Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 26/04/2024
Գլխավոր » Հայտնի մարդիկ
« 1 2

Հայտնի ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի՝ օգոստոսի 12-ին կայանալիք առաջին հայաստանյան մենահամերգի բացմանը ելույթ է ունենալու ԱՄՆ-ից հրավիրված հանրահայտ Viza ռոք-խումբը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։

Viza-ն երաժշտական ոլորտում հանդես է գալիս 2005թ-ից: Խմբի կազմում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի 9 երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Viza-ն այն եզակի և հետաքրքիր խմբերից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Նրանք հիանալի աշխատանք են կատարում՝ միացնելով արևելյան և արևմտյան երաժշտությունը»,- ասել է Սերժ Թանգյանը։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1083 | Ավելացրել է: Vahe | Ամսաթիվ: 04/08/2010

Հոլանդացի սուպերմոդել Լարա Սթոունը մտադիր է դատի տալ Playboy ամսագրին։ Մոդելի խոսքով, ամսագիրը պետք է պատասխան տա այն բանի համար, որ առանց աղջկա համաձայնության՝ ֆրանսիական Playboy-ը հուլիսի համարում տպագրել է նրա մերկ լուսանկարները։   

Լարա Սթոունի մասնակցությամբ նկարահանումները տեղի են ունեցել դեռեւս 2009 թվականին։ Լուսանկարի հեղինակը Գրեգ Լոտուսն է եղել։ Մի քանի ամիսների ընթացքում Սթունի նկարները գտնվել են նրա մոտ, ինչից հետո հայտնվել են ֆրանսիական Playboy-ի հուլիսյան համարում։

Կարող եք ներբեռնել Playboy-ի 2010թ.-ի հուլիսյան համարը,եթե լրացել է ձեր 18 տարին

Այստեղ` Playboy July,(***pdf)18+ 


Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1230 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 30/07/2010

Արտասանության խնդիրներ ունեցող մարդիկ սովորաբար փորձում են թաքցնել դրանք, իսկ ահա Ուինսթոն Չերչիլն իր սվսվախոսությունը համարում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևոր զենքը։

Պատերազմի տարիներին բրիտանական վարչապետի ձայնը ռադիոհեռարձակումների ժամանակ հստակ տարբերվել է։ Չերչիլն ուզում էր, որ իր ձայնը մնա այդպիսին, այդ պատճառով նրա ատամի պրոթեզը հատուկ այնպես էր մշակված, որ արտասանության առանձնահատկությունը պահպանվի։

Չերչիլի ատամի պրոթեզը մշակել է Դերեկ Կադլիպ անունով մի երիտասարդ բժիշկ։ Չերչիլի մահից հետո այդ պրոթեզը պահվել է ատամնաբույժի ընտանիքում, սակայն հուլիսի 29-ին Keys Auctioneers ընկերությունն այն դրել է աճուրդի և գնահատել 45 հազար ֆունտ ստեռլինգ։

«Չերչիլը ցասման պահերին սովորություն ուներ բե ... Կարդալ շարունակությունը

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1256 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 29/07/2010

Ես երջանիկ մարդ եմ- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ իր երջանկության աղբյուրն իր ընտանիքն է։ Վարչապետն ունի թոռնիկ եւ 2 տարեկան տղա՝ Աբգարը, որն ըստ վարչապետի՝ բոլոր փոքրիկ երեխաների նման կառավարում է իր ընտանիքի կենցաղը՝ բոլորին ստիպելով ժամը 8-ին արթնանալ ու զբաղվել իրենով։ Փոքրիկ Աբգարը խլում է նաեւ վարչապետի երեկոյան հանգստի ժամերը։

Տ. Սարգսյանի խոսքով՝ իր մյուս տղան, որ 8 տարեկան է եւ դեռ նոր է ճանաչում աշխարհը, իմանալով ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստների բարձր աշխատավարձերի մասին՝ հորը խորհուրդ է տվել թողնել վարչապետությունը եւ զբաղվել ֆուտբոլով։ Սակայն հետո ճշտել է. Իսկ միգուցե դու արդեն հի՞ն ես։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1135 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 24/07/2010

Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին որպես պրոտեինի փոխարինող կերել է խավարասերի: Այս մասին է նշվում Մեթյու և Մարկ Յակոբս եղբայրների «Ի՞նչ են կերել հայտնիները. Հետաքրքրաշարժ պատմություն սննդի և փառքի մասին» (What the Great Ate: A Curious History of Food and Fame) վերնագրով գրքում:

Այսպես, ավստրալացի կինոդերասան Էրոլ Ֆլայնը Errol Flynn ասում էր, թե կոկորդիլոսի միսը շատ համեղ է: Իսկ երբ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը 13 տարեկան հասակում ոզնի է սպանում, նրա հայրը տղային պատժելու համար եփում է ոզնուն և ստիպում նրան ուտել այն:

Բռնցքամարտիկ Ջո Լուիսը Չիկագոյի սպանդանոցներից մեկում խմել է կենդանու արյուն` իրեն «ուժեղացնելու» նպատակով:
Իսկ Անջելինա Ջոլին Կամբոջիայում պրոտեինի փոխարեն խավարասեր է կերել։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1732 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 22/07/2010


Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուզն ամուսնացել է իր գործընկեր Խավիեր Բարդեմի հետ։

Հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, Բահամյան կղզիներում։ 36-ամյա Կրուզի եւ 41-ամյա Բարդեմի հարսանիքին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները եւ ամենամոտ հարազատները։

Երկու տարի առաջ դերասանները նկարահանվել էին Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում։ Այդ ֆիլմում խաղացած դերի համար Կրուզը Օսկարի էր արժանացել։

Պենելոպա Կրուզը կինոյում նկարահանվել սկսել է 1993 թվականից («Հունական լաբիրինթոս»), սակայն նրան իրապես հայտնի դարձրեց իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի հետ համագործակցությունը։ Նրա առաջին հիթը եղել է Կաննի փառատոնին հայտնված «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը։

Դերասանուհու անձնական կյանքի ամենաղմկոտ պատմությունը եղել է Թոմ Կրուզի հետ երեք տարվա սիրո պատմությունը։ Պենելոպայի համար Կրուզը թողեց իր կնոջը՝ Նիկոլ Քիդմանին եւ երկու որդեգիր երեխաներին, նրա համար Կրուզը ժամանակավորապես հրաժարվեց նկարահանումներից։ Բաժանումից հետո նրանք լավ ընկերներ մնացին։ Պենելոպան առաջիններից էր, ով հնարավորություն ունեցավ տեսնելու Կրուզի նորածին աղջկան՝ Սուրիին։

Պենելոպա Կրուզը բուդդիզմ է դավանում, խոսում է չորս լեզուներով՝ իսպաներեն, իտալերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1275 | Ավելացրել է: Khachikyan | Ամսաթիվ: 16/07/2010
1-15 16-21