Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 21/11/2024
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 20 » Բասկետբոլիստները ծեծկռտուք են սարքել Աթենքում.Հունաստան-Սերբիա խաղի ժամանակ (վիդեո)
20:15
Բասկետբոլիստները ծեծկռտուք են սարքել Աթենքում.Հունաստան-Սերբիա խաղի ժամանակ (վիդեո)

Հունաստանի եւ Սերբիայի բասկետբոլային հավաքականների՝ Աթենքում Ակրոպոլիսի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել խաղացողների միջեւ:

Ծեծկռտուքն սկսվել է, երբ Հունաստանը հաղթում էր 74:73 հաշվով, խաղավարտից 2 րոպե եւ 40 վայրկյան առաջ: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Բասկետբոլիստների հակամարտությունն սկսվել է, երբ Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Իվկովիչը հեռացվել է դաշտից մրցավարի հետ վիճելու համար:

Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Թեոդոսիչը կոպտորեն խախտել է կանոնները, որից հետո նրան է մոտեցել հույների հարձակվող Անտոնիս Ֆոցիսը եւ վեճ սկսել, սերբն էլ իր հերթին հարվածել է հույն բասկետբոլիստի ծնոտին:

Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են երկու թիմերի խաղացողները: Դրվագներից մեկում Սերբիայի հավաքականի խաղացող Նենադ Կրստիչը աթոռ է նետել Սոֆոկլիս Սխորցանիտիսի վրա, բայց այն դիպել է Յաննիս Բուրուսիսին եւ բացել գլուխը:

Առայժմ չի հաղորդվում, թե որ արդյունքն է վերջնական համարվելու եւ ով է դառնալու Ակրոպոլիսի գավաթի հաղթող:

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1267 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Միլոշ Թեոդոսիչ, Milos Teodosic, Բասկետբոլ, Բասկետբոլիստ, Աթենք, Հունաստան-Սերբիա | Վարկանիշ: 5.0/1