TVGOLO-ն ներկայացրել է 2010/11 մրցաշրջանի 75 լավագույն գոլերը: Վերոնշյալ ցանկում տեղ են գտել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի գոլերը, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Ֆիլիպո Ինձագին, Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն, Դիմիտար Բերբատովը, Ալեքսիս Սանչեսը, Ջովանի դոս Սանտոսը, Ժունինյոն, Յարե Լիթմանենը, Գարեթ Բեյլը, Սամիր Նասրին, Դեյան Ստանկովիչը և այլոք: |
![]() Օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի եւ նրա 14 հանցակիցների դեմ Օրենբուրգում ընթերցվել է մեղադրական դատավճիռը: Օրենբուրգի 44-ամյա բնակիչ Ռաշիդ Խաչատրյանի (Ռյուկզակ) եւ նրա հանցակիցների դեմ քրեական գործի քննությունն ավարտվել էր 2008թ. օգոստոսին: Նրանք մեղադրվում էին յուրացումների, դրամաշորթության, քաղաքացիների ունեցվածքի զավթման, քրեակատարողական հիմնարկների գործունեության ապակազմակերպման եւ սպանությունների մեջ: Գործով անցել են մոտ հարյուր վկաներ, ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ: Քրեական գործը կազմել է 147 հատոր: Մեղադրական կողմը կարողացել է ապացուցել հանցավոր խմբի կազմակերպիչների եւ մասնակիցների մեղքը: |
Էս ամենը կարդալով, լսելով ու տեսնելով մի բան ա մտքիս գալիս... Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։ Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում: Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուս ... Կարդալ շարունակությունը |
Մասնագետները հարցում են անցկացրել, ինչպես նաև հետազոտել են ամուսնությունների ու ապահարզանների վիճակագրությունը և պարզել են, որ եթե ընտանիքը կազմվում է 23-27 տարեկանում, ապա ավելի հավանական է, որ զույգը միասին կապրի մինչև խոր ծերություն: Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ երջանիկ կարող են լինել այլ տարիքում ընտանիք կազմած զույգերը: Սակայն թվերը ցույց են տալիս, որ այլ տարիքում զույգերը հազվադեպ են միասին երկար ու ... Կարդալ շարունակությունը |
Սոչի կատարած այցի շրջանակում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ոչ միայն հանդիպել է Սոչիում օլիմպիական օբյեկտների և ենթակառուցվածքների շինարարության վրա աշխատող շինջոկատների հետ, այլ նաև մի խումբ երիտասարդների, ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ և նրանց հետ երգել Ալլա Պուգաչովայի՝ "Этот мир придуман не нами" երգը, այո սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ "Этот мир придуман не нами": |
![]() Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։
... Կարդալ շարունակությունը |
System of a Down ռոք խումբը համերգաշրջան է սկսում Հյուսիսային Ամերիկայով և Եվրոպայով: Համերգաշրջանը կմեկնարկի մաիսի 10-ից կանադական Էդմոնտոն քաղաքից: Սա լինելու է առաջին համերգը 2006թ-ին խմբի կազմալուծվելուց հետո: Խումբը համերգներով հանդես կգա Վանքուվերում` մայիսի 12-ին, Սիեթլում` մայիսի 13-ին, Մաունթին Վյուում` մայիսի 15-ին, Դենվերում` մայիսի 18-ին եւ Լաս Վեգասում` մայիսի 22-ին, մայիսի 24-ին Լոս Անջելեսում: Այնուհետև կմեկնի Եվրոպա, համերգներ կլինեն` հունիսի 2-ին Միլանում, հունիսի 4-ին Նյունբերգում, հունիսի 6-ին և 8-ին Փարիզում, այնուհետև Շվեցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա,Գերմանիա, Շվեդիա, Ֆինլանդիա և վերջում Մոսկվա` հունիսի 21-ին "Օլիմպիսկի" համերգասրահ: Դուք կարող տոմս գնել հունիսի 21-ին, Մոսկվայում կայանալիք համերգի համար սեղմելով այստեղ: Այս ամենից հետո մնում է սպասել,թե երբ կլինի "System of a Down"-ի Երևանյան համերգը: |
![]() Առաջինը` Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն է, որը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը պատմում է մարտի 1-ի նախորդող, իսկ երկրորդ մասը` բուն մարտի 1-ի եւ դրան հաջորդող իրադարձությունների մասին: Երկրորդը 1996թ.-ի նախագահական ընտրությունների ու հաջորդող դեպքերի մասին Է:
|
S Հաղորդավարուհի եւ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը նկարվել է Cosmopolitan-ի մայիսի ամսվա բրիտանական հրատարակության համար: Աստղի ֆոտոսեսիան հայտնվելու է մայիսյան համարում, որը նվիրված է լինելու կատարյալ մարմիններին եւ դրանց հասնելու ուղիներին: Աստղը հայտնվելու է հանդեսի ընթերցողներին միայն ներքնազգեստով եւ 60-ականների վարսահարդարմամբ: "Շատ ծիծաղելի էր, եւ ինձ դուր եկավ, թե ինչ տեսք ունեի"- գրել է Քիմն իր Twitter-ում: Այստեղից կարող եք ներբեռնել ամբողջական Cosmopolitan UK May 2011 ամսագիրը(Սեղմելով slow download): Ներկայացնում եմ մի քանի նկարներ ֆոտոշարքից |
Մարքեթինգի hայկական ասոցիացիան վերջերս՝ փետրվարի 21-ից մարտի 1-ը իրականացրել է հետազոտություն, որի ընթացքում սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել նաեւ ինտերնետ ծառայությունների օգտագործման վերաբերյալ: Այդ տեղեկատվության համաձայն՝ հարցումներն իրականացվել են Երեւանում, որին մասնակցել է 600 մարդ, սխալի տոկոսը` 4 տոկոս: Ստորեւ ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ինտերնետ ծառայություններից Երեւանում օգտվում են հարցվողների 66 տոկոսը: Իսկ երեւանցիների կողմից ամենավարկանշային վեբ կայքերն են odnoklassniki.ru-ն (27,1 տոկոս), facebook.com (23,9 տոկոս) և google.com/ru/am (22,9 տոկոս):
|