Գլխավոր » 2010 Հուլիս 24 » Համասեռամոլները վխտում են Երևանում
12:56 Համասեռամոլները վխտում են Երևանում | |
Հրապարակ թերթը գրում է, որ ձկան խանութի հարեւանությամբ շենքի բնակիչները գիշերային ժամերին իրենց մուտքերում հանդիպում են զգեստափոխվող հոմոսեքսուալիստների եւ տրանսվիստիտների, որոնք, մուտքերում հագնելով կանացի հագուստներ, ուղղվում են դեպի մոտակա՝ քաղաքապետարանի դիմացի այգին, որը նրանց հավաքատեղին է: «Միայն քաղաքի այս հատվածում հավաքվող համասեռամոլները, սակայն, վերջերս սկսել են հայտնվել նաեւ Կարապի լճի եւ Օպերայի մոտակայքում՝ իրենց տեսքով զարմացնելով սփյուռքահայ զբոսաշրջիկներին: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձել էր արգելել քաղաքապետարանի դիմացի այգում սեռական փոքրամասնությունների հավաքները: Անգամ ոստիկանական ուժեր էին կիրառել, սակայն նման միջոցառումներն ընդամենը մեկ-երկու օրվա ազդեցություն են ունենում- նկատում է թերթը: | |
|