Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Շաբաթ, 09/12/2023
Գլխավոր » 2010 » Հուլիս » 19

Իռլանդական U2 խումբը 2009թ. հունիսից 2010թ. հունիսը վաստակել է շուրջ 130 մլն դոլար և Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում գրավել առաջին տեղը։

Վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցնում է AC/DC-ն, որը վաստակել է 114 մլն դոլար, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Բեյոնսե Նոուլզը 87 մլն դոլարով։

Նրան հետևում են Բրյուս Սպրինգստինը, Բրիթնի Սփիրսը, ռեփեր Jay-Z-ը, Լեդի Գագան, Մադոննան և քանթրի ոճի երգիչ Քեննի Չեսնին։ 10-րդ հորիզոնականը կիսում են Black Eyed Peas-ն ու Coldplay-ը, որոնցից յուրաքանչյուրը վաստակել է 48 մլն դոլար։
Ինչպես նշում է Forbes-ը, աղյուսակում տեղ գտած արտիստների համարյա կեսը իրենց կարիերան սկսել են դեռ 80-ականներին։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Մշակույթ | Դիտվել է: 1204 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/07/2010

Հուլիսի 16-ին, ժամը 23.35-ին, ՀՀ ԱԻՆ Սպիտակի հրշեջ մասից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակամուտ գյուղում այրվում է 1930 թ. ծնված Էվելինա Մ.-ին պատկանող խոտի դեզը:

Հրդեհը մարվել է գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետևանքով այրվել է Էվելինա Մ.-ին պատկանող 400 հակ խոտը` 270.000 դրամ ընդհանուր արժողությամբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրեժխնդրության շարժառիթով խոտի դեզը հրկիզել է Էվելինա Մ.-ի դստեր նախկին ամուսինը` 1954 թ. ծնված Գրիշա Ն.-ն:

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1178 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/07/2010

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը կոչով դիմեց ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող անձանց՝ հորդորելով նրանց ինքնակամ ներկայանալ զինվորական կոմիսարիատներ՝ միաժամանակ խոստանալով, որ այդ դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Այս կոչը, հավանաբար, վստահություն չի ներշնչել հատկապես հայկական շոու բիզնեսի արական սեռի ներկայացուցիչներին։

Նրանցից ռեպ երգիչ Հայկոյի մասով Կենտրոնի զինկոմիսարիատում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք, որտեղից էլ համապատասխան նյութերը կուղարկվեն ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգիչը խուսափել է զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով։ Ի դեպ, Կենտրոնի քննչական բաժնում օրերս մենք հանդիպեցինք երգչին, որը քննիչի մոտ քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տալիս։

... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 1291 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 19/07/2010