում, որպեսզի այդ նահանգի տնտեսությունը կրկին աշխուժանա: Նախագահը հայտարարել է, որ Ֆլորիդայի լողափներն այժմ մաքուր և անվտանգ են, և որ Մեքսիկական ծոցը մաքրվել է նավթից: Ասածն ապացուցելու համար Օբաման իր դստեր հետ լողացել է Մեքսիկական ծոցում: Նշենք, որ տուրիզմը Ֆլորիդայում եկամտի հիմնական աղբյուրներից է: Սակայն այս տարի նավթի արտահոսքի ու ջրի աղտոտման պատճառով այստեղ հանգստացողների թիվը նվազել է: Օբաման նաև ասել է, որ կշարունակի ճնշում գործադրել British Petrolium ընկերության վրա և աջակցել գործարարներին, որոնց բիզնեսը տուժե ... Կարդալ շարունակությունը |