14:56 Ռամզան Կադիրովն իր Instagram-ի բաժանորդին նախարար է դարձրել (Ֆոտոշարք) | |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսօր Instagram-ի իր էջում հայտարարել է իր բաժանորդ Արբի Թամաևի՝ կառավարության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարար նշանակելու վերաբերյալ: Չեչնիայի ղեկավարի ադմինիստրացիայում նշել են, որ այդ պաշտոնը նախարարների խորհրդում նոր կառույց է և կառավարության կազմի մեջ է մտցվել միայն այս շաբաթ:Նա պարզաբանել է, որ նորաստեղծ գերատեսչությունը պետք է խնդիրներ բացահայտի և դրանց մասին պատկան կառույցներին տեղեկացնի: «Արբի Թամաևը ակտիվորեն արձագանքել է «ինստագրամշիկներ» հավաքելու իմ խնդրանքին՝ նպատակասլացություն և նախաձեռնողականություն արտահայտելով: Այժմ այդ նույն որակները նա պետք է ցույց տա հանրապետության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարարի պաշտոնում: Ինչպես տեսնում եք, ամեն բան սկսվեց մեկ հեռախոսային համարից, իսկ հիմա վերաճել է մի ամբողջ նախարարության», - գրել է Կադիրովը: Այս իրադարձությունից հետո մեծացել է Կադիրովին հետևողների թիվը, իսկ օգտատերերից մեկն էլ արդեն ինքնաառաջադրել է իրեն մշակությի նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, որին Կադիրովը հանդիպել է և քննարկել որոշ հարցեր: Նախարար` Արբի Թամաև.
Կից ներկայացվում է ֆոտոշարք Ռամզան Կադիրովի մասնակցությամբ` 1.
2.
3,
4,
5,
6,
7,
8,
| |
|
| |









