Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 20/04/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 10 » (18+) Պոռնոինդուստրիան՝ կրկին նոր տեխնոլոգիաների տարածման առաջատար. 3D ձևաչափով առաջին պոռնոֆիլմն է նկարահանվում
17:43
(18+) Պոռնոինդուստրիան՝ կրկին նոր տեխնոլոգիաների տարածման առաջատար. 3D ձևաչափով առաջին պոռնոֆիլմն է նկարահանվում


Հոնկոնգի կինոարտադրողները սկսել են աշխարհում առաջին եռաչափ պոռնոֆիլմի նկարահանումը։ Ֆիլմը կկոչվի "3D սեքս և ձայն. առավելագույն էքստազ" և վարձույթում կհայտնվի 2011թ. մայիսին։ Այս մասին հայտնում են միջազգային գործակալությունները։
Արտադրողները հայտարարել են, որ չեն ցանկանում սահմանափակվել "Չինաստանի հատուկ շրջանի" սահմաններում, խոսում են ֆիլմի նկատմամբ ասիական շուկայի հետաքրքրության մասին, որտեղ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների վարձույթով զբաղվողների հետ, ինչպես նաև հենց Հոնկոնգի կաբելային հեռուստատեսության ցանցերի հետ։ Չի բացառվում, որ ֆիլմը հայտնվի Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ֆիլմի բյուջեն 20 մլն հոնկոնգյան դոլար է (մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար)։Ֆիլմի հիմքում չինական դասական ստեղծագործություն է՝ Լի Յույի «Գորգ՝ մարմնական աղոթքի համար» վեպը։ 17-րդ դարում գրված վեպը երեք անգամ էկրանավորվել է 1990-ականներին։ Սյուժեն երիտասարդ տղամարդու մասին է, որը այլասերվածության մեջ թաթախված հանկարծ հասկանում է, թե որքան մեծ է իր սերը նախկին կնոջ հանդեպ։ Գլխավոր դերում նկարահանվելու համար պրոդյուսերները հրավիրել են ճապոնացի մոդել Խիրո Խայամային, ինչպես նաև ճապոնացի պոռնոաստղեր Յուկիկո Սուոյին ու Սաորի Խարային։

"Ավատարի" թողարկումից հետո 3D-ն ակնթարթորեն մոդայիկ դարձավ, քանի որ միայն կինոթատրոններից 2,7 մլրդ դոլար վաստակելու հնարավորություն տվող տեխնոլոգիան չի կարող ժողովրդական չդառնալ։Ինչպես գրում է ռուսական gazeta.ru-ն, իրականում պոռնոինդուստրիայում 3D-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու մասին առաջինը հայտարարել է Hustler ամսագիրը՝ հունվարի 16-ին ազդարարելով Ջեյմս Քեմերոնի ֆիլմի եռաչափ պոռնոնմանակման նկարահանումների մասին։
Ըստ լրատվամիջոցի՝ պոռնոգրաֆիան մեդիաառաջընթացի շարժիչն է։ Համենայն դեպս հենց այս վարկածն են առաջ քաշում արմտյան ԶԼՄ-ներում վերջերս տեղ գտած հոդվածների շարքի հեղինակները։ Նրանք վստահաբար ապացուցում են, որ հենց պոռնոարտադրողներն են միշտ հայտնվել նոր կինոտեխնոլոգիաների սայրին։

3D տեխնոլոգիան պոռնոարտադրողները յուրացրել են դեռ շատ տասնամյակներ առաջ։ Ավելին, ինչ-որ իմաստով հենց նրանք են դա բացահայտել լայն հասարակության համար։ Նորագույն տեխնոլոգիայով առաջին նման ֆիլմը 1972թ. նկարահանված 4 Dimensions of Greta էրոտիկ կատակերգությունն է, որը պատմում է գերմանացի լրագրողի մասին, որը Անգլիայում փնտրում է Գրետա անունով կնոջը և սուզվում որոնումների մեջ 60-ականների Լոնդոնի սեքսուալ հեղափոխության և հիպիություն անող «սիրո զավակների» ազատ մթնոլորտում։

Կատեգորիա: Գիտություն,տեխնիկա | Դիտվել է: 1557 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Ավատար, պոռնո, Չինաստան, պոռնոարտադրողներ, pornofilm, պոռնոֆիլմ, 3D սեքս, Պոռնոինդուստրիա, porno | Վարկանիշ: 5.0/2