Թաթուլը Կրպեյանը ծնվել է
1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական եւ միջնակարգ
կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:
Խորհրդային Միությանբանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ:
Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը
այդժամ անգամ կարեւորում էր ուսումը եւ այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի
երկու դպրոցներում: Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն
ուղղված "Միացում" կազմակերպության անդամ էր:
1990թ. սեպտեմբերին
Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած
զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի
(Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի եւ
ոստիկանական խմբավորումների: Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան
անգամ չէր մտաժում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր. -Ինչո՞ւ եք վախենում
մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ
չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ,
այդ բանը չեմ անի...: Թաթուլը հաճախ էր
կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ, երբ գալիս է
Երեւան, գնալիս ասում է հետեւյալը. "Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա, ինձ կբերեն...": Օղակ գործողություն. 1991թ. գարնանը Լեռնային
Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը:
1991թ. ապրիլին խորհրդային եւ ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված
ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին: 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը,
իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական "ՕՄՕՆ"-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող
Գետաշենի վրա: Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել եւ կողոպտել դրանք.
միեւնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները: Մահացածների մեծ մասը տասնութից
տասնինը տարեկան էր: Թաթուլ Կրպեյանը քաջի մահով ընկավ 1991թ. ապրիլի 30-ին«
"Օղակ" գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝
Ազգային հերոսի կոչման: Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաեւ գիտեր
խոսել բանաստեղծի լեզվով: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին
վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն
է Տարիել Հակոբյանը: