Գլխավոր » 2013 Հուլիս 11 » Այցելեցի զինվոր եղբորս Ղարաբաղի Մադաղիս զորամասում
23:44 Այցելեցի զինվոր եղբորս Ղարաբաղի Մադաղիս զորամասում | |
Եղբորս զինկոմիսարիատից բանակ ճանապարհելիս ամուր գրկեցի, զսպելով արցունքներս ու կոկորդիս խեղդոցը, ասեցի` "Հանգիստ եղի, ամեն ինչ լավ ա լինելու, հոգով-սրտով կողքիդ եմ լինելու, մեկ մեկ էլ ֆիզիկապես :)) ": Ես էլ եմ շուտով գնում բանակ, վախենում էի երկու տարի չտեսնեմ եղբորս ու չկարողանամ պահել խոստումս: Սակայն մի քանի օր առաջ գնացել էի ԱՐՑԱԽ և միայնակ որոշեցի գնալ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամասը: Անցել էր մոտ 20 օր, ու ես նրա առաջին այցելուն էի: Զորամասին մոտենալիս մոտ 20 կիլոմետր աշխարհից կտրված ամայի տարածք էր, ճանապարհը քարարոտ էր, իսկ զորամասին մոտենալիս մոտ մեկ կիլոմետր հեռու երևում էր թշնամու դիրքերը, և երբ պատկերացնում էի, թե որտեղ է ծառայում եղբայրս, ամբողջ մարմնովս դող էր անցնում: Մոտեցա զորամասին և մուտքի մոտ սպասում էի, երբ տեսա թե ինչպես զինվորները շարքով անցնում են, ուշադրությամբ նայում էի շարքերի մեջ և քիչ հետո նկատեցի զարմանքից սառած երկու հարազատ աչքեր, որոնք ինձ էին նայում և երբ ձայն տվեցի, աչքերի զարմանքը վերածվեց հրճվանքի ու եղբայրս` "վայ, Արմեն? արա ախպերս ա ... ինչ կա ախպեր? էս ոնց ես եկել ?" Ամուր գրկեցի եղբորս ու սկսեցինք զրուցել. ամեն ինչ կարգին էր: Ի դեպ` նրանցից դեռ ոչ մեկին Հայաստանից տեսակցության չէին, եկել, դրա համար էր զարմացել: Ճաշարանից նոր էր եկել, ճիշտ ա հավի, բայց միս էր կերել , չնայած տեսնելով իմ բերած մի փոքր քաղցրավենիքն ասեց` "Ոնց որ մանկապարտեզի երեխին կինդեր շակալադ բերես,ոնց կուրախանա, այ տենց ես ուրախացա ": Լիարժեք պատրաստ է և ուզում է դիրքեր բարձրանալ: ՄԻ խոսքով` ամեն ինչ կարգին էր: Հրաժեշտ տվեցի` հույս հայտնելով, որ երկու տարում դեռ կտեսնեմ: Հ.Գ. Հուսով եմ ինձ ասված խոսքերն էլ իրականություն կդառնան: | |
|