21:14 Արգենտինան օրինականացնում է միասեռ ամուսնությունները | |
Արգենտինան դարձավ լատինաամերիկյան առաջին երկիրը, որտեղ կօրինականացվեն միասեռ ամուսնությունները։ Այսօր Սենատը Պատգամավորների պալատի օրինակով «կողմ» է քվեարկել համապատասխան օրենքին։ Միասեռ ամուսնությունները թույլատրող և նման ընտանիքներին որդեգրման իրավունքով օժտող օրենքը թեժ քննարկումների առիթ է դարձել արգենտինյան հասարակությունում։ 14-ժամյա բանավեճից հետո Սենատի 33 անդամ «կողմ» է քվեարկել բանաձևի ընդունմանը, 27-ը՝ «դեմ», 3-ը՝ «ձեռնպահ»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ավելի վաղ օրինագծի ընդունմանը կողմ էր արտահայտվել Արգենտինայի նախագահ Կրիստիանա Կիրշները և խորհրդարանի ստորին պալատի անդամները։ Ուղղումներին կտրականապես դեմ է հանդես եկել կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները։ Արգենտինան, այսպիսով, դարձավ աշխարհում 9-րդ, իսկ Լատինական Ամերիկայում՝ 1-ին երկիրը, որը թույլատրեց իր քաղաքացիներին ամուսնանալ նույն սեռի ներկայացուցչի հետ։ | |
|