Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 19/04/2024
Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 13 » Ծառուկյանը չառաջադրեց թեկնածությունը և չի աջակցի թեկնածուներից ոչ մեկին
03:01
Ծառուկյանը չառաջադրեց թեկնածությունը և չի աջակցի թեկնածուներից ոչ մեկին

Ի՞նչ թողեց ԲՀԿ-ն քաղաքական դաշտում:

1. ԲՀԿ-ի ընտրազանգվածի հիմնական մասը ըստ էության կթեքվի ընդիմության կողմը, ԲՀԿ-ն հակաշիռ էր ՀՀԿ-ին, իսկ մարդիկ կփորձեն մեկ այլ հակակշիռ փնտրել ու հույսները կդնեն ընդիմադիր ուժերի վրա, քանզի այն հույսերը, որ կապում էին ԲՀԿ-ի հետ, անհամատեղելի են ՀՀԿ-ի հետ:

2. ԲՀԿ գործիչները հիմնականում կմասնակցեն որևէ քաղաքական ուժի ընտրական գործընթացներին, քանզի չեն կարող իրենց ռեսուրսները անգործ թողնեն և ոչինչ չշահեն ընտրությունների արդյունքում:

3. ԲՀԿ-ի ակտիվ "ընտրագիտակները", որոնք նախորդ ընտրություններին ԲՀԿ-ի համար էին "վիզ դնում", այս ընտրություններին չեն կարող իրենց տեղերը սթրվեն ու կմիանան առավելապես ՀՀԿ-ին, քանզի վերջիններիս ընտրական փորձառնությունը նման են:

4. Եվ ի վերջո` ԲՀԿ-ի տնտեսական, քաղաքական, ադմինիստրատիվ, սոցիալական և այլ ռեսուրսները, որոնք անգործ կմնան, պարզապես չեն կարող չեզոք մնալ, դա սկզբունքորեն անհնար է:

Հ.Գ. Այս որոշումը քաղաքական փոքրիկ վերաբաշխումից բացի, առանցքային և նշանակալի ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքի վրա:

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1668 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: ընտրություններ, ԲՀԿ, Գագիկ ծառուկյան, ՀԱԿ, ՀՀԿ | Վարկանիշ: 5.0/1