15:10 Ո՞վ է զբաղվելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով | |
Նորանշանակ նախարար, ով պետք է զբաղվի սպորտի և նաև մեր` երիտասարդներիս խնդիրներով: Հրաչյա Ռոստոմյանը Ծնվել է 1981թ.մարտի 3-ին: Ավարտել է Նելսոն
Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակագ դպրոցը: 1998 -2003թթ սովորել է Երևանի Մխիթար
Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, 2003-2006թթ. ` նույն համալսարանի
օրդինատուրայում: Ունի ստոմատոլոգ – օրթոպեդի որակավորում: 2006-2008թթ. դասավանդել է Երևանի պետական
բժշկական համալսարանում: 2006 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի
նախագահն է: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի
կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի և նոր անկախ Հայաստանի միջազգային
կարգի առաջին մրցավարն է: 2010թ. ընտրվել է ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար: Պարգևատրվել է "Հրանտ Շահինյան",
ՀՀ ՊՆ "Անդրանիկ Օզանյան", "Զինվոր հայրենյաց" և պետական
բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով: ԲՀԿ անդամ է, նաև քաղխորհրդի անդամ է, սակայն
վերջերս է դուրս եկել ԲՀԿ-ից:
Նշեմ, որ մամուլում շրջանառվում էր նաև ներկայիս փոխնախարարներ Արսեն Քարամյանի և Խաչիկ Ասրյանի անունները: | |
|