Գլխավոր » 2013 Մարտ 11 » Կաթնամթերքն անհիմն թանկանում է` ապահովելով արտադրողների գերշահույթը
00:49 Կաթնամթերքն անհիմն թանկանում է` ապահովելով արտադրողների գերշահույթը | |
Իսկ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, հանգիստ հետևում է, թե ինչպես են արտադրողները գերշահույթ ստանում: Իսկ երբ հանրային բողոք կամ ընդվզում է սկսվում որևէ ապրանքատեսակի գնի չհիմնավորված թանկացման համար, և վերջապես գործը հասնում է դիվան բաշուն` ՏՄՊՊՀ-ին, ապա այն երկարատև նիստերի և գործընթացների արդյունքում տուգանում է արտադրող ընկերությանը և տուգանում գերշահույթի կեսն էլ չհասնող գումարի չափով: Ահա քեզ տնտեսական մրցակցություն պետական պաշտպանություն: Որոշում է պաշտպանել սպառողին, երբ դանակն արդեն ոսկորին է հասել և տուգանում է սպառողներից գռփված գումարների շատ քիչ մասը: Արդյունքում` մեկ-երկու արտադրող բիզնեսմեն հարստանում է` աղքատացելով ժողովրդին: | |
|