Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » Միջազգային

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1358 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 08/03/2011


Նիգերացի կանայք աշխատանք գտնելու ակնկալիքով մեկնում են Եվրոպա, սակայն հայտնվում են "ստրուկների ճամբարում", որտեղ ստիպված են լինում զբաղվել մարմնավաճառությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նիգերիայի Թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1728 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 30/09/2010

Հունգարիայի 17-ամյա բնակչուհին (անունը չի նշվում) աճուրդի է հանել իր կուսությունը։  Ինչպես հայտնում է lenta.ru–ն, աղջիկն այդպիսի որոշում է ընդունել, քանի որ նրա ծնողներն ի վիճակի չեն մարել տան պարտքը։

Սկզբում նա աճուրդ էր կազմակերպել eBay-ում, սակայն շուտով դադարեցրել էր աճուրդը, թեև նրան արդեն 120 հազար երվրո էին առաջարկում։ Աղջկան բարկացրել էր փաստը, որ անգլիացի մի գործարար իրեն ամուսնության առաջարկ էր արել, ինչից, սակայն, աղջիկը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ իրեն ամուսին պետք չէ։

Նշենք, որ մի քանի օրից նախատեսվում է աճուրդի վերաբացում հունգարական հեռուստաալիքներից մեկում։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1311 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 10/08/2010

Ֆինլանդիայում տեղի ունեցած շոգեբաղնիքի աշխարհի առաջնության ժամանակ մահացել է ռուսաստանցի մարզիկ Վլադիմիր Լադիժենսկին:
BBC-ի փոխանցմամբ` եզրափակիչ դուրս եկած Լադիժենսկու և նրա մրցակից ֆինն Տիմո Կաուկոնենի ինքնազգացողությունը շոգեբաղնիքում կտրուկ վատացել է: Երկու մասնակիցներն շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանցի մասնակցի կյանքը:
Ներկա պահին Տիմո Կաուկոնենը, որը 2009թ. առաջնության հաղթողն է, գտնվում է հիվանդանոցում: Դեպքի վայր են ժամանել նաև իրավապահները:
Առաջնության կազմակերպիչները վստահեցնում են, որ մրցույթի բոլոր կանոնները պահպանվել են:
Շոգեբաղնիքի աշխարհի առաջնությունն անցկացվում է 1999թ. ի վեր: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ավելի երկար կդիմանա շոգեբաղնիքում մինչ 110 աստիճան տաքության պայմաններում:
Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1185 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 08/08/2010

Ինդոնեզիայի խորհրդարանում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ: Նիստի ժամանակ խորհրդարանում տեղադրված էկրանին անսպասելի հայտնվել են պոռնոկադրեր:

Ինդոնեզական լրատվամիջոցների փոխանցմամբ` կադրերը երևալուց հետո խորհրդարանում իրարանցում է սկսվել: 15 րոպե շարունակ հնարավոր չի եղել էկրանից հեռացնել այդ կադրերը: Ինդոնեզիայի խորհրդարանի նախագահ Մարզուքի Ալիեն պահանջել է հայտնաբերել և պատժել այդ արարքի հեղինակներին:

Նախնական տեղեկությունների համաձայն` ցուցադրման հեղինակները խոսքի ազատության համար պայքարող հաքերներն են:

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1235 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010

Հայտնի հեռուստահաղորդավար, ֆրանսիական ՕրբիտTVհեռուստաալիքում համաշխարհային աստղերի մասին պատմող հաղորդաշարի պրոդյուսեր Հյուգո Դենվեր Ակասին Նյու Յորքում ռուս զբոսաշրջուհու է բռնաբարել:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1177 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 01/08/2010

Ճապոնացի Սոգեն Կատոն համարվում էր Տոկիոյում ամենաերկարակյաց մարդը, սակայն երբ պաշտոնյաները եկել են շնորհավորելու նրան 111-ամյակի կապակցությամբ, պարզվել է, որ ծերուկը վաղուց մահացել է և վերածվել մումիայի։

Պաշտոնյաների մոտ այդ կապակցությամբ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ «երկարակյացի» թոռնուհին տան շեմից հայտնել է, որ պապիկը չի ցանկանում տեսնել ոչ ոքի, հայտնում է BBC-ն։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես ավելի վաղ կանխում էին ծերունու հետ հանդիպելու սոցիալական ծառայությունների փորձերը։

Կատոյի տուն ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է նրան անկողնում զմռսված։
Ըստ հարազատների՝ ծերուկը մահացել էր դեռ 30 տարի առաջ, սակայն նրա ընտանիքը շարունակել է նրա անունով թոշակ ստանալ, ինչի արդյունքում կուտակվել է մոտ 100 հազար դոլար գումար։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1178 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 31/07/2010

Գերմանիայի Բունդեստագի պատգամավոր Մարկո Վանդերվիցը առաջարկել է մեծացնել բժշկական ապահովագրության գումարը ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։ Այս մասին հաղորդում է Welt–ը։

Վանդերվիցի կարծիքով՝ գեր մարդիկ «գիտակցաբար անառողջ կենսակերպ են վարում, և դրա համար պետք է պատասխանատվություն կրեն նաև ֆինանսական տեսանկյունից»;

Բրեմենի համալսարանի անցկացրած ուսումնասիրությւոնը ցույց է տվել, որ ավելորդ քաշից տառապող մարդիկ տարեկան 17 մլրդ եվրո են արժենում Գերմանիայի առողջապահությանը։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1228 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Հյուսիսային Իրաքում Էշերի պաշտպանության միությունը հիմնել է «Ավանակ» անունով կուսակցություն:

El Arabiye հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության նախագահ ընտրված Ամր Քալուլը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գործող մյուս կուսակցություններին։

Համոզմունք հայտնելով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կընտելանան կուսակցությանն անվանը, Քալուլը հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ չենք սիրում այդ կենդանուն և նրա անունն օգտագործում ենք որպես վիրավորանք: Պետք է լավ իմանանք, որ ավանակը նույնպես իրավունքներ ունի: Ավանակին շատ սիրելու պատճառով մենք նախ այդ կենդանու պաշտպանության միություն հիմնեցինք, հիմա էլ` կուսակցություն»:

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1865 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 22/07/2010

Ասիայում անցկացվել է միանգամից երկու «կեղտոտ» միջոցառում։ Դրանցից առաջինը՝ Պորյոնի ամենամյա 13-րդ ցեխի փառատոնը, տեղի է ունեցել Հարավային Կորեայում։ Ծրագրում տեղ են գտել այնպիսի զվարճանքներ, ինչպիսիք են ցեխամարտը, վազքը ցեխի մեջ, մրցույթ «ցեխի արքա» տիտղոսի համար և այլն։

Իսկ Ֆիլիպիններում Տաոնգ Պուտիկ փառատոնին (Ցեխոտ մարդկանց փառատոն) կաթոլիկները լողացել են ցեխի մեջ։ Միջոցառման ժամանակ կաթոլիկ հանրության անդամները իրենց պատում են ցեխով, բանանի տերևներով, ճյուղերով՝ փառաբանելով Հովհաննես Մկրտչին։



... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1962 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 20/07/2010

Femen կանանց շարժման երկու ակտիվիստներ կիսամերկ վիճակում Կիևի հրապարակներից մեկի շատրվանների տակ լոգանք ընդունելու համար դատապարտվել են տուգանքի։

Ֆեմինիստուհիները դիմել են այդ քայլին՝ ի նշան Կիևում տաք ջրամատակարարման դադարեցման և կոմունալ ծառայությունների վարձավճարների բարձրացման դեմ բողոքի։

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, կիսամերկ աղջիկները լողանալիս պարզել են «Ջուր չկա ծորակում՝ լվացվում եմ Մայդանում» գրությամբ պաստառներ։

Ոստիկանները ձերբակալել են ակտիվիստներից երեքին։ Նրանցից մեկը միայն նախազգուշացում է ստացել ակցիայի անցկացման կանոնները խախտելու համար, իսկ մյուս երկուսը ստիպված կլինեն տուգանք վճարել։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1189 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մտադիր է վերանայել իր երկրի հարաբերությունները Վատիկանի հետ՝ կապված կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, իր կարծիքով, անընդունելի քաղաքական դիրքորոշման հետ։ Այս մասին գրում է MIGnews -ը։

Հոգևորականների հետ նախագահի հարաբերությունների լարումը կապված է կրոնավորների այն հայտարարության հետ, թե Չավեսը փորձում է երկիրը վերածել կոմունիստական պետության և բռնապետական ռեժիմ հաստատել։ Չավեսն իր հերթին Վատիկանի ներկայացուցիչներին մեղադրում է ընտրությունների նախաշեմին ընդդիմությանն աջակցելու մեջ։

Վենեսուելայի առաջնորդը հեռուստաեթերով հաղորդել է, որ արդեն ԱԳՆ-ին հանձնարարել է «վերանայել» կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները։ Նա նաև զգուշացրել է, որ «հնարավոր է՝ ստիպված լինի վերանայել այն համաձայնությունը, որով Վատիկանի ներկայացուցիչներն իր երկրում ունեն ավելի շատ իրավունքներ, քան այլ կրոնների ներկայացուցիչները»։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1280 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010