Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Չորեքշաբթի, 24/04/2024
Գլխավոր » 2013 » Մարտ » 10 » Հայաստանն այսօր հետգաղութային երկրների հետ գտնվում է ընդհանուր հարթության վրա
01:01
Հայաստանն այսօր հետգաղութային երկրների հետ գտնվում է ընդհանուր հարթության վրա
   Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետգաղութային, ինչպես նաև հետխորհրդային երկրներից որոշները այսօր գտնվում են սոցիալ-տնտեսական, պետաիրավական միևնույն հարթության վրա: Չնայած որոշ երկրներ երկրորդ համաշխարհայինից հետո զգալի առաջընթաց ունեցան և կարողացան տնտեսական, իրավական և հասարակական զարգացում ունենալ, մինչդեռ Հայաստանը մնացել է նեոգաղութատիրական երկրների «զարգացման» տրամաբանության մեջ: Իհարկե, զարգացումը հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ, այսօր Հայաստանը ընդգրկելով զարգացող երկրների շրջանում և զարգացման համար նախադրյալներ չստեղծելով ինքնակործանման է գնում: Ունենալով ինտելեկտուալ էական ներուժ, մենք չենք կարողանում մեր տնտեսությունը դնել ռելսերի վրա և ապահովել տնտեսական զարգացում: Համեմատելով այլ զարգացող երկների հետ, պարզ է դառնում, որ մեզ մոտ լիարժեք համապատասխանություն է հետգաղութային պետություններին բնորոշ հիմնական բնութագրիչներին, որոնցից առանձնացրել եմ երկու հիմնական հատկությունը`

1. Կառավարող քաղաքական էլիտան տիրապետության  գործիքի վերածելով` օգտագործում է նացիոնալիզմը սոցիալական բևեռացումը  «նեոգաղութատիրական տնտեսությունը» քողարկելու համար: Սա «ֆունկցիոնալ նացիոնալիզմն» է, որը սպասարկում է իշխող վերնախավին, կատարում նրա վերարտադրության, իշխանության պահպանման ֆունկցիա և ամենևին էլ մտահոգ չէ այսպես կոչված «ազգային արժեքներով»:
2.Քաղաքական էլիտայի իշխանության ուժեղացում տնտեսության վրա և ավտորիտար կապիտալիզմի մոդելի հաստատում: Այստեղ հատկանշական է, որ առկա է  ԱՊՀ երկրների արտահանումների մեջ բնական-հանքային ռեսուրսների մեծ և արդյունաբերական արտադրանքի փոքր տեսակարար կշիռ, որը անվանվում է «նեոգաղութատիրական առևտուր» (neocolonial trade): Տնտեսական զգալի ռեսուրսները ամբողջացնելով իրենց ձեռքում`  ձևավորում են էլիտա, որը վերածվում է տնտեսական մոնոպոլիաները տիրող օլիգարխիայի, որոնք խուսափում են հասարակության դեմոկրատացումից, ազատ մրցակցությունից, ձգտում են սերտաճել իշխանության հետ, ձևավորել և պահպանել այն և ճնշել սեփական ժողովրդի բողոքի ցույցերը, որը վտանգում է նրա տնտեսական դիրքերը: 

Հոդվածը կարող եք կարդալ նաև այս հասցեով՝ 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտվել է: 1635 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: oligarxia, Armen Khachikyan, քաղաքականություն, օլիգարխիա, Monopolia, hayastan, Հայաստան | Վարկանիշ: 5.0/3