Գաղտնի հանդիպող սիրահար զույգը ընկել է վարձակալած բնակարանի պատուհանից սեքսով զբաղվելու ժամանակ։ Ինչպես գրում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել գերմանական Լյուբեկ քաղաքում։Ըստ ոստիկանության՝ զույգը առաջին հարկի բնակարանում պատուհանագոգի վրա սեքսով է զբաղվել (նրանք պարբերաբար այդ բնակարանում հանդիպել են իրենց օրինական ամուսիններից գաղտնի)։ Ընթացքում պատուհանին մեջքով նստած կինը շատ է հետ թեքվել և ընկել է լուսամուտից՝ իր հետ տանելով նաև սիրեկանին։ Ներքև ընկնելով՝ մերկ գերմանացիները ձևացրել են, թե սեքսով չէին զբաղվում. «Չէր կարող ոչ մի սեքս լինել։ Մենք պարզապես զվարճանում էինք։ Ես ընդհանրապես չեմ հիշում, թե ինչպես ենք ընկել»,- ականատեսներին ասել է կինը։ Ընկնելու հետևանքով անհավատարիմ գերմանացիները վն
...
Կարդալ շարունակությունը
|
Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին որպես պրոտեինի փոխարինող կերել է խավարասերի: Այս մասին է նշվում Մեթյու և Մարկ Յակոբս եղբայրների «Ի՞նչ են կերել հայտնիները. Հետաքրքրաշարժ պատմություն սննդի և փառքի մասին» (What the Great Ate: A Curious History of Food and Fame) վերնագրով գրքում: Այսպես, ավստրալացի կինոդերասան Էրոլ Ֆլայնը Errol Flynn ասում էր, թե կոկորդիլոսի միսը շատ համեղ է: Իսկ երբ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը 13 տարեկան հասակում ոզնի է սպանում, նրա հայրը տղային պատժելու համար եփում է ոզնուն և ստիպում նրան ուտել այն: Բռնցքամարտիկ Ջո Լուիսը Չիկագոյի սպանդանոցներից մեկում խմել է կենդանու արյուն` իրեն «ուժեղացնելու» նպատակով: Իսկ Անջելինա Ջոլին Կամբոջիայում պրոտեինի փոխարեն խավարասեր է կերել։
|
Հյուսիսային Իրաքում Էշերի պաշտպանության միությունը հիմնել է «Ավանակ» անունով կուսակցություն: El Arabiye հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության նախագահ ընտրված Ամր Քալուլը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գործող մյուս կուսակցություններին։ Համոզմունք հայտնելով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կընտելանան կուսակցությանն անվանը, Քալուլը հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ չենք սիրում այդ կենդանուն և նրա անունն օգտագործում ենք որպես վիրավորանք: Պետք է լավ իմանանք, որ ավանակը նույնպես իրավունքներ ունի: Ավանակին շատ սիրելու պատճառով մենք նախ այդ կենդանու պաշտպանության միություն հիմնեցինք, հիմա էլ` կուսակցություն»:
|
Sports Illustrated ամերիկյան ամսագրի ամենամյա վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը գոլֆիստ Թայգեր Վուդսն է։ Թայգեր Վուդսի եկամուտները 2010թ. կազմել են 90,5 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ` Վուդսի եկամուտները 10 տոկոսով նվազել են, սակայն դա չի ազդել վարկանշային աղյուսակում գոլֆիստի դիրքի վրա։ 2008թ. նա վաստակել էր 127,9 մլն դոլար, այսպիսով՝ երկու տարում նրա եկամուտները նվազել են 40 տոկոսով։ Երկրորդ հորիզոնականում ևս մեկ ամերիկացի գոլֆիստ է՝ Ֆիլ Միքոլսոնը. 2010թ. նա վաստակել է ընդհանուր առմամբ 61,7 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեթեր կրտսերը՝ 60,2 մլն դոլար եկամուտով։
...
Կարդալ շարունակությունը
Կատեգորիա: Սպորտ |
Դիտվել է: 1360 |
Ավելացրել է: Khachikyan |
Ամսաթիվ: 22/07/2010
|
|