Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Հինգշաբթի, 25/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 19 » Երգիչ ՀՏ Հայկոն ոստիկանությունում
11:29
Երգիչ ՀՏ Հայկոն ոստիկանությունում

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը կոչով դիմեց ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձանց՝ հորդորելով նրանց ինքնակամ ներկայանալ զինվորական կոմիսարիատներ՝ միաժամանակ խոստանալով, որ այդ դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Այս կոչը, հավանաբար, վստահություն չի ներշնչել հատկապես հայկական շոու բիզնեսի արական սեռի ներկայացուցիչներին։

Նրանցից ռեպ երգիչ Հայկոյի մասով Կենտրոնի զինկոմիսարիատում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք, որտեղից էլ համապատասխան նյութերը կուղարկվեն ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգիչը խուսափել է զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով։ Ի դեպ, Կենտրոնի քննչական բաժնում օրերս մենք հանդիպեցինք երգչին, որը քննիչի մոտ քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տալիս։

Ներբեռնեք Հ.Տ Հայկոյի "Քուանշ' ալբոմը այստեղից http://depositfiles.com/ru/files/u7l81nl7w

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1321 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Հ.Տ. Հայկո, H.T. Hayko | Վարկանիշ: 5.0/1