Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 19/04/2024
Գլխավոր » Գիտություն,տեխնիկա

իմպոտնենտ
Քաղցրակեր տղամարդիկ պետք է առավել հաճախ ստուգեն տեստոստերոնի բաղադրություն արյան մեջ, քանի որ ինչպես փաստում են էնդոկրինոլոգները քաղցր սնունդը "պատասխանատու" է արյան մեջ այդ նյութի արագ նվազեցման համար: Քրոնիկ ցածր տեստոստերոնը իր հերթին զարգացնում է իմպոտենցիա, անպտղություն, կանացի տիպի  ճարպակալում: " Այսօր առավել հաճախ է հանդիպում հիպոգանդիզմի երևույթներ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող  տղամարդկանց մոտ: Ինչի արդյունքում մեծանում է տղամարդկանց նշանակվում արհեստական հորմոններ' դեղանյութերի տեսքով: Սա նաև կապված է ճարպակալման համաշխարհային խնդիրների հետ",- կարծում են այս հետազոտության հեղինակները' ի դեմս   Բժիշկ էնդոկրինոլոգ Ֆրանսիզ Հայեսի:  Հայեսն ու իր գործընկերները ստուգել են գլյուկոզայի ազդեցությունը տեստոստերոնի վրա' 74 տղամարդկանց օրինակով:  Էնդոկրինոլոգները կիրառել են դիաբետի ժամանակ օգտագործվող փորձի տեսակը. Այցելուին առաջարկում են խմել սովորակա ջուր 75 գրամ մաքուր գլյուկոզայով, ապա չափում են շաքարի պարունակությունն արյան մեջ: 74 մասնակիցներից 42-ը ցուցաբերեցին նորմալ արդյունքներ, 23-ը ցածր արդյունավետություն, իսկ 9-ի դեպքում նկատվեց երկրորդ տիպի շաքարային դիաբետ:
Փորձագետները փաստեցին, որ գյլուկոզայի կիրառումը 25 տոկոսով իջեցրեց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը' անկախ շաքարի  նկատմամբ զգայունությունից: Նույնիսկ օգտագործումից երկու ժամ անց 73 ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 32212 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 21/01/2012

happy love

     Ամերիկացի գիտնականները պարզել են ամուսնության ու երեխաներ լույս աշխարհ բերելու օպտիմալ տարիքը:

     Մասնագետները հարցում են անցկացրել, ինչպես նաև հետազոտել են ամուսնությունների ու ապահարզանների վիճակագրությունը և պարզել են, որ եթե ընտանիքը կազմվում է 23-27 տարեկանում, ապա ավելի հավանական է, որ զույգը միասին կապրի մինչև խոր ծերություն:

     Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ երջանիկ կարող են լինել այլ տարիքում ընտանիք կազմած զույգերը: Սակայն թվերը ցույց են տալիս, որ այլ տարիքում զույգերը հազվադեպ են միասին երկար ու ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 2296 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 29/06/2011


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է ուղեղի քաղցկեղի զարգացման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը. բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով մեծանում է չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը։
Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 5954 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 02/06/2011


Գիտնականները հայտնաբերել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին մոլորակը, որտեղ հնարավոր է մարդու գոյությունը։ Այն գտնվում է Երկիր մոլորակից 20 լուսային տարիների հեռավորության վրա՝ Կշեռքի համաստեղությունում։ Այդ մասին ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի և Կարնեգի ինստիտուտի աստղագետների հոդվածում։
Գիտնականները համոզված են, որ մոլորակի վրա կա ջուր, իսկ ձգողական ուժը վկայում է այնտեղ մթնոլորտի առկայության մասին։
Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 2039 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 02/10/2010


Հարվարդի համալսարանում անցկացվել է այսպես կոչված Հականոբելյան մրցանակների 20-րդ մրցանակաբաշխությունը։ Դրանք շնորհվում են այն հայտնագործությունների համար, որոնք «մարդկանց ստիպում են նախ ծիծաղել և հետո՝ մտածել»։ Այս մասին գրում է MSNBC–ն։

Մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել լորձաբորբոսը, որն օգտագործել են ճապոնացի գիտնականները տրանսպորտային հաղորդակցության լավագույն տարբերակը նախագծելու համար։ Նրանք ուտելիքի փոքրիկ կտորներն այնպես են դասավորել, որ դրանք համապատասխանեն Տոկիոյի երկաթուղային հանգույցների դիրքին, իսկ մեջտեղում տեղադրել են սունկ։ 26 ժամ անց «քարտեզի վրայի կետերը» միավորվել են։

Հականոբելյան մրցանակ են ստացել, օրինակ, այն գիտնականները, ովքեր ապացուցել են, որ հայհոյանքը մեղմում է ցավը։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1213 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 02/10/2010


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է Կոնգրես մտցնել մի օրինագիծ, որը հաղորդակցական ծառայությունների մատկարարներին ու սոցիալական ցանցերին կստիպի տեղեկատվություն "որսալ" իշխանությունների համար։

Սկանդալային օրինագծի մասին, որն Օբամայի վարչակազմը ծրագրում է օրենսդիրների դատին հանձնել հաջորդ տարի։ Ըստ էության՝ պաշտոնյաները ցանկանում են, որ Կոնգրեսը կապ ապահովող բոլոր ծառայություններից, ներառյալ՝ BlackBerry-ն՝ իր ծածկագրված էլեկտրոնային փոստով, և սոցիալական ցանցերից, ինչպիսին է Facebook-ը, ինչպես նաև անմիջական շփման ծրագրային ապահովման մատակարարներից, ինչպիսին է Skype-ը, պահանջի ձեռք բերել տեխնիկական հնարավորություններ՝ խոսակցությունները լսելու հրամաններ կատարելու համար»,- նշում է պարբերականը։
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1275 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 30/09/2010


Պիտսբուրգի բժշկական հետազոտությունների հայտնի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցելյուլիտը, որից կանանց մեծամասնությունը փորձում է ազատվել, ոչ թե թերություն է, այլ առավելություն։ 

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ճարպային կուտակումները, որոնք ավելի հաճախ հայտնվում են ազդրերին և հետույքին, գեղեցիկ սեռի բարձր սեքսուալության և ինտելեկտի վկայություն են։

Ամերիկացի հետազոտողների խոսքերով՝ կնոջ օրգանիզմն այնպես է ստեղծված, որ ճարպաբջիջները ապահովում են ճարպաթթվի բավարար պահուստ, իսկ ճարպաթթուն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1254 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/09/2010

ARMEN.DO.AMJalopnik ինտերնետ պարբերականը հրապարակել է Shelby Supercars (SSC) ընկերության արտադրած նոր հիպերմեքենայի լուսանկարները, որը գալիս է փոխարինելու Ultimate Aero մոդելին:

Նոր "անիվների վրա ինքնաթիռի" մասին մանրամասները դեռ գաղտնի են պահում, սակայն, նրա առաջին աշխատանքային նմուշները կպատրաստվեն հաջորդ տարվա կեսերին:

Չհաստատված տեղեկություններով, SSC-ի  նոր մեքենան կունենա շուրջ 1300-1400 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչ, որը թույլ կտա նրան արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել սերիական մեքենաների շարքում, գերազանցելով Bugatti Veyron Super Sport-ին, որը կարողանում է մինչեւ 431 կմ/ժամ արագություն զարգացնել:

Նշենք, որ ներկա Ultimate Aero-ն հագեցած է 6,2 լիտրանոց 8 մխոցանի եւ 2 տուրբին ունեցող շարժիչով, որը զարգացնում է 1183 ձիաուժ: Այդ մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագություն է բացում 2,8 վայրկյանում:

Սպասվում է, որ նոր մեքենայի գինը շուրջ 2 անգամ կգերազանցի ներկա Ultimate Aero-ին եւ կկազմի 800-900 հազար դոլար:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1499 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 07/09/2010


Նորբերտ Ռեյզոֆերի կողմից ներկայացվող տարեկան ֆինանսական զեկույցում, խոսք է գնում BMW մոդելի նոր մեքենայի մշակման մասին:

Գերարագ, տնտեսող եւ անվտանգ BMW Vision Efficient Dynamics-ը 100 կմ-ի համար կծախսի ընդամենը 3,76 լիտր բենզին: Ընդ որում, քաղաքային մեքենայի համար ունենալով անհավատալի կոմպակտ չափսեր, այս մոդելի հզորությունը կազմում է 356 ձիաուժ:

Այս մեքենան հագեցած է լինելու ադապտացված, հիբրիդային ուժեղ սարքավորումներով: Մեքենայի թափքն արտադրվելու է Լայպցիգ քաղաքի էլեկտրամոբիլային կենտրոնում: BMW-ի Բավարիայում գտնվող երկու մասնաճյուղերը նույնպես կմիանան այս նախագծին:

Wackersdorf ընկերությունը` SGL խմբի ձեռնարկությունների հետ համատեղ  կարտադրի թափքի ջրածնա-մանրաթելային հատվածները:

Առաջատար տեխնոլոգիաների օգնությամբ թափքի եւ ուժային սարքերի արտադրումը թույլ կտա հասնել բենզինի տնտեսման, ինչն անհասանելի է այսօրվա մեքենաների համար: Թեթեւ քաշը, հզորագույն հիբրիդային շարժիչը եւ կախոցի ինտելեկտուալ ռեժիմները կստեղծեն «արագության նոր շերտ»` ավտոմայրուղիներում:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 2251 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 21/08/2010

Կանադայում կանանց 40%-ը հանուն ինտերնետի պատրաստ է հրաժարվել սեքսով զբաղվելուց։ Երկրում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանադուհիները սեքսից բացի կարող են հրաժարվել նաև շոկոլադից. հարցված կանանց 66 %-ը համացանցը գերադասում է քաղցրավենիքից ու սուրճից։ Սոցիոլոգիական հարցման այս տվյալները ներկայացնում է QMI Agency-ն։

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ տղամարդիկ նույնպես ինտերնետի մեծ սիրահար են։ Այսպես, կանադացի տղամարդկանց կեսը պատրաստակամություն է հայտնել չդիտել հեռուստացույց, եթե դրա փոխարենը իրենց ինտերնետ տրամադրեն։ Ավելին, նրանք պատրաստ են անգամ ամբողջ տարի ոգելից խմիչք չօգտագործել և փոխարենը ունենալ ինտերնետից օգտվելու հնարավորություն։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1212 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/08/2010

Օգոստոսյան ավանդական աստղաթափին ուղեկցող բարենպաստ հանգամանքների շնորհիվ Երկրագնդի բնակիչները ուրբաթ գիշեր կարող են դիտել մինչև 100 թափվող աստղեր մեկ ժամում։

Շնորհիվ տաք և անամպ եղանակի և նորալուսնի, որն իր լուսարձակմամբ չի խանգարում դիտումներին, ինչպես նաև ասուպային հոսքի բարձր ակտիվության՝ երկրաբնակները կարող են լիովին վայելել աստղաթափի գեղեցկությունը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը։
Ասուպներն ավելի լավ տեսանելի կլինեն քաղաքից դուրս, որտեղ արհեստական լուսավորությունը չի խանգարում թափվող աստղերը դիտելուն։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1307 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 12/08/2010


Հոնկոնգի կինոարտադրողները սկսել են աշխարհում առաջին եռաչափ պոռնոֆիլմի նկարահանումը։ Ֆիլմը կկոչվի "3D սեքս և ձայն. առավելագույն էքստազ" և վարձույթում կհայտնվի 2011թ. մայիսին։ Այս մասին հայտնում են միջազգային գործակալությունները։
Արտադրողները հայտարարել են, որ չեն ցանկանում սահմանափակվել "Չինաստանի հատուկ շրջանի" սահմաններում, խոսում են ֆիլմի նկատմամբ ասիական շուկայի հետաքրքրության մասին, որտեղ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների վարձույթով զբաղվողների հետ, ինչպես նաև հենց Հոնկոնգի կաբելային հեռուստատեսության ցանցերի հետ։ Չի բացառվում, որ ֆիլմը հայտնվի Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ֆիլմի բյուջեն 20 մլն հոնկոնգյան դոլար է (մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար)։Ֆիլմի հիմքում չինական դասական ստեղծագործություն է՝ Լի Յույի «Գորգ՝ մարմնական աղոթքի համար» վեպը։ 17-ր ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1556 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/08/2010

Հայտնի բրիտանացի ֆիզիկոս, գիտությունը ժողովրդականացնող Սթիվեն Հոկինգը պատմել է մարդկության ապագայի մասին իր տեսլականի մասին։ Big Think թերթին տված հարցազրույցում Հոկինգն ասել է, որ մարդիկ պետք է շտապեն գաղութացնել մյուս մոլորակները, քանի որ տեսանելի ապագայում Երկրի վրա ուղղակի անհնար կլինի ապրել։

Ըստ գիտնականի, առաջիկա 100 տարվա ընթացքում մարդկությունը, ամենայն հավանականությամբ, մի շարք դժվարությունների կհանդիպի, այդ թվում՝ կսպառվեն բնական ռեսուրսները։ Ու թեև, ըստ Հոկինգի, ներկայում տեխնոլոգիական զարգացումն այն մակարդակի է հասել, որ դրանց օգնությամբ մարդիկ լիովին կարող են փոխել երկրագնդի էկոլոգիան, սակայն ոչնչացնելու բնազդը, որը գոյություն ունի Homo sapiens-ի գեներում, մարդկությանը կարող է կանգնեցնել ճգնաժամի առջև։

Նշենք, որ Հոկինգը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով։ Վերջերս, նա մարդկանց նախազգուշացրել էր, որ հարկավոր է զերծ մնալ Երկրից դուրս գտնվող քաղաքակր ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 3004 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/08/2010

Օգոստոսի 4–ին Երկիր մոլորակի վրա կարող են տեղի ունենալ բևեռային վառ ճառագայթումներ, ինչպես նաև մագնիսական փոթորիկներ՝ Արեգակի վրա կիրակի առավոտյան պլազմայի ուժգին արտանետումների հետևանքով։

Մագնիսական փոթորիկները կառաջանան պլազմայի հետևանքով, որը չորեքշաբթի կհասնի Երկիր մոլորակին, հայտնում է աստղաֆիզիկայի Հարվարդ–Սմիթսոնիան կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ վերջերս NASA–ի՝ Արեգակնային համակարգի ուսումնասիրություններով զբաղվող բաժնի ղեկավար Ռիչարդ Ֆիշերը Daily Mail պարբերականին հայտնել է, որ 2013–ին սպասվում է երկարամյա քնից Արեգակի արթնացում, ինչը կարող է Երկրի համար վերածվել խոշոր տեխնածին աղետի, ինչպես եղել է, օրինակ, 1859, 1921 և 1989 թթ.։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1191 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Chestatee արգելանոցում զեբրի և էշի խաչասերումից լույս աշխարհ է եկել տարօրինակ մի կենդանի` կես էշ, կես զեբր:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 6 օրական կենդանուն անվանել են Zedonk (zebra + donkey)՝ «էշազեբր»:
Փորձագետները նշում են, որ բնության մեջ էշի և զեբրի խաչասերում շատ հազվադեպ է պատահում:
Ի դեպ, նորածին էշազեբրիկի հայրը զեբր է, մայրը` էշ:

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1278 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 01/08/2010