Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 02/05/2024
Գլխավոր » Նորությունների արխիվ
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 14 15 »

Հոլիվուդյան դերասանուհի 42-ամյա Ջուլիա Ռոբերթսը հայտարարել է, որ ինքը հիդուիստ է: "Ես դավանում եմ հինդուիզմ",-հայտարարել է  Ջուլիա Ռոբերթսը: Դերասանուհու մայրը կաթոլիկ է եղել, իսկ հայրը՝ բապտիստ: Դերասանուհին որոշել է հինդուիզմ դավանել "Կեր, աղոթիր ու սիրիր" ֆիլմի նկարահանումների ժամանակ:  Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, Հնդկաստանում եւ Բալիի կղզում:

Այցելելով հինավուրց հնդկական սրբավայրեր, Ռոբերթսը չի կարողացել անտարբեր մնալ դրանց նկատմամբ: Այժմ դերասանուհին պարբերաբար այցելում է հնդկական եկեղեցի: Նոր ֆիլմում Ջուլիա Ռոբերթսը մարմնավորում է ամուսնալուծված մի կնոջ, ով ուղեւորվում է ճամփորդության՝ գտնելու ինքն իրեն: Աշխարհայացքի փոփոխությունն անդրադարձել է նաեւ պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ Ջուլիա Ռոբերթսի դիրքորոշման վրա: Այժմ նա հավաստիացնում է, որ իր երեխաները պետք է իրենց մոր դեմքին տեսնեն նրա ապրած տարիները:

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1547 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010

Արգենտինայի ազգային հավաքականի և FC Barcelona ի հարձակվող Լիոնել Մեսսին այնքան է խորացել Գալլահեր եղբայրների ստեղծագործություններով, որ ժամանակավորապես մոռացել է գնդակի մասին և ձեռքը կիթառ է վերցրել: 23-ամյա Մեսսին խումբ է հիմնադրել, որի ռեպերտուարը կազմված է Օազիսի երգերից: Ինքը` Մեսսին կկատարի Նոելի դերը: Հայտնի է, որ խմբի մեջ կա ևս մեկ ֆուտբոլիստ, բայց նրա անունը դեռևս հայտնի չէ:

Երգերը միակ բանը չեն, որ նորաստեղծ խումբը վերցրել է Օազիսից: Մեսսին կիսվեց լրագրողների հետ: «Մեր իմիջը կառուցված է 1990-ականների կեսերի Օազիսի ոճով: Մենք ունենք համապատասխան կեղծծամներ, հագուստ եւ արեւային ակնոցներ: Ես շատ ժամանակ եմ անց կացրել` փորձելով իմ շարժումները նմանեցնել Գալլահերի շարժումներին»:
Ֆուտբոլիստն արդեն հրավիրել է իր կուռքին` Նոելին, Լոնդոնում կայանալիք համերգին:
Մեսսին ծանոթացել է Օազիս խմբի ստեղծագործություններին հավաքականում իր թիմաակից Կառլոս Տևեսի միջոցով, ով մինչ այդ անձամբ ծանոթ է եղել Գալլահերի հետ:
«Անկեղծ ասած սկզբում ես չէի սպասում որ ինչ-որ շքեղ բան է լինելու, բայց նրանց երգերն ինձ դուր եկան: Հատկապես «Live Forever» и «Supersonic» երգերը»,-նշում է Մեսսին:
Երբ ֆուտբոլիստն իմացել է որ խումբը արդեն չկա, հայտարարել է, որ եթե Արգենտինան Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթի, ինքը չի խնայի ... Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1454 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 06/08/2010


"Hurriyet Daily News" պարբերականի օգոստոսի 3-ի համարում հրապարակված տեղեկության առիթով «Հայկական ժամանակ»–ի թղթակիցը զրուցել է երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

-Պարոն Հախվերդյան, "Hurriyet Daily News"-ում հրապարակում կա, որ թուրքական երաժշտական ընկերությունները նպատակ ունեն ձեռք բերել Ձեր երգերի հեղինակային իրավունքը և դրանք տարածել Թուրքիայում։ Կա՞ այդպիսի բան։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1468 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 06/08/2010


28.07.2010թ. թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի և դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։

Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները և Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։

Նախաքննության օրինականության նկատմամբ հս ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 5308 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 06/08/2010

"Պապարացի" ամսագիրը հրապարակել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը, որտեղ նրա մազերը թափած են ու սպիտակած եւ մեկնաբանություններ է գրել: Ըստ ամսագրի, այս տարի հեռուստաաստղը դառնում է 36 տարեկան, ինչը հարավային արյուն ունեցող տղամարդու համար բավական սոլիդ  տարիք է: Իսկապես, Գարիկն արդեն ամուսնացած է, ունի դուստր` Ժասմին անունով,  եւ որդի` Դանիել անունով ու հիմա հայտնվել եմ մեծ լինելու այլ ապացույցներ:

"Երեկ պապարացիները նրան տեսել են Ռիժսկի կայարանում: Ճանապարհից հոգնած, ակնոցներով, ճերմակած քունքերով եւ նկատելի ճաղատով Մարտիրոսյանը համարյա անճանաչելի է եղել: Կարճ կտրած մազերը էլ ավելի էին ընդգծում նրա դիմագծերի փոփոխությունը: Նրա շապիկի վրայի մակագրությունը` «Պառկեցրեք ինձ քնելու եւ ես կարող եմ վերածնվել", արտիստի կերպարին ողբերգականություն էին ավելացնում: Գարիկի կողքին նրա կինը փխրուն դեռահաս էր հիշեցնում: Բարեբախտաբար, ընտանեկան հոգսերը եւ երկու երեխաների առկայությունը Ժաննայի արտաքին տեսքի վրա նվազագույն ազդեցությունն են ունեցել»,- գրել է պարբերականը:



... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1215 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/08/2010

Ազգային ժողովում, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ. բանը հասել է բռունցքներին:Ինչպես հայտնում է թերթը, օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի օգնականը ԱԺ արարողակարգի վարչություն  է բերել Հայրապետյանի դիվանագիտական անձնագիրը՝ ժամկետը երկարացնելու համար: Գեղամ Ղարիբջանյանը, սակայն, արարողակարգի  աշխատակցին ասել է, թե անձնագիրը չպետք է երկարացվի, քանի որ ինքը տեղյակ չէ, իրեն այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Ու անգամ այն բանից հետո, երբ արարողակարգի վարչության աշխատակիցը պնդել է, որ դա օրենքով է եւ իրենք չեն կարող չերկարացնել անձանգրի ժամկետը, Ղարիբջանյանը մնացել է անդրդվելի: Արարողակարգի աշխատակիցը ստիպված է եղել Հայրապետյանի օգնականին վերադարձնել անձագիրը: ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ դա խիստ զայրացրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ նա գնացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի մոտ՝ բողոքի:

Վերջինս էլ զանգահարել է Ղարիբջանյանին ու սկսել հայհոյել նրան: Ղարիբջանյանը շտապել է Աբրահամյանի աշխատասենյակ՝ չիմանալով, որ այնտեղ է նաեւ Հայրապետյանը: Եւ ահա այստեղ էլ, ըստ ԱԺ մեր աղբյուրնե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1243 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 05/08/2010


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքս-երևակայության հերթական <<զոհը>> դիմել է Հռոմի դատախազություն:

Մարմնավաճառուհի, 38-ամյա Մարիա Թերեզա Դե Նիկոլոն, ով հայտնի է որպես "Տերրի", պատմել է, որ նախորդ տարի ինքը եւ իր 2 "գործընկերուհիները" 73-ամյա Բեռլուսկոնիի հետ գտնվել են նույն անկողնում:

Դրանից մի քանի ժամ առաջ, Բարի քաղաքի բնակիչ Տերրիին է զանգել բիզնեսմեն Ջանպաոլո Տարանտինին եւ հրավիրել է նրան Բեռլուսկոնիի տանը կայանալիք երեկույթին:

Տերրիի խոսքով, սկզբում ինքը մտածել է, թե դա կատակ է, սակայն Տարանտինին հրահանգել է սեքսուալ հանդերձներ հագնել եւ պատրաստվել կես ժամից Բարիից Հռոմ թռչելու: Ներկայումս Ջանպաոլո Տարանտինիի դեմ պաշտոնական հետաքննություն է տարվում:

Երեկույթին մասնակցել 15 աղջիկ, որոնցից երեքի հետ վարչապետն առանձնացել է: Առավոտյան Բեռլուսկոնին Տերրիին է տվել 1000 դոլար եւ թանկարժեք նվեր է արել:

Բեռլուսկոնին առաջին անգամ չէ, որ հայտնվում է  նման սկանդալում: Տեղեկություններ կան, որ երեկույթներից մեկի ժամանակ նա միանգամից 20 աղջկա է շոյել: Ինքը՝ Բեռլուսկոնին ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 2366 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 04/08/2010

Հայտնի ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի՝ օգոստոսի 12-ին կայանալիք առաջին հայաստանյան մենահամերգի բացմանը ելույթ է ունենալու ԱՄՆ-ից հրավիրված հանրահայտ Viza ռոք-խումբը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։

Viza-ն երաժշտական ոլորտում հանդես է գալիս 2005թ-ից: Խմբի կազմում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի 9 երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Viza-ն այն եզակի և հետաքրքիր խմբերից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Նրանք հիանալի աշխատանք են կատարում՝ միացնելով արևելյան և արևմտյան երաժշտությունը»,- ասել է Սերժ Թանգյանը։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1084 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 04/08/2010

Օգոստոսի 4–ին Երկիր մոլորակի վրա կարող են տեղի ունենալ բևեռային վառ ճառագայթումներ, ինչպես նաև մագնիսական փոթորիկներ՝ Արեգակի վրա կիրակի առավոտյան պլազմայի ուժգին արտանետումների հետևանքով։

Մագնիսական փոթորիկները կառաջանան պլազմայի հետևանքով, որը չորեքշաբթի կհասնի Երկիր մոլորակին, հայտնում է աստղաֆիզիկայի Հարվարդ–Սմիթսոնիան կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ վերջերս NASA–ի՝ Արեգակնային համակարգի ուսումնասիրություններով զբաղվող բաժնի ղեկավար Ռիչարդ Ֆիշերը Daily Mail պարբերականին հայտնել է, որ 2013–ին սպասվում է երկարամյա քնից Արեգակի արթնացում, ինչը կարող է Երկրի համար վերածվել խոշոր տեխնածին աղետի, ինչպես եղել է, օրինակ, 1859, 1921 և 1989 թթ.։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1194 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010


Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում «Ամկարի» ֆուտբոլիստ Զախարի Սիրակովի խփած գնդակի տեսահոլովակը YouTube-ում երեք օրվա ընթացքում դիտել են 800 հազար անգամ: «Սպարտակին» 0:2 հաշվով պարտվելիս «Ամկարի» խաղացողը դիմային գծից հուսալքված հարվածել է գնդակին, որը անհավանական հետագծով դարպասապահի վրայով հայտնվել է «Սպարտակի» դարպասում: Ռուսաստանում եւս խաղում են հատուկ աշխարհի առաջնության համար ստեղծած գնդակով:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1206 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 03/08/2010