Մոսկվայում հուլիսի 14-ին ձերբակալվել է «օրենքով գող» Կամո Եղիազարյանը, որը հայտնի է Կամո «Մոսկովսկի» մականունով։ Ինչպես հայտնում է Прайм-Крайм-ը, քրեական հեղինակության մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 8,35գ հերոին։ Ծնունդով Թբիլիսիից նախկինում դատված Կամո Եղիազարյանը 1975-ից բնակվում է Մոսկվայում և Ռուսաստանի մայրաքաղաքում ազգությամբ հայ ամենահայտնի օրենքով գողերից է։ Նա համարվում է «գողական» հին ավանդույթների կողմնակից և նախընտրում է չմիջամտել այնպիսի գործերի, որոնցում «մեծ փողեր» են պտտվում։ Եղիազարյանի գլխավորած հանցավոր խումբը զբաղվում է տարբեր տեսակի մեքենայություններով և տարբեր մակարդակի գործարարների միջև վիճելի հարցեր լուծելով։ Վերջին անգամ Կամոն քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004թ. դեկտեմբերին Մոսկվայի հայ ձեռնարկատերերից մեկից «Աուդի Ա8» ավտոմեքենան բացահայտ գողանալու համար։
|
31-ամյա առողջ կնոջ սիրտը կանգնել է սեքս-խաղալիքի օգտագործման պահին: Մահացած Նիկոլ Պագինտոնի դիակը հայտնաբերվել է ընկերների կողմից՝ անգլիական Սիրենչեսթեր քաղաքի իր բնակարանում: Ոստիկանության քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ վիբրատորն ու համակարգիչը, որի վրա պոռնոգրաֆիկ հոլովակ էր միացված: Պաթոլոգաանատոմ Ռիչարդ Ջոնսը սպանվածի դիահերձման ժամանակ որեւէ պաթոլոգիա չի հայտնաբերել: Բժիշկների եւ քննիչների վարկածով՝ մահվան է հանգեցրել կնոջ էմոցիոնալ հոգեվիճակը:
|
Հոլիվուդյան դերասան եւ մարզիկ Ժան Կլոդ Վանդամը ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Սակայն իր համար անսպասելիորեն հայտնվել է հայկական տոնախմբության կենտրոնում:Հայ տաքսիստը, որ պետք է աստղին օդանավակայանից տեղափոխեր հյուրանոց, ճանաչելով դերասանին, անմիջապես նրան հրավիրել է իր մոր տարեդարձին: Վանդամը լավ քեֆ է արել, ապա գնացել Սոչիի գիշերային ակումբներից մեկը, եւ հյուրանոց է ժամանել միայն առավոտյան 5-ին: Կազմակերպիչների համար Վանդամի հայտնվելը լավ սրտահովանք է եղել: Նրանք ուղղակի տառապում էին աստղի կորստից, եւ նրան դիմավորել են մեծ ուրախությամբ: Ուշագրավ է, որ հաջորդ իսկ օրը, երբ տաքսի էին ուղարկում օդանավակայան՝ դիմավորելու Ֆյոդոր Եմելյանենկոյին, կազմակերպիչներն, իմանալով, որ նույն հայի տաքսին է, ետ են կանչել նրան եւ ուղարկել ուրիշ մեքենա:
|
Քսանչորսամյա Վահան Խալաֆյանը սպանվել է, քանի որ հրաժարվել է խոստովանական ցուցմունք տալ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն իր հուլիսի 16-ի համարում՝ վկայակոչելով երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Խալաֆյանի գործով տեղի ունեցած դատական նիստը: Դատական նիստի ժամանակ Խալաֆյանի եղբայրը բացահայտել է տեղի ունեցածի պատճառը: Վահան Խալաֆյանի երկվորյակ եղբարը դատարանում ցուցմունք տալիս հայտարարել է, որ իր եղբորը ոստիկանություն տանելու եւ խոշտանգելով խոստովանական ցուցմունք կորզել փորձելու նպատակը եղել է այն, որ հետագայում ոստիկաններն իրենց ընտանիքից փող շորթեն, քանի որ Չարենցավանի ոստիկանությունում շատ լավ իմացել են իրենց ընտանիքի ֆինանսապես ապահովված լինելու մասին: Սակայն Վահան Խալաֆյանը չի կոտրվել, ինչի համար էլ նրան սպանել են: Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Նույն օրը Խալաֆյանը հենց ոստիկանությունում մահացել էր։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման է ենթարկվել, ինչի պատճառով դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Մինչդեռ մահացածի հարազատները պնդում են, որ երիտասարդը սպանվել է ոստիկանների ձեռքով: Նշենք
...
Կարդալ շարունակությունը
|
|