Գլխավոր » 2010 Հուլիս 29 » Չերչիլի պրոթեզը վաճառվեց 15 հազար ֆունտով
19:59 Չերչիլի պրոթեզը վաճառվեց 15 հազար ֆունտով | |
Պատերազմի տարիներին բրիտանական վարչապետի ձայնը ռադիոհեռարձակումների ժամանակ հստակ տարբերվել է։ Չերչիլն ուզում էր, որ իր ձայնը մնա այդպիսին, այդ պատճառով նրա ատամի պրոթեզը հատուկ այնպես էր մշակված, որ արտասանության առանձնահատկությունը պահպանվի։ Չերչիլի ատամի պրոթեզը մշակել է Դերեկ Կադլիպ անունով մի երիտասարդ բժիշկ։ Չերչիլի մահից հետո այդ պրոթեզը պահվել է ատամնաբույժի ընտանիքում, սակայն հուլիսի 29-ին Keys Auctioneers ընկերությունն այն դրել է աճուրդի և գնահատել 45 հազար ֆունտ ստեռլինգ։ «Չերչիլը ցասման պահերին սովորություն ուներ բերանից հանել ատամնաշարը և շպրտել այն սենյակի մյուս ծայրը»,- պատմել է ատամնաբույժը։ Ինչպես հայտնում է guardian-ը, Չերչիլի ատամի պրոթեզը վաճառվել է 15,200 ֆունտով։ | |
|