Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 19/04/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
1 2 3 ... 14 15 »

Ներկայացնում եմ զինվորական ծառայության վերաբերյալ իմ հարցազրույցը razm.info-ին: (http://razm.info/14303)


Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1882 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 13/07/2013



    Եղբորս զինկոմիսարիատից բանակ ճանապարհելիս ամուր գրկեցի, զսպելով արցունքներս ու կոկորդիս խեղդոցը, ասեցի`
"Հանգիստ եղի, ամեն ինչ լավ ա լինելու, հոգով-սրտով կողքիդ եմ լինելու, մեկ մեկ էլ ֆիզիկապես :)) ":
Ես էլ եմ շուտով գնում բանակ, վախենում էի երկու տարի չտեսնեմ եղբորս ու չկարողանամ պահել խոստումս: Սակայն մի քանի օր առաջ գնացել էի ԱՐՑԱԽ և միայնակ որոշեցի գնալ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամասը: Անցել էր մոտ 20 օր, ու ես նրա առաջին այցելուն էի:
Զորամասին մոտենա ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 3480 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 11/07/2013


Վերջին շաբաթվա ընթացքում Youtube-ը ցնցած տեսահոլովակը Evian հանքային ջրի նոր գովազդն է, որը մեկ շաբաթվա ընթացքում դիտել է ավելի քան 32 միլիոն այցելու: Գովազդը կոչ է անում բոլորին "ապրել երիտասարդ": "Babe&me" գովազդը պատրաստվել է ֆրանսիական BETC գործակալության կողմից:
Ահա և գովազդի տեսանյութը`

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 13051 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 25/04/2013

Արտույտների ագարակը
Արտույտների ագարակը (La Masseria DelleAllodole) Հայոց ցեղասպանության մասին 2007թ.-ին նկարահանված իտալական ֆիլմ է: Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից:
Դերերում` Պաս Վեգա (Նունիկ), Մորից Բլիբետրեու(Յուսուֆ), Արսինե խանջյան(Արմինե Ավագյան), Չեկի Կարիո(Արամ Ավագյան), Մուհամեդ Բաքրի(Նազիմ):

Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմը "Արտույտների ագարակ" անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է: Ագարակում անցկացվում է ընտանիքի հոր` բարձաստիճան հոգևորականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է Թուրքական բանակի գնդապետ Արկանը, որպես Թուրքիայի իշխանությունների ներկայացու
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 7867 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/04/2013

Մայրիկ ֆիլմ  ''Մայրիկ'' և "Փողոց Պարադի, տուն 588".

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.-ին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով Անրի Վերնոն նկարահանում է «Մայրիկ" և  (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում): Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով: Գրքի հայերեն տարբերակը հր

Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 12331 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/04/2013

Թաթուլ Կրպեյան
     Թաթուլը Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միությանբանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը այդժամ անգամ կարեւորում էր ուսումը եւ այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված "Միացում" կազմակերպության անդամ էր:

    1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 199 ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 2345 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 21/04/2013

    Ձեզ եմ ներկայացնում մարդկության պատմության ամենադաժան 15 կտտանքների տեսակները, որոնք երբևիցե կիրառվել են տարբեր երկրներում: Նախապես զգուշացնեմ, որ կտտանքների ձևերի նկարագիրները բավականին մանրամասն են լինելու ու թույլ նյարդերով և անչափահաս մարդկանց այս նյութը ընթերցել խորհուրդ չեմ տա:

15. Կտտանք բամբուկներով
Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 4391 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/04/2013


Բիզնես սկսելն անիրական երազանք չէ և ոչ էլ վիճակված է միայն ընտրյալներին: Հաջողակ բիզնեսմեններն իրենց հաջողություններն ավելի գունեղ դարձնելու համար երբեմն ասքեր են հյուսում իրենց գործողությունների մասին, այնպես որ, մենք սկսում ենք մտածել` նրանք գերբնական ուժ ունեն: Իրականում բիզնես սկսողներն ու բիզնեսում հաջողակներն էլ ունեն ընդհանուր բանաձևեր. ն

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 6110 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 04/04/2013


Այսօր մոտ 18:00-ից սկսած մինչև այժմ ջրազրկված են Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի փողոցի մի քանի շենքերը: Այսօր նախատոնական օր է, և ջրամատակարարման դադարը տևում է արդեն 6 ժամ: Կատարել եմ բազմաթիվ զանգեր 1-85 թեժ գծին. օպերատորին միանալը չի ստացվում ծանրաբեռնվածության պատճառով: Կատարել եմ բազմաթիվ զանգեր «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսահամարին, այն ևս չի աշխատում: Արդյունքում մի շարք բաժանորդներ կարևոր ժամանակահատվածում զրկվում են ջրամատակարարումից և չեն կարողանում ստանալ որևէ տեղեկատվություն:
Սպառողների իրավունքները ոտնահարվում է.
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 2932 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 31/03/2013


Ըստ «Ժողովրդավարության ինդեքս»-ի՝ Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 114-րդ տեղը: Զեկույցում առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան: Նորվեգիային հաջորդում են Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան:
Ըստ իշխանության ռեժիմի երկրները բաժանված են 4 խմբերի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ բավարար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:
... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 2180 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/03/2013