Հրապարակ թերթը գրում է, որ ձկան խանութի հարեւանությամբ շենքի բնակիչները գիշերային ժամերին իրենց մուտքերում հանդիպում են զգեստափոխվող հոմոսեքսուալիստների եւ տրանսվիստիտների, որոնք, մուտքերում հագնելով կանացի հագուստներ, ուղղվում են դեպի մոտակա՝ քաղաքապետարանի դիմացի այգին, որը նրանց հավաքատեղին է: «Միայն քաղաքի այս հատվածում հավաքվող համասեռամոլները, սակայն, վերջերս սկսել են հայտնվել նաեւ Կարապի լճի եւ Օպերայի մոտակայքում՝ իրենց տեսքով զարմացնելով սփյուռքահայ զբոսաշրջիկներին: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձել էր արգելել քաղաքապետարանի դիմացի այգում սեռական փոքրամասնությունների հավաքները: Անգամ ոստիկանական ուժեր էին կիրառել, սակայն նման միջոցառումներն ընդամենը մեկ-երկու օրվա ազդեցություն են ունենում- նկատում է թերթը:
|
Ես երջանիկ մարդ եմ- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ իր երջանկության աղբյուրն իր ընտանիքն է։ Վարչապետն ունի թոռնիկ եւ 2 տարեկան տղա՝ Աբգարը, որն ըստ վարչապետի՝ բոլոր փոքրիկ երեխաների նման կառավարում է իր ընտանիքի կենցաղը՝ բոլորին ստիպելով ժամը 8-ին արթնանալ ու զբաղվել իրենով։ Փոքրիկ Աբգարը խլում է նաեւ վարչապետի երեկոյան հանգստի ժամերը։
Տ. Սարգսյանի խոսքով՝ իր մյուս տղան, որ 8 տարեկան է եւ դեռ նոր է ճանաչում աշխարհը, իմանալով ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստների բարձր աշխատավարձերի մասին՝ հորը խորհուրդ է տվել թողնել վարչապետությունը եւ զբաղվել ֆուտբոլով։ Սակայն հետո ճշտել է. Իսկ միգուցե դու արդեն հի՞ն ես։ |
«TV5» հեռուստաընկերության ղեկավարությունը հրահանգել է իր աշխատակիցներին սեպտեմբերի 1-ից աշխատանքի չգալ եւ այլ աշխատանք գտնել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը: Որպես աշխատանքի չգալու պատճառ նշվել է այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում չի հաղթելու եւ զրկվելու է հեռարձակման իրավունքից: Ըստ լուրերի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մինչեւ իսկ հայտնել է հեռուստաընկերության ղեկավարությանը՝ զուր ժամանակ ու ջանքեր չվատնել մրցույթին պատրաստվելու համար, քանի որ «TV5»-ը փակելու որոշումն արդեն իսկ կայացված է: Հեռուստաընկերության ղեկավարությունը փորձել է համաձայնության գալ ՀՌԱՀ-ի հետ՝ եթերից չզրկվելու համար, սակայն ապարդյուն: Հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց թիվն անցնում է շուրջ 5 տասնյակը, դժկամորեն են ընդունել նորությունն ու այժմ այլ աշխատանք են փնտրում: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարվել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթ: Ըստ «Հեռուստ ... Կարդալ շարունակությունը |
Վրաստանի հարավային շրջաններից մեկում կատուն շան ձագ է լույս աշխարհ բերել։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ բնակիչների վարկածով տեղի ունեցածը ճառագայթման հետևանք է։
Սակայն անասնաբույժները կարծում են, որ այդ դեպքում ձագը անոմալիայով կծնվեր։ Ինչ վերաբերում է տարբեր տեսակի կենդանիների խաչասերման վարկածին, ապա նման դեպքերում, սովորաբար, բեղմնավորում տեղի չի ունենում։ Նման դեպքերն աշխարհում հազվադեպ չեն, սակայն գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել դրանք։ |
Գերմանիայի Բունդեստագի պատգամավոր Մարկո Վանդերվիցը առաջարկել է մեծացնել բժշկական ապահովագրության գումարը ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։ Այս մասին հաղորդում է Welt–ը։ Վանդերվիցի կարծիքով՝ գեր մարդիկ «գիտակցաբար անառողջ կենսակերպ են վարում, և դրա համար պետք է պատասխանատվություն կրեն նաև ֆինանսական տեսանկյունից»; Բրեմենի համալսարանի անցկացրած ուսումնասիրությւոնը ցույց է տվել, որ ավելորդ քաշից տառապող մարդիկ տարեկան 17 մլրդ եվրո են արժենում Գերմանիայի առողջապահությանը։ |
«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշը՝ հաշվի առնելով նրանց եկամուտները, տպագիր ԶԼՄ-ներում հիշատակումները և yandex.ru պորտալում վերջին տարվա ընթացքում կատարված հարցումները։ Ռուսաստանցի գլխավոր աստղը թենիսիստուհի Մարիա Շարապովան է։ «Ֆորբսը» վերջին տարվա նրա եկամուտները գնահատել է 25 մլն դոլար։ Նրան հետևում է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա վաստակել է 4,5 մլն դոլար, բայց առաջատարն է տպագիր ԶԼՄ-ներում հիշատակմամբ (394 անգամ), իսկ yandex.ru-ում նրա անունով կատարվել է 2 մլն 754 հազար 600 հարցում։ Երրորդ տեղը գրավում է հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, չորրորդը՝ Քսենյա Սո ... Կարդալ շարունակությունը |
Խոակին Բոգոսյանը վերջապես տեղափոխվեց Եվրոպա։ Ուրուգվահայ հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեց արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզում», չորս տարվա պայմանագիր է կնքել Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլի» հետ։ Այս մասին տեղեկացնում է armsports.am–ը։ Ավելի վաղ արգենտինական և իտալական ԶԼՄ-ները Բոգոսյանին համառորեն ուղարկում էին իտալական ակումբներ։ Մասնավորապես, հավանական էր թվում Խոակինի «Լացիոյում» հայտնվելը։ Սակայն Բոգոսյանը հայտնվեց Ավստրիայում, որտեղ հանդես կգա այդ երկրի ուժեղագույն թիմում և կկրի 43 համարի մարզաշապիկը։ «Ռեդ Բուլը» հաջորդ շաբաթ հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ մրցելով Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Բոգոսյանն արդեն իրավունք ունի մասնակցել այդ հանդիպմանը։ |
Գաղտնի հանդիպող սիրահար զույգը ընկել է վարձակալած բնակարանի պատուհանից սեքսով զբաղվելու ժամանակ։ Ինչպես գրում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել գերմանական Լյուբեկ քաղաքում։
Ըստ ոստիկանության՝ զույգը առաջին հարկի բնակարանում պատուհանագոգի վրա սեքսով է զբաղվել (նրանք պարբերաբար այդ բնակարանում հանդիպել են իրենց օրինական ամուսիններից գաղտնի)։ Ընթացքում պատուհանին մեջքով նստած կինը շատ է հետ թեքվել և ընկել է լուսամուտից՝ իր հետ տանելով նաև սիրեկանին։ Ներքև ընկնելով՝ մերկ գերմանացիները ձևացրել են, թե սեքսով չէին զբաղվում. «Չէր կարող ոչ մի սեքս լինել։ Մենք պարզապես զվարճանում էինք։ Ես ընդհանրապես չեմ հիշում, թե ինչպես ենք ընկել»,- ականատեսներին ասել է կինը։ Ընկնելու հետևանքով անհավատարիմ գերմանացիները վն ... Կարդալ շարունակությունը |
Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին որպես պրոտեինի փոխարինող կերել է խավարասերի: Այս մասին է նշվում Մեթյու և Մարկ Յակոբս եղբայրների «Ի՞նչ են կերել հայտնիները. Հետաքրքրաշարժ պատմություն սննդի և փառքի մասին» (What the Great Ate: A Curious History of Food and Fame) վերնագրով գրքում: Այսպես, ավստրալացի կինոդերասան Էրոլ Ֆլայնը Errol Flynn ասում էր, թե կոկորդիլոսի միսը շատ համեղ է: Իսկ երբ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը 13 տարեկան հասակում ոզնի է սպանում, նրա հայրը տղային պատժելու համար եփում է ոզնուն և ստիպում նրան ուտել այն: Բռնցքամարտիկ Ջո Լուիսը Չիկագոյի սպանդանոցներից մեկում խմել է կենդանու արյուն` իրեն «ուժեղացնելու» նպատակով: |
Հյուսիսային Իրաքում Էշերի պաշտպանության միությունը հիմնել է «Ավանակ» անունով կուսակցություն: El Arabiye հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության նախագահ ընտրված Ամր Քալուլը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գործող մյուս կուսակցություններին։ Համոզմունք հայտնելով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կընտելանան կուսակցությանն անվանը, Քալուլը հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ չենք սիրում այդ կենդանուն և նրա անունն օգտագործում ենք որպես վիրավորանք: Պետք է լավ իմանանք, որ ավանակը նույնպես իրավունքներ ունի: Ավանակին շատ սիրելու պատճառով մենք նախ այդ կենդանու պաշտպանության միություն հիմնեցինք, հիմա էլ` կուսակցություն»: |