Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 22/11/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 19 » Զոքանչը նախկին փեսայի զոհը դարձավ
18:37
Զոքանչը նախկին փեսայի զոհը դարձավ

Հուլիսի 16-ին, ժամը 23.35-ին, ՀՀ ԱԻՆ Սպիտակի հրշեջ մասից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակամուտ գյուղում այրվում է 1930 թ. ծնված Էվելինա Մ.-ին պատկանող խոտի դեզը:

Հրդեհը մարվել է գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետևանքով այրվել է Էվելինա Մ.-ին պատկանող 400 հակ խոտը` 270.000 դրամ ընդհանուր արժողությամբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրեժխնդրության շարժառիթով խոտի դեզը հրկիզել է Էվելինա Մ.-ի դստեր նախկին ամուսինը` 1954 թ. ծնված Գրիշա Ն.-ն:

Գրիշա Ն.-ն ձերբակալված է:

Հուլիսի 17-ին ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 1250 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Զոքանչ, Zoqanch | Վարկանիշ: 5.0/1