18:17 TV-5-ը,ԱԼՄ-ն,Երևանը և Ար-ը կզրկվեն եթերից | |
Հեռուստաընկերության ղեկավարությունը փորձել է համաձայնության գալ ՀՌԱՀ-ի հետ՝ եթերից չզրկվելու համար, սակայն ապարդյուն: Հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց թիվն անցնում է շուրջ 5 տասնյակը, դժկամորեն են ընդունել նորությունն ու այժմ այլ աշխատանք են փնտրում: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարվել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթ: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ մրցույթի արդյունքում 2011թ. հունվարից 22-ի փոխարեն կհեռարձակվի 18 հեռուստաընկերություն: Այսինքն, գործող հեռուստաընկերություններից 4-ը եթերազրկվելու է: Դրանց թվում, բացի «TV5»-ից, նշվում են «ԱԼՄ»-ն, «Երեւան»-ը եւ «Ար»-ը: | |
|