Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » Սպորտ
1 2 »


 

  TVGOLO-ն ներկայացրել է 2010/11 մրցաշրջանի 75 լավագույն գոլերը: Վերոնշյալ ցանկում տեղ են գտել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի գոլերը, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ֆիլիպո Ինձագին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն, Դիմիտար Բերբատովը, Ալեքսիս Սանչեսը, Ջովանի դոս Սանտոսը, Ժունինյոն, Յարե Լիթմանենը, Գարեթ Բեյլը, Սամիր Նասրին, Դեյան Ստանկովիչը և այլոք:

 
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1515 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/07/2011

NO COMMENTS
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1503 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 17/01/2011


Հայկական առաջին ֆան–շարժման՝ ՖԱՖ-ի անդամները պատրաստել են հերթական տեսահոլովակը։ Այս տարի իր 3–րդ ամյակը նշող ֆան-շարժման այս տեսահոլովակում նկարագրված է, թե որքան մեծ էր հայ ֆուտբոլասերների ուրախությունը Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան հաղթանակներից հետո։


Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1562 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 03/11/2010



Գերմանական Բունդեսլիգայի "Հերտա Բեռլին" - "Ալմանիա Աախեն" հանդիպման ժամանակ տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ: Ֆուտբոլիստը խաղի ժամանակ շոյել է կին մրցավարի կուրծքը։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ` "Հերտա Բեռլինի" խաղացող Պետեր Միեմեյերը խաղի 55-րդ րոպեին ձեռքով պատահաբար դիպչել է մրցավար Բիբիանա Շտեյնհաուսի կրծքին: Մրցավարը նախ զարմացել է, հետո հասկանալով՝ որ ֆուտբոլիստը դա գիտակցաբար չի արել, սկսել է ծիծաղել:

-Չէի ցանկանում դիպչել նրա կրծքին։ Պատահաբար է ստաց ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1551 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/10/2010



Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում հաղթական գոլի հեղինակ է դարձել "Կուբանի" դարպասապահ Ալեքսանդր Բուդակովը: Մաքսիմ Ժավներչիկի հետ փոխանցումից հետո սեփական տուգանայինից գրավել է "ԿԱՄԱԶ"-ի դարպասը: Գոլային փոխանցման հեղինակը հետագայում խաղալիք "ԿԱՄԱԶ" է նվիրել Բուդակովին:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1178 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/09/2010


Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով  ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտներ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1419 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/09/2010

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի "Շախտյոր"։ Մինչ այս նույն քաղաքի մեկ այլ ակումբում՝ "Մետալուրգում" ելույթ ունեցող խաղացողը պաշտոնապես "հանքափորների" կազմում կհայտնվի օգոստոսի 30-ին։ Մխիթարյանի համար նրա նոր ակումբը 15 մլն դոլար է վճարել։

Դոնեցկի "Շախտյորը" պաշտոնապես չի հաստատել լուրը, սակայն ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ գործարքն արդեն կայացած է։

Մխիթարյանի "Շախտյոր" տեղափոխվելու մասին լուրերը սկսեցին շրջանառվել կիրակի օրվանից, երբ շաբաթ օրը Հենրիխը հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց ու գոլի հեղինակ դարձավ "Վորսկլայի" հետ մրցավեճում։

Ի դեպ, այսօր առավոտյան, "Շախտյորի" պաշտոնական կայքի «Տրանսֆերներ» բաժնում նշված է եղել, որ օգոստոսի 30-ին  թիմ է տեղափոխվել Հենրիխ Մխի ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1313 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/08/2010

Հունաստանի եւ Սերբիայի բասկետբոլային հավաքականների՝ Աթենքում Ակրոպոլիսի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել խաղացողների միջեւ:

Ծեծկռտուքն սկսվել է, երբ Հունաստանը հաղթում էր 74:73 հաշվով, խաղավարտից 2 րոպե եւ 40 վայրկյան առաջ: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Բասկետբոլիստների հակամարտությունն սկսվել է, երբ Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Իվկովիչը հեռացվել է դաշտից մրցավարի հետ վիճելու համար:

Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Թեոդոսիչը կոպտորեն խախտել է կանոնները, որից հետո նրան է մոտեցել հույների հարձակվող Անտոնիս Ֆոցիսը եւ վեճ սկսել, սերբն էլ իր հերթին հարվածել է հույն բասկետբոլիստի ծնոտին:

Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են երկու թիմերի խաղացողները: Դրվագներից մեկում Սերբիայի հավաքականի խաղացող Նենադ Կրստիչը աթոռ է նետել Սոֆոկլիս Սխորցանիտիսի վրա, բայց այն դիպել է Յաննիս Բուրուսիսին եւ բացել գլուխը:

Առայժմ չի հաղորդվում, թե որ արդյունքն է վերջնական համարվելու եւ ով է դա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1215 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 20/08/2010


Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում «Ամկարի» ֆուտբոլիստ Զախարի Սիրակովի խփած գնդակի տեսահոլովակը YouTube-ում երեք օրվա ընթացքում դիտել են 800 հազար անգամ: «Սպարտակին» 0:2 հաշվով պարտվելիս «Ամկարի» խաղացողը դիմային գծից հուսալքված հարվածել է գնդակին, որը անհավանական հետագծով դարպասապահի վրայով հայտնվել է «Սպարտակի» դարպասում: Ռուսաստանում եւս խաղում են հատուկ աշխարհի առաջնության համար ստեղծած գնդակով:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1196 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010

Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ձեռնունայն տուն վերադառնալու պատճառով ենթարկվել են շատ խիստ պատիժների:

Radio Free Asia-ի (FRA) փոխանցմամբ` ողջ հավաքականը ստիպողաբար դուրս է բերվել մարզադաշտ և հրապարակավ նվաստացվել Հյուսիսային Կորեայի սպորտի նախարար Փակ Մյոնգ-Չոլի կողմից: Վեց ժամ տևած այդ պատժին հետևել են մեծ թվով մարդիկ` Հյուսիսային Կորեայի իշխանության հարյուրավոր ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:

Բացի այդ, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից և երկրի Աշխատավորական կուսակցությունից հեռացվել է Կիմ Յոնգ Հունը, ով որպես պատիժ կկատարի հարկադիր ծանր աշխատանքներ:

Նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի արդեն նախկին մարզչին սպառնում է մահապ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1296 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 31/07/2010

1998թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆը իր կարիերայի ապագայի մասին բավականին հետաքրքիր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ մտադիր է մարզել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Francefootball.fr-ին հայտնի մարզիկը հայտնել է, որ դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, սակայն եթե մի օր նրան առաջարկեն մարզչի պաշտոնը, նա կմտածի այդ մասին։

Ֆուտբոլիստը հիշել է, որ ժամանակին հորը՝ Ժան Ջորկաեֆին առաջարկել էին գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն համագործակցությունն այդպես էլ չստացվեց։ «Հաճելի կլիներ, եթե ես մի օր զբաղեցնեի այդ պաշտոնը։ Դա հետաքրքիր արկած կլիներ»,- հայտարարել է Ջորկաեֆը, որի մայրը ազգությամբ հայ է։

Ինչպես հայտնում է «Ռեգնում»-ը, ֆուտբոլիստն այժմ ապրում է ԱՄՆ-ում և այնտեղ էլ ստեղծել է սեփական հիմնադրամը։ Կազմակերպությունը նրա անունն է կրում և ուղղված է բարդ տարածաշրջաներում ֆուտ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1173 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 27/07/2010

Այսօր Մադրիդում Ռաուլը հրաժեշտ կտա «Ռեալ» ակումբին, քանի որ գալիք մրցաշրջանից հանդես է գալու գերմանական «Շալկե-04»-ում։ Հրաժեշտի արարողությանը ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Արարողությունից հետո Ռաուլը և թիմի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն ասուլիս կտան։

Ինչպես հայտնում է armsports.am-ը, 33-ամյա Ռաուլը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղացողին հայտնեց, որ նրա կարիքը չի զգում։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 16 մրցաշրջան է անցկացրել, որոնց ընթացքում 723 հանդիպման է մասնակցել և խփել 324 գնդակ։

«Ռաուլի Բունդեսլիգա տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Նա կլինի գալիք մրցաշրջանի անակնկալներից մեկը։ Ռաուլը կարող է շատ արագ հարմարվել գերմանական ֆու ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1205 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը:

Նախորդ տարիների առաջատար Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնվել է 5-րդ տեղում: Իսկ ամենաուժեղ առաջնություն է ճանաչվել իսպանականը:

Հայաստանի առաջնությունը 70-րդ տեղում է:


1.         Իսպանիա        580,0

2.         Բրազիլիա       577,0

3.         Արգենտինա    536,0

4.         Իտալիա          508,0

5.         Անգլիա           486,0

6.    ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1182 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/07/2010

Խոակին Բոգոսյանը վերջապես տեղափոխվեց Եվրոպա։ Ուրուգվահայ հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեց արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզում», չորս տարվա պայմանագիր է կնքել Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլի» հետ։ Այս մասին տեղեկացնում է armsports.am–ը։

Ավելի վաղ արգենտինական և իտալական ԶԼՄ-ները Բոգոսյանին համառորեն ուղարկում էին իտալական ակումբներ։ Մասնավորապես, հավանական էր թվում Խոակինի «Լացիոյում» հայտնվելը։ Սակայն Բոգոսյանը հայտնվեց Ավստրիայում, որտեղ հանդես կգա այդ երկրի ուժեղագույն թիմում և կկրի 43 համարի մարզաշապիկը։ «Ռեդ Բուլը» հաջորդ շաբաթ հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ մրցելով Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Բոգոսյանն արդեն իրավունք ունի մասնակցել այդ հանդիպմանը։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1191 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Sports Illustrated ամերիկյան ամսագրի ամենամյա վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը գոլֆիստ Թայգեր Վուդսն է։ Թայգեր Վուդսի եկամուտները 2010թ. կազմել են 90,5 մլն դոլար։

Նախորդ տարվա համեմատ` Վուդսի եկամուտները 10 տոկոսով նվազել են, սակայն դա չի ազդել վարկանշային աղյուսակում գոլֆիստի դիրքի վրա։ 2008թ. նա վաստակել էր 127,9 մլն դոլար, այսպիսով՝ երկու տարում նրա եկամուտները նվազել են 40 տոկոսով։

Երկրորդ հորիզոնականում ևս մեկ ամերիկացի գոլֆիստ է՝ Ֆիլ Միքոլսոնը. 2010թ. նա վաստակել է ընդհանուր առմամբ 61,7 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեթեր կրտսերը՝ 60,2 մլն դոլար եկամուտով։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1295 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 22/07/2010
1-15 16-18