16:34 Պուտինը բայքերների շոուին Harley Davidson–ով | |
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ղրիմում անցկացվող բայք շոու այցելել է սեփական Harley Davidson մոտոցիկլետով։ Սև վերնաշապիկով, սև ջինսե տաբատով, մուգ ակնոցով և բայքերական ձեռնոցներով՝ կառավարության ղեկավարը գլխավորել է մոտոցիկլիստների շարասյունը։ Նրա մոտոցիկլից ամրացված էին Ռուսատանի և Ուկրաինայի պետական դրոշները։ Ելույթից հետո Պուտինը սկսել է ստորագրություններ բաժանել։ Մի աղջիկ խնդրել է ստրոագրել իր ձեռքին, սակայն վարչապետը քաղաքավարի կերպով հրաժարվել է՝ բավարավելով աղջկան համբուրելով։ Հեռանալիս Պուտինը բայքերներին խորհուրդ է տվել «քամու հետևից չվազել» և մոտոցիկլետ վարելիս զգույշ լինել։ Այնուհետև նա բայքերների շարասյանը առաջնորդել է դեպի Սևաստոպոլի օղակ, որտեղ մոտոցիկլետների ցուցադրական վազքարշավ են կատարել։ Այս տարի «Գիշերային գայլեր» համառուսական երիտասարդական կազմակերպության բայք շոուն նվիրված էր Ռուսաստանի Սևծովյան նավատորմին և Մեծ հայրենական պատերազմի 65-ամյակին։ | |
|