Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 27/04/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 ... 9 10 11 12 13 14 15 »

Կեսգիշերից առաջ հրդեհ էր բռնկվել «Արքայաձոր» ռեստորանային համալիրի տարածքում: Ըստ ասեկոսեների, հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։ Կրակը և ծուխը տարածվել է դեպի կենդանաբանական այգի, այդ իսկ պատճառով հրդեհի դեմ պայքարող հրշեջ հաշվարկներից մի քանիսը նաև ուղղվել են դեպի կենդանաբանական այգի՝ կանխելու հրդեհի տարածումը։

Ականատեսների խոսքերով «Արքայաձորում» մի կողմից հրդեհն էին մարում, մյուս կողմից քեֆ անում «Պատրոնդաշս կապել եմ…» երգի տակ։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1467 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 30/07/2010

Արտասանության խնդիրներ ունեցող մարդիկ սովորաբար փորձում են թաքցնել դրանք, իսկ ահա Ուինսթոն Չերչիլն իր սվսվախոսությունը համարում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևոր զենքը։

Պատերազմի տարիներին բրիտանական վարչապետի ձայնը ռադիոհեռարձակումների ժամանակ հստակ տարբերվել է։ Չերչիլն ուզում էր, որ իր ձայնը մնա այդպիսին, այդ պատճառով նրա ատամի պրոթեզը հատուկ այնպես էր մշակված, որ արտասանության առանձնահատկությունը պահպանվի։

Չերչիլի ատամի պրոթեզը մշակել է Դերեկ Կադլիպ անունով մի երիտասարդ բժիշկ։ Չերչիլի մահից հետո այդ պրոթեզը պահվել է ատամնաբույժի ընտանիքում, սակայն հուլիսի 29-ին Keys Auctioneers ընկերությունն այն դրել է աճուրդի և գնահատել 45 հազար ֆունտ ստեռլինգ։

«Չերչիլը ցասման պահերին սովորություն ուներ բե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1256 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 29/07/2010

Իտալիայում նորապսակները հարսանեկան արարողության ժամանակ հրազենով լուսանկարվելիս պատահաբար կրակել են լուսանկարչի վրա։Լուսանկարիչ 45-ամյա Կալոգերո Ցիմեկը տեղում մահացել է գլխի հրազենային վնասվածքից։

Թե ի՞նչն է նորապսակներին ստիպել ձեռքը զենք վերցնել, արդյո՞ք դա սիցիլիական ավանդույթ է, թե պարզապես ցանկություն, հայտնի չէ։ 
22-ամյա Վալենտինա Անիտրան և 25-ամյա Իգնասիո Լիկոդիան ցանկացել են լուսանկարվել ամուսնության կապակցությամբ փեսայի ծնողների նվիրած ատրճանակով:

Հենց լուսանկարիչը պատրաստվել է լուսանկարել, կրակոցի ձայն է հնչել. պարզվել է, որ ատրճանակը լիցքավորված է եղել։
Ոստիկանությունն այժմ որոշում է՝ առաջադրե՞լ մեղադրանք փեսայի ծնողներին, որոնց տանը տեղի է ունեցել միջադեպը։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1143 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 29/07/2010

Դեժավյու ապրում են գրեթե բոլորը: Այն բավական տարածված երևույթ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկան մոտ 97 % իր կյանքում գոնե մեկ անգամ ապրում է այն:

Դեժավյուն (ֆր. deja vu-արդեն տեսած) հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը զգում է, որ ինքն արդեն եղել է նման իրավիճակում, սակայն այս զգացումը չի կապվում անցյալի որոշակի պահերի հետ, այլ վերաբերում է անցյալին ընապդհանրես: Դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են պահպանվել տարիներով: Սակայն մարդ այն մանրամասները չի կարող վերականգնել իր հիշողությունում, ինչը, իր կարծիքով, հիշում էր դեժավյու ապրելիս:

Դեժավյու ֆենոմենը ժամանակակից գիտության կողմից շատ քիչ է հետազոտված` չնայած որ առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է դեռևս 19-րդ դարավերջին ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից: Նաև գրեթե չկա գրականություն, որտեղ կարելի է կարդալ այսօր շատերի հետաքրքրության և քննարկման առարկա դարձած երևույթի մասին: Գիտնականները չեն կարողանում այս ֆենոմենին հստակ բացատրություն տալ: Թեև դրա գոյության մի քանի հիպոթեզ կա:

Զիգմունդ Ֆրեյդն առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել այս երևույթը: Նա կարծում էր` «արդեն տեսած» զգացողությունը հիշողության մեջ լինում է ենթագիտակցության երևակայության հանկարծակի փայլատակման արդյունքում: Պարահոգեբանները առաջ են քաշում իրենց վարկածը, որը կապված է ռեինկառնացիայի հետ. այսինքն` մահից հետո հոգու անվերջ տեղափոխությունը մի մարմնից մյուս ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 3217 | Ավելացրել է: SoFFaMiredo | Ամսաթիվ: 28/07/2010

1998թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆը իր կարիերայի ապագայի մասին բավականին հետաքրքիր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ մտադիր է մարզել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Francefootball.fr-ին հայտնի մարզիկը հայտնել է, որ դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, սակայն եթե մի օր նրան առաջարկեն մարզչի պաշտոնը, նա կմտածի այդ մասին։

Ֆուտբոլիստը հիշել է, որ ժամանակին հորը՝ Ժան Ջորկաեֆին առաջարկել էին գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն համագործակցությունն այդպես էլ չստացվեց։ «Հաճելի կլիներ, եթե ես մի օր զբաղեցնեի այդ պաշտոնը։ Դա հետաքրքիր արկած կլիներ»,- հայտարարել է Ջորկաեֆը, որի մայրը ազգությամբ հայ է։

Ինչպես հայտնում է «Ռեգնում»-ը, ֆուտբոլիստն այժմ ապրում է ԱՄՆ-ում և այնտեղ էլ ստեղծել է սեփական հիմնադրամը։ Կազմակերպությունը նրա անունն է կրում և ուղղված է բարդ տարածաշրջաներում ֆուտ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1181 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 27/07/2010

Ողղակի շատ դժվար ա քո լեզվով(գրականոտ էլի) պատասխանել քեզ Սոֆֆ ջան,էսօր կամ վաղը կտեսնեմ քեզ ու իմ լեզվով կպատասխանեմ քեզ(ոչ գրական լեզվով,էն իմ սիրած խոսելաձևով<<Բոնիիիիի???ես ուր ես գնում???    Բոնի????>>):թե չե սենց գրական էէէէ.դե  հաաա,ես ել եմ ուզում մի բան գրեմ` օրինակ էն,որ իմ շատ ընկերների մեջ էլ կան մարդիկ`լավ մարդիկ ու լավ մարդ լինելով հանդերձ լավ ընկերներ,որոնք ինձ համար ավելին են քան ընկերը, Օրինակ Վահեն,Արմենը,Booch-ը,Կարոն,Դավոն,Յուկը(Յուրին)...ու տենց էլի մի քանիսը,
իրանք իմ 10%-ներն են,ոնց որ կինն ու տղամարդն են կեսեր այսինքն 50%-ներ,նենց էլ իմ ամեն ընկերը իմ մեջ ունի իր 10%-ը,շատերը կարող ա ճիշտ չհասկական,բայց ես ասում եմ էն ինչը զգում եմ:Ոնց ա որ Վահեի կամ օրինակ Արմենի հետ եմ լինում ու մենք ինչ որ մի միջավայրում ենք լինում և քանի որ մենք իրար շատ լավ ենք հասկանում մեր բոլոր արած քայլերը կամ խոսացածները իրար լրացնում են(էս երևույթը երևի շատերի մոտ ա լինում),այսինքն մենք իրար լրացնելով ենք դառնում ինչ որ կերպար,որ ուրիշ մարդկանց մոտ տպավորվում ա:իսկ եթե իրար հետ չենք լինում,մենք զգում ենք,որ մեր մեջ մի բան էն չի(մեր 10%-ը մեր հետ չի) ու մենք մեզ նենց չենք դրսևորում,ոնց որ ուզում էինք:Այ էտ ա 10%-ը, էտ ա ԸՆԿԵՐԸ (իմ կարծիքով):
Կատեգորիա: Արմեն Խաչիկյան | Դիտվել է: 1414 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Դիպուկահար աղավնին ձախողել է ամերիկյան հանրաճանաչ ռոք խմբի, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Kings of Leon-ի համերգը:

New York Post պարբերականի փոխանցմամբ` ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ աղավնի ծրտել է է Kings of Leon-ի բաս կիթառահար Ջարեդ Ֆոլոուիլի բերանի մեջ, ինչի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ վաճառված տոմսերի գումարը վերադարձվել է հանդիսատեսին:

Kings of Leon-ի հարվածային երաժիշտ Նաթհան Ֆոլոուիլը համերգից հետո Twitter սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով երկրպագուներից:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 2097 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010

Այսօր Մադրիդում Ռաուլը հրաժեշտ կտա «Ռեալ» ակումբին, քանի որ գալիք մրցաշրջանից հանդես է գալու գերմանական «Շալկե-04»-ում։ Հրաժեշտի արարողությանը ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Արարողությունից հետո Ռաուլը և թիմի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն ասուլիս կտան։

Ինչպես հայտնում է armsports.am-ը, 33-ամյա Ռաուլը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղացողին հայտնեց, որ նրա կարիքը չի զգում։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 16 մրցաշրջան է անցկացրել, որոնց ընթացքում 723 հանդիպման է մասնակցել և խփել 324 գնդակ։

«Ռաուլի Բունդեսլիգա տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Նա կլինի գալիք մրցաշրջանի անակնկալներից մեկը։ Ռաուլը կարող է շատ արագ հարմարվել գերմանական ֆու ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1214 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 26/07/2010


ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ղրիմում անցկացվող բայք շոու այցելել է սեփական Harley Davidson մոտոցիկլետով։ Սև վերնաշապիկով, սև ջինսե տաբատով, մուգ ակնոցով և բայքերական ձեռնոցներով՝ կառավարության ղեկավարը գլխավորել է մոտոցիկլիստների շարասյունը։ Նրա մոտոցիկլից ամրացված էին Ռուսատանի և Ուկրաինայի պետական դրոշները։

Բայքերները Պուտինին դիմավորել են ծափողջյուններով։ Պուտինը կարճ ելույթ է ունեցել. «Բայքը տրանսպորտի ամենաժողովրդավարական տեսակն է։ Բայքն ամենախիզախն է, այն իր տիրոջն ազատության զգացում է տալիս, այնպես որ առանց չափազանցելու կարելի է ասել, որ բայքը ազատության խորհրդանիշն է,- Պուտինի խոսքը մեջբերում է ИТАР-ТАСС-ը։

Ելույթից հետո Պուտինը սկսել է ստորագրություններ բաժանել։ Մի աղջիկ խնդրել է ստրոագրել իր ձեռքին, սակայն վարչապետը քաղաքավարի կերպով հրաժարվել է՝ բավարավելով աղջկան համբուրելով։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1235 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 25/07/2010

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը:

Նախորդ տարիների առաջատար Անգլիայի Պրեմիեր լիգան հայտնվել է 5-րդ տեղում: Իսկ ամենաուժեղ առաջնություն է ճանաչվել իսպանականը:

Հայաստանի առաջնությունը 70-րդ տեղում է:


1.         Իսպանիա        580,0

2.         Բրազիլիա       577,0

3.         Արգենտինա    536,0

4.         Իտալիա          508,0

5.         Անգլիա           486,0

6.    ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1189 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/07/2010