13:18 Ինչպե՞ս բիզնես սկսել (տեսաֆիլմ) | |
Բիզնես սկսելն անիրական երազանք չէ և ոչ էլ վիճակված է միայն ընտրյալներին: Հաջողակ բիզնեսմեններն իրենց հաջողություններն ավելի գունեղ դարձնելու համար երբեմն ասքեր են հյուսում իրենց գործողությունների մասին, այնպես որ, մենք սկսում ենք մտածել` նրանք գերբնական ուժ ունեն: Իրականում բիզնես սկսողներն ու բիզնեսում հաջողակներն էլ ունեն ընդհանուր բանաձևեր. նրանք ունեն բնավորության որոշակի գծեր և որոշակի կողմնորոշումներ:
Բիզնեսը հնարավորություն կտա քեզ իրականություն դարձնել գաղափարներդ,
ազատություն տալ երևակայությանդ: Դու միշտ երազել ես ազատ լինել քո որոշումներում,
աշխատել լավ թիմով և սեփական չափանիշներով քեզ գործընկերներ ընտրել, աշխատել այնքան
ժամանակ, ինչքան սիրտդ է ուզում և հնարավորություններդ են ներում: Իսկ ա՛յ, ուշ զարթնելու
համար դու պատրաստ ես անել անգամ ավելին... Շուտափույթ որոշումներ մի՛ ընդունիր բիզնես սկսելուց առաջ, դու
պետք է մի լավ ծանրութեթև անես: Նախ` սկզբում հասկացիր, թե ինչն է քեզ դուր գալիս,
ինչով առանց հոգնելու կարող ես զբաղվել մի ամբողջ օր: Մտածի՛ր այնպիսի բիզնեսի մասին,
որը կհամապաստասխանի քո հնարավորություններին, քո բնավորությանն ու ապրելակերպին,
և ամենակարևորը` հաճույք կպատճառի քեզ: Միշտ էլ լեզուների տիրապետելը դիտվել է որպես առավելություն:
Եթե դու մի քանի լեզուների ես սահուն տիրապետում, ապա հիմնիր լեզուների քո ուսումնական
կենտրոնը և դասընթացներ կազմակերպիր: Սիրո՞ւմ ես գրականությունը, պոեզիան քո աշխարհն է, ուրեմն կարող
ես փոքրիկ գրախանութ հիմնել, սկբզում վաճառել քո և ընկերներիդ գրքերը: Հետո, երբ արդեն
որոշակի գումարներ կաշխատես, կարող ես այլ հեղինակների ևս ներգրավել քո գրադարանային
գործունեության մեջ: Գեղեցիկ ձայն ունես և ամեն պահ հազարատներդ ու ընկերներդ հիշեցնում
են դա քեզ, իսկ երբևէ մտածե՞լ ես աուդիոգրքեր ձայնագրել և վաճառել: Քո սենյակում բազում նկարներ կան, դպրոցական տարիներին դու էիր
նկարազարդում դպրոցի միջոցառումների պաստառները: Գուցե մտածես նաև ամսագրերի համար կոմիքսներ նկարելու
մասին: Ա~յ, քեզ հետաքրքիր զբաղմունք: Եթե գեղեցիկ և խենթ ընկերուհիներ ունես, ավոտլվացման կետ բացիր,
որտեղ բոլոր աշխատողները աղջիկներ կլինեն... Բիզնես տարբերակները կարող են շատ լինել, սակայն, մինչև այն
սկսելը գնահատիր քո հնարավորություններն ու արտաքին ռիսկերը, ուսումնասիրի՛ տվյալ
բիզնեսի հայաստանյան
և արտասահմանյան շուկան: Հ.Գ. - Հիշի՛ր, բիզնես սկելու համար վճռականություն է պետք, ուժերի
գերլարում, նորարար և խենթ լինելու զգացողություն: Հաջողությո՛ւն ձեր նորաթուխ բիզնեսին... Հեղ. Հ. Մանուկյան | |
|