Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » Lifestyle
1 2 »


Վերջին շաբաթվա ընթացքում Youtube-ը ցնցած տեսահոլովակը Evian հանքային ջրի նոր գովազդն է, որը մեկ շաբաթվա ընթացքում դիտել է ավելի քան 32 միլիոն այցելու: Գովազդը կոչ է անում բոլորին "ապրել երիտասարդ": "Babe&me" գովազդը պատրաստվել է ֆրանսիական BETC գործակալության կողմից:
Ահա և գովազդի տեսանյութը`

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 13057 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 25/04/2013


Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ Շաքիլ ՕՆիլը յուրօրինակ ձևով է նշել Հելոուինը:

Եթե նրա խաղընկերները վհուկների եւ վամպիրների հագուստով էին, ապա Շաքիլը որոշել է Բեյոնսին նմանակել: Twitter-ում բասկետբոլիստի էջում նշվում է, որ նույնիսկ բարեկամներն ու մտերիմները չեն ճանաչել ՕՆիլին:


Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1294 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 02/11/2010

Ամերիկյան հայազգի հեռուստահաղորդավարուհի եւ աստղ Քիմ Քարդաշյանը մերկացել է W Magazine ամսագրի համար:

2007-ին Քարդաշյանն արդեն մերկացել էր Playboy-ի համար, ապա հայտարարել, թե շատ է ափսոսում դրա համար:

Սակայն, երեւում է, որ մտքափոխ է եղել: Գեղեցկուհին առանց հագուստի հայտնվել է W Magazine ամսագրի նոյեմբերյան համարի էջերում: Նա այստեղ ամբողջությամբ մերկ է, իսկ մարմինը պատված է արծաթագույն ներկի բարակ շերտով:

Քարդաշյանը հարցազրույցում հայտարարել է, թե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 7058 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/10/2010

Իտալիայի պետական վիճակագրական վարչությունը կանանց նկատմամբ սեռական բռնությունների կամ ոտնձգությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Այդ զեկույցի համաձայն, 14-65 ավելի քան 10 մլն իտալուհի, որը, ի դեպ, Իտալիայի կին բնակչության կեսից ավելին է, գոնե մեկ անգամ ենթարկվել է սեռական բռնության, ոտնձգության կամ սեռական սպառնալիքի։

Իսկ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 4 մլն կին սեռական ոտնձգությունների զոհ է դարձել, նրանցից 1 մլն 200 000-ը՝ աշխատավայրում։

Ըստ զեկույցի, ավելի հաճախ նման վտանգի ենթարկվում են Իտալիայի հյուսիսի խոշոր քաղաքներում ապրող կանայք։

Վիճակագրական տվյալների համաձայն, սեռական ոտնձգությունների համար առավել խոցելի են 14-24 տարեկան իտալուհիները՝ մեծամասամբ բարձրագույն և միջին մասնագիտակ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1220 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/09/2010

Սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելը, Քլաուդիա Շիֆերը և Եվա Հերցիգովան մասնակցել են Dolce & Gabbana ապրանքանիշի օծանելիքները գովազդող բաց ֆոտոսեսիային:

Նույն ֆոտոսեսիային մասնակցել են նաև մոդելներ Թոնի Ուորդը, Թայսոն Բալլոուն, Նոա Միլլսը:

Dolce & Gabbana նոր գովազդային արշավը նվիրված է օծանելիքների նոր հոտերի շարքին: Օծանելիքները համարակալված են՝ 3, 10, 18 -ը կանանց համար նախատեսված օծանելիքներ են, իսկ 1, 6, 11-ը`տղամարդկանց:

Մերկ մոդելներին լուսանկարել է հայտի լուսանկարիչ Մարիո Թեսթինոն, որը, ի դեպ, Դիանա թագուհու սիրելի լուսանկարիչն էր: ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1723 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 09/09/2010


Երևանի "Հատիսի" նախկին բասկետբոլիստուհի Միլիցա Դաբովիչը ձմռանը Երևանում մասնակցել էր տպավորիչ ֆոտոսեսիայի, որն իրականացրել էր Վիգեն Մնոյանը։ Դեռևս հունվարին Միլիցան հայտարարել էր, որ Հայաստանում բավական հաջող ֆոտոսեսիա է ունեցել, ինչին հայ մարզասերների կծանոթանան ավելի ուշ։

Դաբովիչն աստիճանաբար հրապարակում է լուսանկարները սոցիալական կայքերում, որտեղ սերբ մարզուհին մեծ հեղինակություն է վայելում։

Հիշեցնենք, որ Դաբովիչը "Հատիս" տեղափոխվեց 2009 թ. նոյեմբերին և հաջողությամբ ելույթ ունեցավ Եվրագավաթի խաղարկությունում։


Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1910 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/08/2010

Բրիտանիայում կան շատ սնահավատություններ, բայց դրանցից ամենատարածվածը դա 
այն է, որ բացում են անձրևանոց տանը…Դա կբերի անհաջողություն մարդուն,օվ բացել է անձրևանոցը,,կամ էլ ամբողջ ընտանիքին…Լավ եղանակին անձրևանոց բացած մարդուց աշխատում են հեռու մնալ…խուսափել նրանից…օրինակ Հայաստանում տարածված մի երևույթ է երբ արևից պաշտպանվելու համար ևս անձրևանոց են բացում,…այնտեղ դա ընդունված չէ…ավելի ճիշտ վտանագավոր է….Ինչպես նաև,,,անհաջող քայլ է համարվում այն ,եթե մարդն անցնում է աստիճանի տակով …..եթե այդպիսի դեպք պատահի…ապա Դուք կարող եք փախչել անհաջողությունից խաչելով մատները և պահելով դրանք այդպես մինչև չհանդիպեք շան….
Այս ամենն ինձ հիշեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների <<Փառավոր>> օրենսդրությունը….կարծում եմ նման են անհեթեթությամբ….օրինակի համար ասեմ մի քանի այդպիսի ծիծաղելի օրենք…… 
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1450 | Ավելացրել է: SoFFaMiredo | Ամսաթիվ: 24/08/2010


Օգոստոսի 23-ին Լաս Վեգասում կայացած "Միսս տիեզերք" գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Մեքսիկան ներկայացնող 22-ամյա Խիմենա Նավարետեն։ Երկրորդ մրցանակը ժյուրին շնորհել է Ճամայկայի ներկայացուցիչ Իենդի Ֆիլիպսին։

Երրորդ մրցանակը ստացել է ավստրալուհի Ջեսինտա Քեմփբելը, չորրորդը՝ ուկրաինուհի Աննա Պոսլավսկայան։

"Միսս ֆոտոգենիկություն" տիտղոսը շնորհվել է Թաիլանդի ներկայացուցիչ Ֆոնտիպ Վաչարատրակուլին, բացի դրանից ժյուրին դուր է եկել նրա կերպարը ազգային հագուստով։

Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է գեղեցիկ սեռի 80 ներկայա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 2138 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/08/2010


"Մթնշաղ"(New Moon) վամպիրական ավանդավեպի աստղ Ռոբերտ Փեթինսոնը գլխավորել է 50 ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը։ Glamour ամսագրի կազմած վարկանշային աղյուսակում առաջին հնգյակի 4 հորիզոնականները զբաղեցնում են "Մթնշաղի" դերասանները՝ Թեյլոր Լոտները, որը ֆիլմում Էդվարդին մարմնավորող Փեթինսոնի հակառակորդն էր, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը կիսել են "վամպիրներ" Կսավյեր Սեմյուելը և Կելան Լատսը։

3-րդ տեղը զբաղեցրել է Իեն Սոմերհոլդերը, որը մարմնավորել է Դեյմոն Սալվատորեին՝ "Վամպիրի օրագրերը" հեռուստասերիալում։
Հետաքրքիր է, որ 2009թ. համեմատ 2010թ. պատկերը փոխվել է. օրինակ Դևիդ Բեքհեմը 4-րդ տեղից իջել է 21-րդ, Բրեդ Փիթը՝ 5-րդ-ից 33-րդ, իսկ Ջորջ Քլունին՝ 7-րդ-ից 35-րդ։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1193 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/08/2010


Երկրպագուները հանուն իրենց կուռքերի շատ բանի են պատրաստ։ Նրան ամեն ինչ անում են իրենց պաշտելի աստղի կողքին լինելու համար, իսկ եթե դա անհնար է, փորձում են նրանից գոնե ինչ-որ մասնիկ ունենալ, և դրա համար փող չեն խնայում։

Հոլիվուդյան հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոյի կյանքի ամենանշանակալի օրերից մեկը 1962թ. մայիսի 19-ն էր, երբ նա կատարեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը։ Այն նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին։ Այդ օրը նրա կրած զգեստը աճուրդում վաճառվել է 1,27 մլն դոլարով։ 

Սակայն Մոնրոյի միայն հագուստը չէ, որ նման պահանջարկ ունի։ Նրա կրծքավանդակի ռենտգենի երեք նկարները վերջերս վաճառվել են 45 հազար դոլարով։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1280 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/08/2010

Նեապոլի բնակիչ 33-ամյա Անջելա Սկոնյամիլյոն, որի քաշը 170 կգ է, դարձել է Իտալիայի «Միսս հաստլիկ 2010 մրցույթի հաղթող։նա հաղթել է՝ ընդամենը կես կգ-ով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ։

Իտալիայում արդեն 21 տարի շարունակ անցկացվող այս մրցույթում ամենափարթամի տիտղոսն այս տարի վիճարկել է 31 <<հաստլիկ>> կին։ Մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է 100կգ-ից ավելի քաշ ունենալը։

Անջելան իր փեսացուին պատկանող պիցերիայում մատուցողուհի է աշխատում և վստահ է, որ լինել «հաստլիկ՝ նշանակում է ունենալ ոչ միայն լավ ախորժակ, այլև՝ ուրախ ու զիջող բնավորություն։ Նա պնդում է, որ գիրությունը դժբախտություն չէ, այլ կենսակերպ։

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1229 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 02/08/2010


ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ղրիմում անցկացվող բայք շոու այցելել է սեփական Harley Davidson մոտոցիկլետով։ Սև վերնաշապիկով, սև ջինսե տաբատով, մուգ ակնոցով և բայքերական ձեռնոցներով՝ կառավարության ղեկավարը գլխավորել է մոտոցիկլիստների շարասյունը։ Նրա մոտոցիկլից ամրացված էին Ռուսատանի և Ուկրաինայի պետական դրոշները։

Բայքերները Պուտինին դիմավորել են ծափողջյուններով։ Պուտինը կարճ ելույթ է ունեցել. «Բայքը տրանսպորտի ամենաժողովրդավարական տեսակն է։ Բայքն ամենախիզախն է, այն իր տիրոջն ազատության զգացում է տալիս, այնպես որ առանց չափազանցելու կարելի է ասել, որ բայքը ազատության խորհրդանիշն է,- Պուտինի խոսքը մեջբերում է ИТАР-ТАСС-ը։

Ելույթից հետո Պուտինը սկսել է ստորագրություններ բաժանել։ Մի աղջիկ խնդրել է ստրոագրել իր ձեռքին, սակայն վարչապետը քաղաքավարի կերպով հրաժարվել է՝ բավարավելով աղջկան համբուրելով։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1235 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 25/07/2010

«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշը՝ հաշվի առնելով նրանց եկամուտները, տպագիր ԶԼՄ-ներում հիշատակումները և yandex.ru պորտալում վերջին տարվա ընթացքում կատարված հարցումները։

Ռուսաստանցի գլխավոր աստղը թենիսիստուհի Մարիա Շարապովան է։ «Ֆորբսը» վերջին տարվա նրա եկամուտները գնահատել է 25 մլն դոլար։

Նրան հետևում է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա վաստակել է 4,5 մլն դոլար, բայց առաջատարն է տպագիր ԶԼՄ-ներում հիշատակմամբ (394 անգամ), իսկ yandex.ru-ում նրա անունով կատարվել է 2 մլն 754 հազար 600 հարցում։

Երրորդ տեղը գրավում է հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, չորրորդը՝ Քսենյա Սո ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1302 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ բնակվում են Սկանդինավյան երկրներում։ Gallup–ի իրականացրած համաշխարհային հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, ցանկը գլխավորում է Դանիան։

Հայաստանը 110–րդ հորիզոնականը կիսում է աֆրիկյան Նամիբիայի և Անգոլայի հետ, Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղըզստանը կիսում են 103–րդ տեղը, Վրաստանը՝ 115–րդ տեղում է։

Ինչպես գրում է Forbes–ը, բոլոր այս երկրներն ունեն բարեկեցության բարձր մակարդակ։ Աֆրիկայում ամենաերջանիկը մալավացիներն են։ ԱՄՆ–ը Ավստրիայի հետ կիսում է 14–րդ և 15–րդ տեղերը, Ճապոնիան 81–րդն է, Գերմանիան՝ 33–րդը, Ֆրանսիան՝ 44–րդը։ Հետաքրքիր է, որ Թուրքմենստանը զբաղեցրել է 18–րդ հորիզոնականը։ Ամենադժբախտ մարդիկ ապրում են Տոգոյում։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1249 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Բաց գույնի մազերով կանայք, պարզվում է, ավելի հաջողակ են, քան թխահերներն ու կարմրահերները։ Այս մասին են վկայոմ բրիտանական The Motley Fool կայքի անցկացրած հետազոտության արդյունքները։

Բաց գույնի մազերով կանանց ամենամսյա միջին եկամուտը կազմում է մոտ 1200 եվրո՝ բոլոր հարկերը հանած, այն դեպքում, երբ թխահեր կանայք վաստակում են մոտ 1120 եվրո, իսկ կարմրահերները՝ 1070 եվրոյից պակաս։ Ընդ որում՝ շիկահերներն ավելի շատ են հակված թեթևամիտ ծախսեր անելուն. նրանք ամեն ամիս ծախսում են մոտ 334 եվրո տարբեր մանրուքներ՝ շոկոլադե կոնֆետներ, պայուսակներ և կոշիկներ, գնելու համար։

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ շիկահերների մեծամասնությունը կարողանում է կառավարել սեփական ֆինանսները։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1662 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010
1-15 16-18