Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Պենելոպա Կրուզն ամուսնացել է
15:25
Պենելոպա Կրուզն ամուսնացել է

Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուզն ամուսնացել է իր գործընկեր Խավիեր Բարդեմի հետ։

Հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, Բահամյան կղզիներում։ 36-ամյա Կրուզի եւ 41-ամյա Բարդեմի հարսանիքին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները եւ ամենամոտ հարազատները։

Երկու տարի առաջ դերասանները նկարահանվել էին Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում։ Այդ ֆիլմում խաղացած դերի համար Կրուզը Օսկարի էր արժանացել։

Պենելոպա Կրուզը կինոյում նկարահանվել սկսել է 1993 թվականից («Հունական լաբիրինթոս»), սակայն նրան իրապես հայտնի դարձրեց իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի հետ համագործակցությունը։ Նրա առաջին հիթը եղել է Կաննի փառատոնին հայտնված «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը։

Դերասանուհու անձնական կյանքի ամենաղմկոտ պատմությունը եղել է Թոմ Կրուզի հետ երեք տարվա սիրո պատմությունը։ Պենելոպայի համար Կրուզը թողեց իր կնոջը՝ Նիկոլ Քիդմանին եւ երկու որդեգիր երեխաներին, նրա համար Կրուզը ժամանակավորապես հրաժարվեց նկարահանումներից։ Բաժանումից հետո նրանք լավ ընկերներ մնացին։ Պենելոպան առաջիններից էր, ով հնարավորություն ունեցավ տեսնելու Կրուզի նորածին աղջկան՝ Սուրիին։

Պենելոպա Կրուզը բուդդիզմ է դավանում, խոսում է չորս լեզուներով՝ իսպաներեն, իտալերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1333 | Հեղինակ: Khachikyan | Վարկանիշ: 0.0/0