Արգենտինան դարձավ լատինաամերիկյան առաջին երկիրը, որտեղ կօրինականացվեն միասեռ ամուսնությունները։ Այսօր Սենատը Պատգամավորների պալատի օրինակով «կողմ» է քվեարկել համապատասխան օրենքին։
Միասեռ ամուսնությունները թույլատրող և նման ընտանիքներին որդեգրման իրավունքով օժտող օրենքը թեժ քննարկումների առիթ է դարձել արգենտինյան հասարակությունում։ 14-ժամյա բանավեճից հետո Սենատի 33 անդամ «կողմ» է քվեարկել բանաձևի ընդունմանը, 27-ը՝ «դեմ», 3-ը՝ «ձեռնպահ»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ավելի վաղ օրինագծի ընդունմանը կողմ էր արտահայտվել Արգենտինայի նախագահ Կրիստիանա Կիրշները և խորհրդարանի ստորին պալատի անդամները։ Ուղղումներին կտրականապես դեմ է հանդես եկել կաթոլիկ եկեղեցին և պահպանողականները։
...
Կարդալ շարունակությունը