Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » Սպորտ
« 1 2

Մալայզիայի իսլամական քարոզիչ Նոա Գագոտը հայտարարել է, որ մուսուլմաններին արգելվում է հագնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկ, քանի որ ակումբի խորհրդանիշի վրա պատկերված է սատանա:  «Այդ ատրիբուտները կխաթարեն մեր հավատքը: Մուսուլմաններն իրավունք չունեն հագնել ակումբի մարզաշապիկը, իսկ նրանք, ովքեր արդեն ունեն, պետք է անմիջապես ապաշխարեն»,- հայտարարել է Գագոտը: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ժողովրդականություն է վայելում Մալայզիայում եւ ակումբի շահութաբեր շուկաներից մեկն է:
Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1171 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 21/07/2010

        Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրանկ Ռիբերիին եւ Քարիմ Բենզեմային ներկայացվել է պաշտոնական մեղադրանք` անչափահաս մարմնավաճառուհի Զահիա Դեհարի հետ սեռական կապ ունենալու համար: The Guardian-ը հաղորդում է, որ պաշտոնական մեղադրանքը ներկայացվել է հուլիսի 20-ին, ուշ երեկոյան:

Այս տարվա ապրիլին ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի հասարակաց տներում անչափահաս մարմնավաճառուհիների բացահայտելու գործի շրջանակում հարցաքննել էր նաեւ Դեհարին, որը հայտնել էր, թե իր ծառայություններից օգտվել են նաեւ հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում Ռիբերին ու Բենզեման, նաեւ Սիդնեյ Գովուն: Սակայն, երբ Գովուն դարձել է Դեհարի հաճախորդը, աղջկա 18 տարին արդեն լրացած է եղել:

Ռիբերին խոստովանել է, որ օգտվել է Դեհարի ծառայություններից, սակայն չի իմացել նրա տարիքը: Դեհարը հաստատել է, որ Ռիբերիին չի հայտնել իր անչափահաս լինելու մասին: 27 ամյա Ռիբերին ամուսնացած է, ունի երկու երեխա:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1135 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 20/07/2010

Գերմանիայի ֆուտբոլային հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լամից «օրինակ վերցնելով»` Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է ամուսնանալ:

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը աշխարհի առաջնության եզրափակչում Հոլանդիայի հավաքականի հանդեպ տարած հաղթանակից հետո (1:0) ուղիղ եթերում համբուրել է իր ընկերուհուն` Սառա Կարբոներոյին, ով իսպանական հեռուստաընկերությունում լրագրողուհի է աշխատում:


Պատասխանելով Կարբոներոյի մի քանի հարցերին` Կասիլյասը չի կարողացել զսպել արցունքները , այնուհետև գրկել է և համբուրել ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1351 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010
1-15 16-18