Գլխավոր » 2010 Հուլիս 22 » Անջելինա Ջոլին խավարասեր ուտել շատ է սիրում
14:46 Անջելինա Ջոլին խավարասեր ուտել շատ է սիրում | |
Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին որպես պրոտեինի փոխարինող կերել է խավարասերի: Այս մասին է նշվում Մեթյու և Մարկ Յակոբս եղբայրների «Ի՞նչ են կերել հայտնիները. Հետաքրքրաշարժ պատմություն սննդի և փառքի մասին» (What the Great Ate: A Curious History of Food and Fame) վերնագրով գրքում: Այսպես, ավստրալացի կինոդերասան Էրոլ Ֆլայնը Errol Flynn ասում էր, թե կոկորդիլոսի միսը շատ համեղ է: Իսկ երբ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը 13 տարեկան հասակում ոզնի է սպանում, նրա հայրը տղային պատժելու համար եփում է ոզնուն և ստիպում նրան ուտել այն: Բռնցքամարտիկ Ջո Լուիսը Չիկագոյի սպանդանոցներից մեկում խմել է կենդանու արյուն` իրեն «ուժեղացնելու» նպատակով: | |
|