Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 3 » Ֆիզիկոսները բացահայտել են ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը (վիդեո)
19:07
Ֆիզիկոսները բացահայտել են ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը (վիդեո)


Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով  ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտները: Այդ հարվածը հնարավոր կլինի կրկնել, եթե գնդակին հաղորդվի անհրաժեշտ պտտեցնող էներգիա: Բայց ամենակարեւորը`դարպասից պետք է զգալի հեռու լինի, այլապես գնդակը կանցնի հետագծի միայն առաջին` թեք հատվածը եւ կանցնի նշանակետի կողքով:

Ավելի քան տասը տարի անց Կարլոսի հնարքը ֆուտբոլասերներից մեկը կարողացել է կրկնել FIFA-09 համակարգչային սիմուլյատորով: Նա տպավորիչ նույնությամբ վերստեղծել է Կարլոսի հարվածը, նաեւ թողնելով մանրամասն նկարագրություն, թե ինչպես հասնել դրան:

Ֆիզիկոսները բացահայտել են ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը (վիդեո)




Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1419 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Roberto Carlos, Ռոբերտո Կառլոս, ֆիզիկա, ֆուտբոլ | Վարկանիշ: 5.0/1