Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » Մշակույթ


Հոկտեմբերի 9-ին Անթալիայի "Ոսկե նարինջ" միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաք էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մինչև իր ժամանումը և դրանից հետո ռեժիսորի հասցեին Թուրքիայում քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից:

Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարություններին և Թուրքիայում իր դեմ սկսված արշավը որակելով որպես «բարբարոսություն»` աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարել է. 
"Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ: Այս փառատոնի ժամանակ բախվեցի մի բանի, որն ինձ հետ երբեք չէր պատահել։ Այս կապակցությամբ ինձ պաշտպանել անգամ չեմ ցանկանում, սա ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1554 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 11/10/2010

Թուրքիայի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսը հեռուստատեսային հաղորդման ընթացքում իսլամի վերաբերյալ զարմանալի մեկնաբանությամբ է հանդես եկել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Բաղազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, "Հանրապետության Ռամադանները" հաղորդման ընթացքում պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. "Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը բացելու ժամանակ եւ առանց որեւէ տեխնիկական միջոցի, կապ է հաստատվում Աստծո հետ։  Դուք կարող եք խոսել ցանկացած լեզվով, միեւնույն է Աստված ձեզ լսելու է։ Մյուս կրոններում սա չկա։  Իսլամը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել Աստծո հետ: Այսօրվա բառապաշարով եթե ասենք, դա  Աստծուն էլ-փոստ ուղարկելու հնարավորություն է տալիս։ Եւ բոլոր էլ-փոստերը, ինչ լեզվով էլ լինեն, Աստված կարդում է։Ձեր բոլոր էլ-փոստերը Ալլահը կարդում է:Իմ կարծիքով, սա իսլամում մարդկանց ուրախացնող մի յուրահատկություն է":

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1201 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 18/08/2010

Իռլանդական U2 խումբը 2009թ. հունիսից 2010թ. հունիսը վաստակել է շուրջ 130 մլն դոլար և Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում գրավել առաջին տեղը։

Վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցնում է AC/DC-ն, որը վաստակել է 114 մլն դոլար, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Բեյոնսե Նոուլզը 87 մլն դոլարով։

Նրան հետևում են Բրյուս Սպրինգստինը, Բրիթնի Սփիրսը, ռեփեր Jay-Z-ը, Լեդի Գագան, Մադոննան և քանթրի ոճի երգիչ Քեննի Չեսնին։ 10-րդ հորիզոնականը կիսում են Black Eyed Peas-ն ու Coldplay-ը, որոնցից յուրաքանչյուրը վաստակել է 48 մլն դոլար։
Ինչպես նշում է Forbes-ը, աղյուսակում տեղ գտած արտիստների համարյա կեսը իրենց կարիերան սկսել են դեռ 80-ականներին։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1290 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/07/2010


«Առհասարակ, երբ դու ինքդ ազնիվ չես քո ժողովրդի նկատմամբ, ինչպե՞ս կարող ես ազնվություն պահանջել քո հարեւանից»,- երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերն ուղղված են Սերժ Սարգսյանին:

Երգահանը կիսում է Ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականները, սակայն. «Շատ կցանկանայի, որ մեր նախագահը նախ եւ առաջ իր տունը մաքրեր ու նոր միայն դրանից հետո իրավունք ունենար թուրքերի մասին խոսել»:

Ապա պարզաբանեց. «Ես նկատի ունեմ` մարտի 1-ը, մեր քաղբանտարկյալները, որոնք այսօր բանտում են»:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը, ըստ նրա, մեր լրատվամիջոցներով այնքան էլ թափանցիկ չի ներկայացվում. «Մեր լրատվամիջոցները հիմնականում խոսում են հետեւանքների, այլ ոչ թե պատճառների մասին, արմատից չեն վերցնում հարցը: Օրինակ` երբ Սերժ Սարգսյանն ասում է` մենք պետք է սպիտակ թղթից սկսենք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա ինքն իրենից պետք է սկսի»:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը վստահեցրեց, որ ինքը քաղաքական որեւէ շրջանակի քծնելու կամ դուր գալու խնդիր չունի, քան ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1321 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում երեկ ավարտվել է էստրադային երգի միջազգային մրցույթը։ Մրցույթի 19–ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Խորվաթիան, որը ներկայացնում էր 23–ամյա Դամիր Կեջոն։ Նա արժանացել է Գրան պրի մրցանակին և ստացել 10 հազար դոլար։

Славянский базар–ի երկրորդ մրցանակին են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Շահբազյանը և Ուկրաինան ներկայացնող Իննա Վորոնովան։ Նրանք կիսել են երկրորդ տեղի համար սահմանված մրցանակային ֆոնդը. Յուրաքանչյուրին բաժին է հասել 2 հազարական դոլար։ Անահիտը նաև ստացել է անհատական ձայնասկավառակ թողարկելու հնարավորություն։

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1268 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010


Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը համաձայն չէ այն մտքին, որ իր ֆիլմերի շնորհիվ հասել է հաջողության։ «Հաջողությունն ուրիշ բան է։ Ես հասել եմ մի շատ կարևոր բանի՝ անկախության», – այս լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը։
Չալդրանյանը համարում է իրեն հազվագյուտ անկախ արվեստագետ և շատ երջանիկ մարդ, քանի որ ստեղծագործում է։
Խոսելով երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրված իր ֆիլմի մասին՝ ռեժիսորն ասաց, որ դա քաղաքական ֆիլմ չէ։ Այս կոնտեքստում նա նաև նշեց, որ «Մաեստրոն» մարտի 1-ի իրադարձությունների մասին չէ։ Ըստ նրա՝ ֆիլմի սյուժեն ընդհամենը զարգանում է տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հիման վրա և «չունի ո՛չ սերժական, ո՛չ էլ լևոնական պիտակ»։

Միաժամանակ, նա հավելեց, որ իր ֆիլմերն իր սերնդակիցների մասին են, իսկ հերոսները՝ կոնկրետ ժամանակի հավաքական կերպարնե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1340 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 15/07/2010