Գլխավոր » 2010 Օգոստոս 6 » Լիոնել Մեսսին հավաքել է Օազիս խմբի կլոն-խումբ
14:50 Լիոնել Մեսսին հավաքել է Օազիս խմբի կլոն-խումբ | |
Արգենտինայի ազգային հավաքականի և FC Barcelona ի հարձակվող Լիոնել Մեսսին այնքան է խորացել Գալլահեր եղբայրների ստեղծագործություններով, որ ժամանակավորապես մոռացել է գնդակի մասին և ձեռքը կիթառ է վերցրել: 23-ամյա Մեսսին խումբ է հիմնադրել, որի ռեպերտուարը կազմված է Օազիսի երգերից: Ինքը` Մեսսին կկատարի Նոելի դերը: Հայտնի է, որ խմբի մեջ կա ևս մեկ ֆուտբոլիստ, բայց նրա անունը դեռևս հայտնի չէ: Երգերը միակ բանը չեն, որ նորաստեղծ խումբը վերցրել է Օազիսից: Մեսսին կիսվեց լրագրողների հետ: «Մեր իմիջը կառուցված է 1990-ականների կեսերի Օազիսի ոճով: Մենք ունենք համապատասխան կեղծծամներ, հագուստ եւ արեւային ակնոցներ: Ես շատ ժամանակ եմ անց կացրել` փորձելով իմ շարժումները նմանեցնել Գալլահերի շարժումներին»: Ֆուտբոլիստն արդեն հրավիրել է իր կուռքին` Նոելին, Լոնդոնում կայանալիք համերգին: Մեսսին ծանոթացել է Օազիս խմբի ստեղծագործություններին հավաքականում իր թիմաակից Կառլոս Տևեսի միջոցով, ով մինչ այդ անձամբ ծանոթ է եղել Գալլահերի հետ: «Անկեղծ ասած սկզբում ես չէի սպասում որ ինչ-որ շքեղ բան է լինելու, բայց նրանց երգերն ինձ դուր եկան: Հատկապես «Live Forever» и «Supersonic» երգերը»,-նշում է Մեսսին: Երբ ֆուտբոլիստն իմացել է որ խումբը արդեն չկա, հայտարարել է, որ եթե Արգենտինան Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթի, ինքը չի խնայի փողը եւ անձամբ կխնդրի Նոելին եւ Լիամին մոռանալ կոնֆլիկտի մասին եւ գալա համերգ կազմակերպել ի պատիվ հաղթողների: Սակայն, առաջին տեղը, ինչպես հայտնի է, գրավեց Իսպանիայի հավաքականը, եւ Գալլահեր եղբայրները այժմ իրենք կլսեն իրենց երգերը ուրիշի կատարմամբ: | |
|