Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 25/01/2022
Գլխավոր » 2010 » Հուլիս » 23

«TV5» հեռուստաընկերության ղեկավարությունը հրահանգել է իր աշխատակիցներին սեպտեմբերի 1-ից աշխատանքի չգալ եւ այլ աշխատանք գտնել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը: Որպես աշխատանքի չգալու պատճառ նշվել է այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթում չի հաղթելու եւ զրկվելու է հեռարձակման իրավունքից: Ըստ լուրերի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մինչեւ իսկ հայտնել է հեռուստաընկերության ղեկավարությանը՝ զուր ժամանակ ու ջանքեր չվատնել մրցույթին պատրաստվելու համար, քանի որ  «TV5»-ը փակելու որոշումն արդեն իսկ կայացված է:

Հեռուստաընկերության ղեկավարությունը փորձել է համաձայնության գալ ՀՌԱՀ-ի հետ՝ եթերից չզրկվելու համար, սակայն ապարդյուն: Հեռուստաընկերության աշխատակիցները, որոնց թիվն անցնում է շուրջ 5 տասնյակը, դժկամորեն են ընդունել նորությունն ու այժմ այլ աշխատանք են փնտրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարվել է Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթ:

Ըստ «Հեռուստ ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1910 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Վրաստանի հարավային շրջաններից մեկում կատուն շան ձագ է լույս աշխարհ բերել։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ բնակիչների վարկածով տեղի ունեցածը ճառագայթման հետևանք է։

Սակայն անասնաբույժները կարծում են, որ այդ դեպքում ձագը անոմալիայով կծնվեր։ Ինչ վերաբերում է տարբեր տեսակի կենդանիների խաչասերման վարկածին, ապա նման դեպքերում, սովորաբար, բեղմնավորում տեղի չի ունենում։

Նման դեպքերն աշխարհում հազվադեպ չեն, սակայն գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել դրանք։

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1014 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Գերմանիայի Բունդեստագի պատգամավոր Մարկո Վանդերվիցը առաջարկել է մեծացնել բժշկական ապահովագրության գումարը ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։ Այս մասին հաղորդում է Welt–ը։

Վանդերվիցի կարծիքով՝ գեր մարդիկ «գիտակցաբար անառողջ կենսակերպ են վարում, և դրա համար պետք է պատասխանատվություն կրեն նաև ֆինանսական տեսանկյունից»;

Բրեմենի համալսարանի անցկացրած ուսումնասիրությւոնը ցույց է տվել, որ ավելորդ քաշից տառապող մարդիկ տարեկան 17 մլրդ եվրո են արժենում Գերմանիայի առողջապահությանը։

Կատեգորիա: Միջազգային | Դիտվել է: 1090 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշը՝ հաշվի առնելով նրանց եկամուտները, տպագիր ԶԼՄ-ներում հիշատակումները և yandex.ru պորտալում վերջին տարվա ընթացքում կատարված հարցումները։

Ռուսաստանցի գլխավոր աստղը թենիսիստուհի Մարիա Շարապովան է։ «Ֆորբսը» վերջին տարվա նրա եկամուտները գնահատել է 25 մլն դոլար։

Նրան հետևում է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա վաստակել է 4,5 մլն դոլար, բայց առաջատարն է տպագիր ԶԼՄ-ներում հիշատակմամբ (394 անգամ), իսկ yandex.ru-ում նրա անունով կատարվել է 2 մլն 754 հազար 600 հարցում։

Երրորդ տեղը գրավում է հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, չորրորդը՝ Քսենյա Սո ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Lifestyle | Դիտվել է: 1157 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010

Խոակին Բոգոսյանը վերջապես տեղափոխվեց Եվրոպա։ Ուրուգվահայ հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեց արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզում», չորս տարվա պայմանագիր է կնքել Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլի» հետ։ Այս մասին տեղեկացնում է armsports.am–ը։

Ավելի վաղ արգենտինական և իտալական ԶԼՄ-ները Բոգոսյանին համառորեն ուղարկում էին իտալական ակումբներ։ Մասնավորապես, հավանական էր թվում Խոակինի «Լացիոյում» հայտնվելը։ Սակայն Բոգոսյանը հայտնվեց Ավստրիայում, որտեղ հանդես կգա այդ երկրի ուժեղագույն թիմում և կկրի 43 համարի մարզաշապիկը։ «Ռեդ Բուլը» հաջորդ շաբաթ հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ մրցելով Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ։ Բոգոսյանն արդեն իրավունք ունի մասնակցել այդ հանդիպմանը։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Սպորտ | Դիտվել է: 1049 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 23/07/2010