Գլխավոր » 2010 Հուլիս 26 » Ռաուլը այսօր կհեռանա "Ռեալ"-ից
12:12 Ռաուլը այսօր կհեռանա "Ռեալ"-ից | |
Այսօր Մադրիդում Ռաուլը հրաժեշտ կտա «Ռեալ» ակումբին, քանի որ գալիք մրցաշրջանից հանդես է գալու գերմանական «Շալկե-04»-ում։ Հրաժեշտի արարողությանը ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Արարողությունից հետո Ռաուլը և թիմի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն ասուլիս կտան։ Ինչպես հայտնում է armsports.am-ը, 33-ամյա Ռաուլը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղացողին հայտնեց, որ նրա կարիքը չի զգում։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 16 մրցաշրջան է անցկացրել, որոնց ընթացքում 723 հանդիպման է մասնակցել և խփել 324 գնդակ։ «Ռաուլի Բունդեսլիգա տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Նա կլինի գալիք մրցաշրջանի անակնկալներից մեկը։ Ռաուլը կարող է շատ արագ հարմարվել գերմանական ֆուտբոլին»,- ասել է «Շալկե-04»-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը։ | |
|